Լառա Ֆաբիան

Բելգիա-կանադացի երգչուհի

Լառա Ֆաբիան (ֆր.՝ Lara Fabian, իսկական ազգանունը Կրոկարտ (հոլ.՝ Crokaert, հունվարի 9, 1970(1970-01-09)[1][2], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիական-իտալական ծագմամբ երգչուհի, կանադական քաղաքացիությամբ։ Երգում է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ 1988 թվականին մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին ներկայացնելով Լյուքսեմբուրգը, և գրավել է 4-րդ հորիզոնականը։

Լառա Ֆաբիան
Բնօրինակ անունֆր.՝ Lara Crokaert
Ի ծնե անունարևմտ․ ֆլամանդ․՝ Lara Sophie Katy Crokaert
Նաև հայտնի է որպեսLara Fabian
Ծնվել էհունվարի 9, 1970(1970-01-09)[1][2] (54 տարեկան)
Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա
Երկիր Կանադա[3] և  Բելգիա
Ժանրերփոփ, փոփ ռոք և դասական փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգչուհի, ստուդիական երաժիշտ և կինոդերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԼեյբլPolydor Records, Sony Music, Universal Music Group և Sony Music Entertainment
ԿրթությունԲրյուսելի թագավորական կոնսերվատորիա
ԱմուսինԳաբրիել Դի Գիորգիո
Պարգևներ
Կայքlarafabian.com
 Lara Fabian Վիքիպահեստում

Մանկություն և առաջին հաջողություններ խմբագրել

Լառա Ֆաբիանը ծնվել է 1970 թվականի հունվարի 9-ին Բելգիայի Էտերբեկ քաղաքում։ Նրա մայրը՝ Լուիզան, Սիցիլիայից էր, իսկ հայրը՝ Բելգիայից։ Կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Սիցիլիայում, և միայն 1975 թվականին նրանց ընտանիքը հաստատվեց Բելգիայում։ Լառան ընդամենը 5 տարեկան էր, երբ նրա հայրը դստեր մոտ նկատեց երաժշտական ունակություններ։ Լառան 8 տարեկան էր, երբ ծնողները գնեցին առաջին դաշնամուրը նրա համար, որով էլ ստեղծեց իր առաջին մեղեդիները։ Այդ ժամանակվանից նա Բրյուսելի կոնսերվատորիայում սկսում է զբաղվել երգեցողությամբ և սոլֆեջոյով։

Լառան իր սկսել է կարիերան 14 տարեկան հասակում։ Նրա հայրը կիթառահար էր և հանդես էր գալիս նրա հետ երաժշտական ակումբներում։ Դրան զուգահեռ նա շարունակում է ուսումը կոնսերվատորիայում։ Մասնակցել է մրցույթների։ Ինչպես օրինակ՝ 1986 թվականին անցկացված «Tremplin de la chanson»-ի մրցույթը, որտեղ նա հաղթում է։ Գլխավոր մրցանակը սկավառակի ձայնագրումն էր։

Սկավառակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

  • Երգչուհու պաշտոնական կայքէջը(անգլ.)(ֆր.)(իտալ.)
  • Լառա Ֆաբիանի ռուսերեն կայքէջը Արխիվացված 2011-06-25 Wayback Machine
  • Անդրեյ Շուվալով. (14.05.2005). «Լառա Ֆաբիան՝ կենսագրություն». frenchmusicals.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.