Լայմով կարկանդակ

սննդամթերք, հրուշակեղեն

Լայմով կարկանդակ (անգլ.՝ Key lime pie), ամերիկյան աղանդեր, որը պատրաստվում է խմորե զամբյուղի մեջ՝ լայմի հյութից, ձվի դեղնուցից և խտացրած կաթից։ Դասական կարկանդակը պատրաստվում է մեքսիկական փոքր լայմից, որը թթու է՝ ի տարբերություն ավելի մեծ, բայց ավելի քիչ հյութալի տահիտյան (պարսկական) լայմի[1]։ Լայմով կարկանդակը Ֆլորիդա նահանգի ամենահայտնի կարկանդակն է[2]։

Լայմով կարկանդակ
Լայմով կարկանդակի բաղադրիչները
Ենթատեսակքաղցր կարկանդակ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Key lime pies Վիքիպահեստում

Անվան ծագում խմբագրել

Ֆլորիդա նահանգում գտնվող Ֆլորիդա Քեյսը (անգլ.՝ Florida Keys) ԱՄՆ-ի հարավարևելյան ափին գտնվող կղզեխումբ է, որի անունով է կոչվում այնտեղ աճող լայմի տեսակներից մեկը (անգլ.՝ Key lime), որով էլ իր հերթին անվանվել է անգլ.՝ Key lime pie կարկանդակը։ Այս տարածքում լայմով կարկանդակ կարելի է համտեսել գրեթե ցանկացած սրճարանում[2]։

Լայմով կարկանդակի ստեղծման պատմություն խմբագրել

 
Լայմով կարկանդակ

Լայմով կարկանդակը հայտնի է եղել Քի Ուեսթում (անգլ.՝ Key West) դեռ 19-րդ դարի վերջից։

Ճշգրիտ ծագումը հայտնի չէ, բայց բաղադրատոմսի առաջին պաշտոնական հիշատակումը արել է նավի վերանորոգման մագնատ և Քի Ուեսթի առաջին միլիոնատեր Վիլյամ Քարրիին (անգլ.՝ William Curry): Վիլյամ Քարրիի խոհարարը, որը հայտնի է եղել որպես «մորաքույր Սալլի», նրա համար տորթ է պատրաստել, որի մասին էլ գրել է Քարրին։ Ամենայն հավանականությամբ, Սալլին պարզապես հարմարեցրել է սպունգներ որսացող տեղի բնակիչների բաղադրատոմսը։ Սպունգների որսացող ձկնորսները բազում օրեր անցկացնում էին ծովում` իրենց նավակների վրա, սնունդը պահվում էր նավի վրա, և քանի որ այդ ժամանակներում նավակների վրա սառնարաններ չկային, ընտրվում էին ուշ փչացող ապրանքներ` պահածոյացված կաթ, լայմ և ձու։ Քանի որ ձկնորսները նաև ջեռոցներ չունեին ծովում, այդ իսկ պատճառով լայմով կարկանդակի բնօրինակ բաղադրատոմսը չի պահանջում կրակի վրա պատրաստում, այլ իրենից ներկայացնում է լայմի, կաթի և ձվի պարզ խառնուրդ[3][4]։

Պատրաստում և տեսականի խմբագրել

Դասական լայմով կարկանդակը պատրաստվում է խտացրած կաթով, քանի որ Ֆլորիդա Քեյսում թարմ կաթ հազվադեպ կարելի էր գտնել` նախքան կաթի վերամշակման և առաքման ժամանակակից մեթոդների առաջացումը[5]։

Լայմով կարկանդակի ներկայումս հանրաճանաչ տեսակներից մեկը՝ Լայմով սառեցված կարկանդակը (անգլ.՝ frozen Key lime pie), ավելի ուշ հորինել է Ֆերն Բատերսը (1892-1975)։

Օրինագիծ՝ ի պաշտպանություն հեղինակային իրավունքների խմբագրել

1965 թվականին Ֆլորիդա նահանգում առաջարկվել է օրինագիծ։ Ըստ այդ օրինագծի առաջարկվել է 100 դոլար տուգանք գանձվել լայմով կարկանդակի այն գովազդից, որը ներկայացնում է ոչ մեքսիկական լայմով (անգլ.՝ Citrus aurantiifolia) պատրաստված լայմով կարկանդակ։ Սակայն օրինագիծը չի ընդունվել[5]։

2006 թվականին Ներկայացուցիչների պալատը և Ֆլորիդայի Սենատը ընդունել են օրենք, որը հաստատել է լայմով կարկանդակը` որպես «Ֆլորիդայի պաշտոնական կարկանդակ»[6]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tahiti lime».
  2. 2,0 2,1 Key Lime Pie History
  3. Stella Parks. BraveTart: Iconic American Desserts, 2017, 0393634272, p. 171-173
  4. Floridians Furious at Cookbook Author for Questioning Key Lime Pie Origin
  5. 5,0 5,1 Key lime pie
  6. Key lime pie | Legislation