Լաուրա Ասադաուսկայտե-Զադնեպրովսկենե (լիտ.՝ Laura Asadauskaitė-Zadneprovskienė, 28 փետրվարի, 1984, Վիլնյուս, Լիտվայի ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի հնգամարտիկ, 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Լաուրա Ասադաուսկայտե
Լաուրա Ասադաույժսկայտեն 2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝լիտվացի
Մասնագիտացում՝հնգամարտիկ
Երկիր՝ Լիտվա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 28, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վիլնյուս, Լիտվայի ԽՍՀ, ԽՍՀՄ
160 սանտիմետր
Քաշ՝49 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Լաուրա Ասադաուսկայտեն ծնվել է 1984 թվականի փետրվարի 28-ին Վիլնյուսում։ 10 տարեկանից զբաղվել է լողով։ Առաջին մարզիչը եղել է Իրենա Յուրևիչը։

2002-2007 թվականներին սովորել է Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում, ստացել է ֆիզկուլտուայի ու սպորտի բակալավրի աստիճան։ 2011 թվականին ավարտել է Միկոլաս Ռոմերիսի համալսարանի մագիստրատուրայի Եվրոպական Միության քաղաքականություն և կառավարում բաժինը։ 2003 թվականից ծառայում է Երկրամասի պահպանության կամավոր ուժերում, մասնակցում է զինվորականների միջև անցկացվող հնգամարտի մրցումներին։

2007 թվականին ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնությունում վաստակել է բրոնզե մեդալ։ 2008 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ զբաղեցրել է 15-րդ տեղը։ 2009 թվականին ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի։ 2011 թվականին ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնությունում գրավել է երրորդ տեղը։ 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի՝ հավաքելով 5408 միավոր։ 2013 թվականին Թայվանում կայացած հնգամարտի աշխարհի առաջնության ժամանակ առաջին անգամ արժանացել է ոսկե մեդալի անհատական առաջնությունում։

Ընտանիք խմբագրել

Լաուրա Ասադաուսկայտեի ամուսինն ու մարզիչը՝ Անդրեյ Զադնեպրովսկին, լիտվացի հայտնի հնգամարտիկ է։ Նրանց դուստրը՝ Ադրիանան, ծնվել է 2010 թվականին[1]։

Պարգևներ խմբագրել

  • Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ հրամանատարական խաչ (16 օգոստոսի, 2012 թվական)[2],
  • 2011 թվականին ճանաչվել է Լիտվայի լավագույն մարզիկ[3],
  • «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեդալ (16 նոյեմբերի, 2007 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pentathlete Laura Asadauskaitė – Lithuania's golden sportswoman». 15 minučių. 2012 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Информация на сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine(լիտվ.)
  3. Информация на сайте Литовского олимпийского комитета Արխիվացված 2012-08-15 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Ասադաուսկայտե» հոդվածին։