Լատիներեն արտահայտությունների ցանկ «E»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ


Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է E տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

E խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
e pluribus unum «Շատերից (ծնվում է) մեկը» Սովորաբար թարգմանվում է որպես. «Շատերից մեկը» Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգախոսը։ Օգտագործվում է ԱՄՆ շատ մետաղադրամների վրա և փորագրված է Կապիտոլիումի շենքի վրա. Ճիշտ ձևն է «ex pluribus unum», բայց այժմ օգտագործվում է համառոտագրված ձևը։
Ecce Homo «Ահա մարդը» Ըստ սուրբ Հովհաննեսի Ավետարանի[1], Պիղատոսն է ասում այս խոսքերը՝ փշապսակով Հիսուսին ներկայացնելով ամբոխին։ Բառերը նաև Նիցշեի ինքնակենսագրության վերնագիրն են։
Ecce panis angelorum «Ահա հրեշտակների հացը» Արտահայտությունը սովորաբար գրվում է կաթոլիկ եկեղեցիների զոհասեղանի վրա կամ մոտ։ Տես նաև Panis Angelicus.
Editio princeps «Առաջին խմբագրություն» Որևէ աշխատության առաջին տպագիր խմբագրությունը
Ego non «Ոչ ես»
Ego te absolvo «Մեղքերիդ թողություն եմ տալիս» Թողության արարողախոսքի արտահայտություն, որն ընդունված է կաթոլիկ եկեղեցում։
Ego te provoco «Ես քեզ մարտի եմ կանչում» Օգտագործվում է որպես մարտահրավեր։ «Քեզ մրցելու եմ կանչում»։
Emeritus «Վետերան», պատվավոր նախկին Նաև պաշտոնաթող եղած. թոշակի անցած։ Հաճախ կիրառվում է թոշակի անցնելուց առաջ մարդու ունեցած պաշտոնից հետո՝ օրինակ «professor emeritus» (նախկին պրոֆեսոր) կամ «provost emeritus» (նախկին ռեկտոր)։
Ense petit placidam sub libertate quietem «Սրով է նա պաշտպանում ազատության պարգևած անդորրը» Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի կարգախոսն է, որն ընդունվել է 1775 թ.։
Entitas ipsa involvit aptitudinem ad extorquendum certum assensum «Իրականության ուժը բավարար է համաձայնություն պարտադրելու համար» Ժամանակակից արևմտյան փիլիսոփայության մեջ ճշմարտության էությունը բնորոշելու համար գործածվող արտահայտություն է։
et cetera (etc. կամ &c.) «Եվ մնացածը» Գործածվում է հապավման տեսքով անգլերենուն, ֆրանսերենում և մի քանի այլ լեզուներում որպես հայերեն «և այլն» արտահայտության համարժեք
ex libris ...գրքերից Մարդու անվանը նախորդող գրություն է և նշանակում է, որ տվյալ գիրքը նրա անձնական գրադարանից է։
ex mea sententia «Իմ կարծիքով»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Ավետարան ըստ Հովհաննեսի 19:5

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.