Լատիներեն արտահայտությունների ցանկ «N»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ


Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է N տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ


N խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Nam vitiis nemo sine nascitur Ոչ ոք չի ծնվում առանց արատների
nasciturus pro iam nato habetur, quotiens de commodis eius agitur Չծնվածը ծնված է այնքանով, որ իր ստացած ժառանգությունը շոշափվում է Վերաբերում է իրավիճակին, երբ դեռ չծնված երեխային որոշակի ժառանգական իրավունքներ են տրվել։
Natura abhorret a vacuo Բնությունն ատում է դատարկությունը Որպես բացատրություն, թե ինչու է հեղուկը բարձրանում դատարկ խողովակով, մթնոլորտային ճնշման մեկնաբանություն է։
natura nihil frustra facit Բնությունը ոչինչ անտեղի չի կատարում Լևկիպոս՝ «Ամեն ինչ որ կատարվում է, կատարվում է ինչ-որ պատճառով և անհրաժեշտությունից»։
natura non facit saltus բնությունը ցատկեր չի անում Կառլ Լիննեյի հայտնի աֆորիզմը, որը նշում է, որ օրգանիզմները, բոլոր կողմերից կապվածություններ ունենալու պատճառով իրենց ձևերը փոխում են աստիճանաբար, մի վիճակից անցնելով մյուսին։ Ասվել է 1751 թ. Philosophia Botanica-ում։
Ne diruatur fuga temporum Թող չկործանվի ժամանակի ընթացքով
nemo est supra legis Ոչ ոք բարձր չէ օրենքից
nemo dat quod non habet Ոչ ոք չի տալիս չունեցածը
nihil novi Ոչ մի նոր բան
nil mortalibus ardui est Ոչինչ անհնար չէ մարդու համար Հորացիուս.
nomen nescio (N.N.) Անունը չգիտեմ Նշանակում է՝ հարցի մեջ նշվող մարդու անունը հայտնի չէ։
non est medicina, sine linguae latinae Չկա բժշկություն առանց լատիներենի
non progredi est regredi Առաջ չգնալը նշանակում է նահանջել
nota bene N.B. Lավ նայի'ր NB տեսքով գրվում է՝ տեքստի որևէ մասի վրա ուշադրություն հրավիրելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.