Լայոս Տոլնաի (հունգ.՝ Lajos Tolnai, իսկական ազգանունը՝ Հադմաշի, հունվարի 31, 1837(1837-01-31)[1], Györköny, Հունգարիա - մարտի 19, 1902(1902-03-19), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]), հունգարացի արձակագիր, հրապարակախոս։

Լայոս Տոլնաի
Ծննդյան անունհունգ.՝ Hagymássy Lajos
Ծնվել էհունվարի 31, 1837(1837-01-31)[1]
ԾննդավայրGyörköny, Հունգարիա
Վախճանվել էմարտի 19, 1902(1902-03-19) (65 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց[3]
Մասնագիտությունլրագրող
Քաղաքացիություն Հունգարիա
 Lajos Tolnai Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լայոս Տոլնաին ծնվել է սնանկացած ազնվականի ընտանիքում, սովորել է Նադ-Կյորյոշկի գիմնազիայում, այնուհետև Պեշտի ռեֆորմատակամ սեմինարիայում, որն ավարտելով որոշ ժամանակ դասավանդում է տեղում, հետո մեկնում է գավառ՝ Մարոշվաշարհեյ, որտեղ քահանայի է կարգվում։ Տասնվեց տարի անց՝ 1884 թվականին վերադառնում է Պեշտ, որտեղ վաստակում է միայն գրական աշխատանքով և ապրում աղքատության մեջ։ 1887 թվականին Տոլնաին սկսում է սկսում է լույս ընծայել «Գրականություն» ամսագիրը, որը երկար չի տևում։ 1889 թվականին մեծ դժվարությամբ ստանում է ուսուցչի պաշտոն, իսկ ավելի ուշ՝ ստանձնում է տնօրենի պարտականությունները։

Տոլնաին մահացել է աղքատության և միայնության մեջ[4]։

Ստեղծագործությունը խմբագրել

Լայոս Տոլնաիի ստեղծագործությունները սուր սոցիալական բովանդակություն ունեն։ Երգիծանքի մեծ ձիրքով և վարպետությամբ օժտված հեղինակը մասնակի երևույթների մեջ տեսնում է տիպականը և խարազանում իր ժամանակի հասարակության արատները։

Գրական կյանքն սկսելով որպես բանաստեղծ՝ հետագայում նա ամբողջովին տրվում է արձակին։ Տոլնաիի տաղանդին հատուկ է նովելի ժանրը։ Նրա գրչին են պատկանում նաև բազմաթիվ վեպեր, որոնցից են՝ «Պարոնայք» (1872), «Տիկին բարոնուհին» (1882), «Ազնվական արյուն» (1882), «Պարոն քաղաքագլուխը» (1885), «Նոր նահանգապետը» (1886) վեպերը և «Մութ աշխարհ» ինքնակենսագրական վեպը[4]։

Լայոս Տոլնաին հայերեն խմբագրել

  • Հայրենիքը քաղցած է։ Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 5-19։ Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC15363/15795.htm
  2. 2,0 2,1 2,2 PIM identifier
  3. http://resolver.pim.hu/auth/PIM72911
  4. 4,0 4,1 Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 3-4։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոս Տոլնաի» հոդվածին։