Լասկարիսներ (հուն․՝ Λάσκαρις/Λάσκαρης), բյուզանդական ազնվական տոհմ և կայսերական հարստություն, որը կառավարել է Նիկեայի կայսրությունը 1204-1261 թվականներին և շարունակել իր գոյությունը Բյուզանդիայի ազնվականության շարքերում մինչև նրա անկումը։

Լասկարիսներ
Տեսակազնվական տոհմ
Երկիր Բյուզանդական կայսրություն և Նիկիայի կայսրություն

Անվան ծագումը խմբագրել

Ըստ մի վարկածի, տոհմի անունը ծագում է պարսկերեն «ասգարի» (պարս.՝ عسگری) բառից, որը նշանակում է՝ ռազմիկ, զինվոր[1], իսկ մեկ այլ վարկածի՝ հունա-կապպադովկիական «զացկարիս» (հուն․՝ δάσκαρης) բառից, որը նշանակում է՝ ուսուցիչ[2]։

Պատմություն խմբագրել

Լասկարիսների ազգանունը առաջին անգամ հիշատակվում է 1059 թվականին, սակայն այդ ազգանունով հիշատակվող մարդիկ սովորական գյուղացիներ էին։ 1180-ական թվականներին Թեսաղոնիկեյում հայտնվում է մեկ այլ Լասկարիսների ընտանիք, բայց նրանց ազգակցական կապը կայսերական հարստության հետ հայտնի չէ, եթե իհարկե կա նման բան[1]։

Տոհմի առաջին հայտնի ներկայացուցիչներն էին՝ Կոնստանտին և Թեոդորոս Լասկարիսները, Մանուել Լասկարիսի որդիները։ 1204 թվականի ապրիլի 13-ին, նախքան խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավելը, Սուրբ Սոֆիայի տաճարում Կոնստանտին Լասկարիսը հռչակվում է Բյուզանդիայի կայսր։ Մայրաքաղաքի անկումից հետո, Կոնստանտինն ու իր եղբայրը՝ Թեոդորոսը ստիպված են լինում փախչել Նիկեա։ Շուտով, 1205 թվականի մարտի 19-ին, Կոնստանտին Լասկարիսը զոհվում է Լատինական կայսրության առաջին կայսր Բալդուինի դեմ մղած մարտում։ Նրա եղբայր Թեոդորոսը դառնում է Նիկեայի կայսրության հաջորդ կայսր և թագադրվում Կոստանդնուպոլսի նոր նշանակված պատրիարք Միքայել Դ Ավտորեիանոսի կողմից։

1258 թվականին մահանում է Թեոդորոս Բ-ն, Թեոդորոս Ա-ի թոռը, իսկ գահը ժառանգում է նրա որդին՝ Հովհաննես Դ Լասկարիսը։ Սակայն Հովհաննեսի խնամակալը, Միքայել Ը Պալեոլոգոսը, հասնում է նրան, որ դառնում է նրա կայսերակիցը։ Կոստանդնուպոլսը վերադարձնելուց հետո, 1261 թվականին Միքայել Պալեոլոգոսը կրկին թագադրվում է կայսր, որի ժամանակ բոլորը մոռացել էին Հովհաննես Դ-ին։ Շատ չանցած, Հովհաննեսը կուրացվում է և մինչև իր մահը՝ 1305 թվականը, ապրում բանտում։

Պալեոլոգոսների օրոք, Լասկարիսները պահպանում են իրենց որոշակի ազդեցությունը և համբավը Բյուզանդիայում։ Տոհմի մի քանի անդամներ եղել են բռնակալներ և պալատականներ։ 1453 թվականին, Կոստանդնուպոլսի անկումից հետո, Լասկարիսներների տոհմից ողջ մնացած գիտնականներ` Կոնստանտինը և Անդրեասը փախչում են Իտալիա[1]։

Նիկեայի կայսրեր խմբագրել

Անունը Բնագիր անունը Պատկեր Կառավարման տարիներ Իշխանության գալը Գահակիցներ Կյանքի տարիներ Ծան․
Կոնստանտին ԺԱ Լասկարիս հուն․՝ Κωνσταντίνος Λάσκαρης ապրիլի 13, 1204 - մարտի 19, 1205
Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո, եղբոր՝ Թեոդորոս Լասկարիսի հետ փախչում է Նիկեա,
զոհվել է Լատինական կայսրության 1-ին կայսր Բալդուին Ա-ի դեմ մղած մարտում
Ալեքսիոս Ե Դուկասի փախուստից հետո Սուրբ Սոֆիայի տաճարում հռչակվել է կայսր 1170 - մարտի 19, 1205 [3]
Թեոդորոս Ա Լասկարիս հուն․՝ Θεόδωρος Α' Λάσκαρις   մարտի 19, 1205 - նոյեմբեր, 1221
1208-ից մինչև 1211 թվականը որդուն՝ Նիկողայոսին դարձրել է կայսերակից
Կոնստանտին ԺԱ Լասկարիսի եղբայրը Նիկողայոս Լասկարիս մոտ 1174, Կոնստանդուպոլիս - նոյեմբեր 1221, Նիկեա [3]
Նիկողայոս Լասկարիս հուն․՝ Νικόλαος Λάσκαρης 1208 - 1212
հոր՝ Թեոդորոս Ա Լասկարիսի կայսերակիցը
Թեոդորոս Ա Լասկարիսի որդին Թեոդորոս Ա Լասկարիս 1200 - 1212 [3]
Հովհաննես Գ Դուկաս Վատացես հուն․՝ Ιωάννης Γ΄ Δούκας Βατάτζης   դեկտեմբերի 15, 1221 - նոյեմբերի 3, 1254 Թեոդորոս Ա Լասկարիսի փեսան 1192, Դիդիմոտիկա - նոյեմբերի 3, 1254 [3]
Թեոդորոս Բ Դուկաս Լասկարիս հուն․՝ ΙΘεόδωρος Β' Δούκας Λάσκαρης   նոյեմբերի 3, 1254 - օգոստոսի 16, 1258
1254-ից որդուն՝ Հովհաննես Դ Դուկաս Լասկարիսին դարձրել է կայսերակից
Հովհաննես Գ Դուկաս Վատացեսի որդին Հովհաննես Դ Դուկաս Լասկարիս 1221, Նիկեաօգոստոսի 18, 1258, Մագնեսիա [3]
Հովհաննես Դ Դուկաս Լասկարիս հուն․՝ Ιωάννης Δ' Δούκας Λάσκαρης   1254 - օգոստոսի 18, 1258
հոր՝ Թեոդորոս Բ Դուկաս Լասկարիսի կայսերակիցը
նոյեմբերի 3, 1254 - դեկտեմբերի 25, 1261
Միքայել Ը Պալեոլոգոսի խնամակալության տակ (1259-ից կայսերակից)
ով նրան գահընկեց արեց և կուրացրեց
Թեոդորոս Բ Դուկաս Լասկարիսի որդին և կայսերակիցը Թեոդորոս Բ Դուկաս Լասկարիս,
խնամակալ՝ Միքայել Ը Պալեոլոգոս
դեկտեմբերի 25, 1250, Դիդիմոտիկա - մոտ 1305 [3]

Լասկարիսները Իտալիայում խմբագրել

1269 թվականին Գուլիելմո Պիետրո I-ը ամուսնանում է Թեոդորոս Բ Լասկարիսի դստեր՝ Եվդոկիա Դուկենա Լասկարինայի հետ։ Այս ամուսնությունից էլ սկիզբ է դրվել Վենտիմիլյան Լասկարիսների ազնվական տոհմին, որը իշխում էր իտալա-ֆրանսիական սահմանին՝ Վենտիմիլիա և Տանդ քաղաքներում։ 1501 թվականին նրանց տիրույթները ժառանգում է՝ Սավոյայի դքսությունը։ 1501 թվականին, Ռենե Սավոյացին ամուսնանում է Վենտմիլյան Լասկարիսների տոհմի վերջին ներկայացուցիչ Աննա Լասկարիսի հետ։ Արական սեռի ժառանգորդների բացակայության պատճառով, Աննա Լասկարիսը իր հոր մահից հետո՝ 1509 թվականի օգոստոսի 13-ին ժառանգում է նրա ունեցվածքն ու կոչումները[4]։ Վենտիմիլյան Լասկարիսների ազնվական տոհմից էր նաև Մալթայի ասպետական միաբանությունը 1636-1657 թվականներին գլխավորած՝ Մեծ մագիստրոս Ջիովաննի Պաոլո Լասկարիսը (1560-1657)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Kazhdan (1991), p. 1180
  2. Polemis (1968), p. 139
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «История Византийской империи», Ֆեոդոր Ուսպենսկի (5 հատորով). — М.: АСТ, 2005
  4. Les manuscrits du C.E.D.R.E. – Dictionnaire Historique et Généalogique, vol. III. Le Royaume d'Italie, volume I. Cercle d'Études des Dynasties Royales Européennes (president, Jean-Fred Tourtchine), Paris, 1992, pp. 74-75. (French). ISSN 0993-3964.

Գրականություն խմբագրել

  • Kazhdan, Alexander, ed. (1991), Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, ISBN 978-0-19-504652-6
  • Polemis, Demetrios I. (1968), The Doukai: A Contribution to Byzantine Prosopography, London: Athlone Press