Լասե Շյոնե

դանիացի ֆուտբոլիստ

Լասե Շյոնե (դան․՝ Lasse Schöne, մայիսի 27, 1986(1986-05-27)[1][2][3], Taastrup, Høje-Taastrup Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[4]), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ջենոայի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[5]։

Լասե Շյոնե
Lasse Schöne
Շյոնեն Դանիայի հավաքականի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1986(1986-05-27)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Taastrup, Høje-Taastrup Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[4]
Հասակ 178 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
Համար 20
Պատանեկան կարիերա
2001-2002 Դանիա Լյունգբյու
2002-2006 Նիդերլանդներ Հերենվեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2008 Նիդերլանդներ Դե Գրաֆսխապ 70 (12)
2008-2012 Նիդերլանդներ ՆԵԿ 107 (24)
2013 Նիդերլանդներ Յոնգ Այաքս 1 (0)
2012-2019 Նիդերլանդներ Այաքս 201 (49)
2019-ներկա Իտալիա Ջենոա 7 (1)
Ազգային հավաքական
2001 Դանիա Դանիա Մ16 3 (1)
2002-2003 Դանիա Դանիա Մ17 6 (0)
2003-2004 Դանիա Դանիա Մ18 4 (1)
2007-2008 Դանիա Դանիա Մ21 9 (1)
2009-ներկա Դանիա Դանիա 47 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Դե Գրաֆսխապ խմբագրել

Շյոնեն Հերենվենի ակադեմիայի սան է։ 2006 թվականին նա միացավ Դե Գրաֆսխապին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի օգոստոսի 11-ին՝ Գո Ըհեդ Իգլսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց հոկտեմբերի 13-ին՝ Դորդրեխտի դեմ խաղում[7]։ 2006-07 մրցաշրջանում Դե Գրաֆսխապը Շյոնեի հետ հաղթեց Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնը՝ տեղափոխվելով Էրեդիվիզի։ 2007 թվականի օգոստոսի 26-ին դանիացին 2 գոլային փոխանցում տվեց Գրոնինգենի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Հոկտեմբերի 19-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[9]։ Դե Գրաֆսխապի կազմում Շյոնեն անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 16 գոլի հեղինակ և 2007-08 մրցաշրջանում ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

ՆԵԿ խմբագրել

2008 թվականի ամռանը Շյոնեն տեղափոխվեց ՆԵԿ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 30-ին՝ Դե Գրաֆսխապի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Դինամո Բուխարեստի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը ՆԵԿ-ի կազմում խփեց սեպտեմբերի 25-ին՝ դուբլ ձևակերպելով Նիդերլանդների գավաթի Բի Քուիք 1887-ի դեմ խաղում[12]։ Նոյեմբերի 30-ին՝ Վոլենդամի դեմ խաղում Շյոնեն դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[13]։ 2009 թվականի ապրիլի 25-ին նա դուբլ ձևակերպեց ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում[14]։ Իր առաջին մրցաշրջանում Շյոնեն անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով ՆԵԿ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

2010 թվականի օգոստոսի 15-ին Շյոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիլեմ II-ի դեմ խաղում[15]։ Օգոստոսի 28-ին նա գոլ խփեց Հերենվենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[16]։ Սեպտեմբերի 26-ին Շյոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆեյենորդի դեմ խաղում[17]։ 2011 թվականի ապրիլի 17-ին նա գոլ խփեց Այաքսի դեմ խաղում, սակայն ՆԵԿ-ը պարտվեց 2-1 հաշվով[18]։ 2012 թվականի հունվարի 29-ին դանիացին դուբլ ձևակերպեց ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[19]։ Մայիսի 6-ին՝ Հերակլեսի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[20]։ ՆԵԿ-ի կազմում Շյոնեն անցկացրեց 125 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 33 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

 
Շյոնեն Այաքսի կազմում 2015 թվականին

Այաքս խմբագրել

2012 թվականի ապրիլի 18-ին Շյոնեն 3 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[21][22]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինման մտնելով Նիդերլանդների սուպերգավաթի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[23]։ Օգոստոսի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՆԵԿ-ի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը Այաքսի կազմում խփեց սեպտեմբերի 15-ին՝ Վալվեյկի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Շյոնեն անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[26]։ Հոկտեմբերի 20-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հերակլեսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[27]։ Իր առաջին մրցաշրջանում Շյոնեն անցկացրեց 32 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[28]։

2013 թվականի սեպտեմբերի 25-ին Շյոնեն դուբլի հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի Վոլենդամի դեմ խաղում՝ 4-2 հաշվով հաղթանակ պարգևելով Այաքսին[29]։ 2014 թվականի փետրվարի 16-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Հերենվենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[30]։ Մարտի 30-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տվենտեի դեմ խաղում[31]։ 2013-14 մրցաշրջանում Շյոնեն դարձավ 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ անցակցրած 42 խաղերում[32]՝ ճանաչվելով Այաքսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[33]։

2014 թվականի օգոստոսի 10-ին Շյոնեն 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիտեսի դեմ խաղում օգնելով Այաքսին հաղթել 4-1 հաշվով[34]։ Նոյեմբերի 1-ին նա դուբլ ձևակերպեց Դորդրեխտի դեմ խաղում[35]։ Դեկտեմբերի 10-ին դանիացին դուբլի հեղինակ դարձավ ԱՊՕԷԼ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում[36]։ 2015 թվականի մարտի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2017 թվականը[37][38]։ 2016 թվականի մարտի 6-ին Շյոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ Վիլեմ II-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[39]։ Առաջին անգամ Այաքսի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիլեմ II-ի դեմ խաղում[40]։ Նոյեմբերի 20-ին Շյոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՆԵԿ-ի դեմ խաղում[41]։

2017 թվականի փետրվարի 22-ին Շյոնեն երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2019 թվականը[42][43][44]։ Նոյեմբերի 18-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 8-0 հաշվով[45]։ Դեկտեմբերի 2-ին դանիացին դուբլ ձևակերպեց Տվենտեի դեմ խաղում[46]։ 2018 թվականի մարտի 18-ին՝ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում Շյոնեն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Այաքսին հաղթել 5-2 հաշվով[47]։ 2017-18 մրցաշրջանում Շյոնեն անցկացրեց 36 հանդիպում[48]՝ դառնալով 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[49]։

2019 թվականի մարտի 5-ին Շյոնեն գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[50][51]։ Մայիսի 5-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների գավաթի եզրափակչի Վիլեմ II-ի դեմ խաղում[52], իսկ Այաքսը հաղթեց 4-0 հաշվով և նվաճեց գավաթը[53][54]։ 2018-19 մրցաշրջանում Շյոնեն անցկացրեց 51 հանդիպում բոլոր մրցաշարերում[55]՝ դառնալով 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[56]։ Այաքսը հաղթեց նաև Նիդերլանդների առաջնությունը[57][58] և հասավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ սակայն հոլանդական ակումբը տնային խաղում բաց թողած գնդակների պատճառով պարտվեց Տոտենհեմին[59][60]։ Այաքսի կազմում Շյոնեն անցկացրեց 287 հանդիպում՝ դառնալով 64 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ[61][62]։

Ջենոա խմբագրել

2019 թվականի օգոստոսի 9-ին ազատ գործակալի կարգավիճակով միացավ Ջենոային՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր[63][64][65][66]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Իմոլեզեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[67]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ռոմայի դեմ խաղում[68][69]։ Իտալիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 5-ին՝ Միլանի դեմ խաղում[70][71]։

Միջազգային կարիերա խմբագրել

 
Շյոնեն Դանիայի հավաքականի կազմում 2012 թվականին

Շյոնեն ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2009 թվականի օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Նիկլաս Բենդտներին Չիլիի դեմ ընկերական խաղում և գոլի հեղինակ դառնալով 2 րոպե անց[72]։ Առաջին հանդիպումը ազգային հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի մարտի 29-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[73]։ Հունիսի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Իսլանդիայի դեմ խաղում՝ օգնելով Դանիային հաղթել 2-0 հաշվով[74]։

2012 թվականին Շյոնեն մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[75][76]՝ անցկացնելով 2 հանդիպում[77], իսկ Դանիան դուրս մնաց խմբային փուլից[78]։ 2014 թվականի մայիսի 22-ին նա գոլի հեղինակ դարձավ Հունգարիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[79]։ 2018 թվականի մայիսին Շյոնեն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[80][81]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[82], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[83][84]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[85][86]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[87]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դե Գրաֆսխապ 2006–07 Էրստե Դիվիզի 36 5 2 1 38 6
2007–08 Էրեդիվիզի 34 7 2 3 36 10
Ընդհանուր 70 12 4 4 0 0 0 0 74 16
ՆԵԿ 2008–09 Էրեդիվիզի 34 6 4 4 7 1 45 11
2009–10 5 0 0 0 5 0
2010–11 34 7 1 1 35 8
2011–12 34 11 4 2 2 1 40 14
Ընդհանուր 107 24 9 7 7 1 2 1 125 33
Յոնգ Այաքս 2013–14 Էրստե Դիվիզի 1 0 1 0
Այաքս 2012–13 Էրեդիվիզի 32 6 4 1 7 0 1 0 44 7
2013–14 29 9 5 3 6 2 1 0 41 14
2014–15 29 8 0 0 8 3 1 0 38 11
2015–16 24 4 2 0 7 1 0 0 33 5
2016–17 27 7 2 1 14 1 0 0 43 9
2017–18 30 10 2 0 4 1 0 0 36 11
2018–19 30 5 4 0 17 2 0 0 51 7
2019–20 0 0 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 201 49 19 5 63 10 4 0 287 64
Ջենոա 2019–20 Սերիա A 7 1 1 1 8 2
Կարիերայի ընդհանուր 386 86 33 17 70 11 6 1 495 115

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[87]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2009 1 1
2010 1 0
2011 6 1
2012 5 0
2013 3 0
2014 4 1
2015 2 0
2016 5 0
2017 5 0
2018 11 0
2019 4 0
Ընդհանուր 47 3

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Օգոոստոսի 12, 2009 Բրոնդբյու մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա   Չիլի
1–1
1–2
Ընկերական խաղ
2. Հունիսի 4, 2011 Լաուգարդալսվյոլլուր, Ռեյկյավիկ, Իսլանդիա   Իսլանդիա
0–1
0–2
Եվրո 2012 Որակավոում
3. Մայիսի 22, 2014 Նադյերդեի մարզադաշտ, Դեբրեցեն, Հունգարիա   Հունգարիա
2–2
2–2
Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Դե Գրաֆսխապ

Այաքս

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 https://www.tipsbladet.dk/artikel/schoene-tider
  5. «Denmark - L. Schöne - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «De Graafschap Doetinchem - Go Ahead Eagles Deventer, Aug 11, 2006 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «FC Dordrecht - De Graafschap Doetinchem, Oct 13, 2006 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «FC Groningen - De Graafschap Doetinchem, Aug 26, 2007 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «De Graafschap Doetinchem - Sparta Rotterdam, Oct 19, 2007 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «NEC Nijmegen - De Graafschap Doetinchem, Aug 30, 2008 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «NEC Nijmegen - Dinamo Bukarest, Sep 18, 2008 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «Be Quick 1887 - NEC Nijmegen, Sep 25, 2008 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «NEC Nijmegen - FC Volendam, Nov 30, 2008 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «NEC Nijmegen - NAC Breda, Apr 25, 2009 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  15. «Willem II Tilburg - NEC Nijmegen, Aug 15, 2010 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  16. «NEC Nijmegen - SC Heerenveen, Aug 28, 2010 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «NEC Nijmegen - Feyenoord Rotterdam, Sep 26, 2010 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  18. «NEC Nijmegen - Ajax Amsterdam, Apr 17, 2011 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  19. «NEC Nijmegen - ADO Den Haag, Jan 29, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  20. «Heracles Almelo - NEC Nijmegen, May 6, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  21. «Official: Ajax announce Schone capture | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  22. «Ajax snap up Schone». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  23. «PSV Eindhoven - Ajax Amsterdam, Aug 5, 2012 - Johan Cruijff Schaal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  24. «NEC Nijmegen - Ajax Amsterdam, Aug 19, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  25. «Ajax Amsterdam - RKC Waalwijk, Sep 15, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  26. «Borussia Dortmund - Ajax Amsterdam, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  27. «Heracles Almelo - Ajax Amsterdam, Oct 20, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  28. «Lasse Schone | Football Stats | Ajax | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  29. «Ajax Amsterdam - FC Volendam, Sep 25, 2013 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  30. «Ajax Amsterdam - SC Heerenveen, Feb 16, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  31. «Ajax Amsterdam - FC Twente Enschede, Mar 30, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  32. «Lasse Schone | Football Stats | Ajax | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  33. 33,0 33,1 bold.dk. «Lasse Schöne årets spiller i Ajax». bold.dk. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  34. «Ajax Amsterdam - Vitesse Arnhem, Aug 10, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  35. «Ajax Amsterdam - FC Dordrecht, Nov 1, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  36. «Ajax Amsterdam - APOEL Nicosia, Dec 10, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  37. «Lasse Schöne tekent twee jaar bij». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  38. «Lasse Schöne verlengt aflopende contract bij Ajax». www.hln.be (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  39. «Willem II Tilburg - Ajax Amsterdam, Mar 6, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  40. «Ajax Amsterdam - Willem II Tilburg, Sep 21, 2016 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  41. «Ajax Amsterdam - NEC Nijmegen, Nov 20, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  42. «Contractverlenging Lasse Schöne». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  43. «Schöne tekent nieuw contract bij Ajax | Goal.com». www.goal.com (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  44. «Lasse Schöne verlengt Ajax-contract met 2 jaar | Sportnieuws». Sportnieuws (հոլանդերեն). 2017 թ․ փետրվարի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  45. «NAC Breda - Ajax Amsterdam, Nov 18, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  46. «FC Twente Enschede - Ajax Amsterdam, Dec 2, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  47. «Sparta Rotterdam - Ajax Amsterdam, Mar 18, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  48. «Lasse Schone | Football Stats | Genoa | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  49. 49,0 49,1 «Elftal van het seizoen 2017/2018 bekend | Eredivisie». eredivisie.nl (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  50. «Real Madrid - Ajax Amsterdam, Mar 5, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  51. Bernabéu, Sid Lowe at the (2019 թ․ մարտի 5). «Dusan Tadic inspires Ajax to stunning defeat of champions Real Madrid». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  52. «Willem II Tilburg - Ajax Amsterdam, May 5, 2019 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  53. 53,0 53,1 «Treble-chasing Ajax win Dutch Cup final with 4-0 win over Willem II» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  54. «Ajax beat Willem II to take the KNVB Cup for first time since 2010». DutchNews.nl - Live (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  55. «Lasse Schone | Football Stats | Genoa | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  56. 56,0 56,1 «FRENKIE DE JONG EREDIVISIE PLAYER OF THE SEASON 2018/2019 | Eredivisie». eredivisie.nl (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  57. 57,0 57,1 «Ajax win their 34th Eredivisie title in De Jong and De Ligt's farewell match». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  58. «Ajax clinches Eredivisie title, domestic double». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  59. «Ajax 2-3 Tottenham (3-3 on aggregate - Spurs win on away goals): Lucas Moura scores dramatic winner» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  60. Murray, Scott (2019 թ․ մայիսի 8). «Ajax 2-3 Tottenham (agg: 3-3): Champions League semi-final, second leg – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  61. «Lasse Schöne goes to Genoa». Ajax English (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  62. «Genoa seal Schone deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  63. «Official: Schone signs for Genoa | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  64. «Official: Genoa reveal new midfielder Lasse Schone». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  65. «Schone completes move to Genoa». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  66. «Ajax and Genoa agree deal over transfer Schone to Italy - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  67. «Genoa CFC - Imolese Calcio 1919, Aug 16, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  68. «AS Roma - Genoa CFC, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  69. bren (2019 թ․ օգոստոսի 25). «Roma Blow Three Leads, Drop Points to Genoa in Six Goal Affair». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  70. «Genoa CFC - AC Milan, Oct 5, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  71. «Genoa 1-2 AC Milan: Pepe Reina saves injury-time penalty as Milan hold on» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  72. «Denmark - Chile, Aug 12, 2009 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  73. «Slovakia - Denmark, Mar 29, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  74. «Iceland - Denmark, Jun 4, 2011 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  75. Association, Press (2012 թ․ մայիսի 29). «Euro 2012: Thomas Sorensen out of Denmark squad with back injury». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  76. «Denmark squad guide: Eriksen the key as Olsen sticks with tried and trusted». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  77. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Denmark – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  78. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  79. «Hungary - Denmark, May 22, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  80. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  81. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  82. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Lasse SCHONE - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  83. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  84. Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  85. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  86. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  87. 87,0 87,1 «Lasse Schöne». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  88. «Summary - Eerste Divisie - Netherlands - Results, fixtures, tables and news - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  89. «Ajax are crowned Dutch Eredivisie league champions». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  90. «Ajax are crowned Dutch Eredivisie league champions». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  91. «Ajax defeat AZ in Johan Cruijff Schaal comeback | BeNeFoot». BeNeFoot (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  92. «Football news - Ajax take Dutch Super Cup with 2-0 win over PSV Eindhoven». Eurosport. 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  93. Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասե Շյոնե» հոդվածին։