Լամբլիոզ[2], լամբլիաների կողմից հարուցված մակաբուծային հիվանդություն[3]։ Ախտանշաններից են լուծը, որովայնային ցավերը, քաշի կորուստը, իսկ առավել հազվադեպ հանդիպում են փսխումներ, արյուն կղանքի մեջ և տենդ։ Հիմնական ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 1–3 շաբաթ հետո և առանց միջամտության կարող են շարունակվել մինչև 6 շաբաթ։

Լամբլիոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառG. lamblia
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի
Հիվանդության ախտանշաններփորափքանք, լուծ[1], սրտխառնոց[1], Աստենիա, անորեքսիա, որովայնային ցավ, Գրգռականություն, Հոգնածություն, քնի խանգարում, գլխացավ, bloating?[1] և փսխում[1]
Վարակ տարածողմարդ
ԲուժաքննությունԼուսային մանրադիտակ, ELISEA? և իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և աղեստամոքսաբանություն
Անվանվել էAlfred Mathieu Giard?
 Giardiasis Վիքիպահեստում

Լամբլիոզը տարածվում է, երբ նյութափոխանակային արգասիքների մեջ գտնվող լամբլիայի ցիստերը վարակում են խմելու ջուրը կամ ուտելիքը։ Այն կարող է տարածվել նաև կենդանիներից և այլ մարդկանցից։ Ռիսկային գործոններն ընդգրկում են ճամփորդությունները, փոփոխվող տակդիրները, չմշակեված սնունդ օգտագործելը և շուն պահելը։ Ցիստերը կարող են գոյատևել սառը ջրում մինչև 3 ամիս։ Ախտորոշումը կատարվում է կղանքային հետազոտման միջոցով։ Այն մարդկանց մոտ, ովքեր լակտոզ ինտոլերանտ չեն, վարակումից հետո առաջանում է ժամանակավոր ինտոլերանտություն, և խորհուրդ է տրվում մի քանի շաբաթ չօգտագործել կաթ։

Կանխարգելման կարևոր պայման է հիգիենայի պահպանումը։ Այն անհատները, որոնց մոտ ախտանշաններ չկան, սովորաբար բուժման կարիք չունեն։ Ախտանշանների առկայության դեպքում բուժումն իրականցվում է թինիդազոլի կամ մետրոնիդազոլի միջոցով։

Լամբլիոզը մակաբուծային ամենատարածված հիվանդություններից է[3]։ 2013թ–ին մոտ 280 միլիոն մարդ վարակված էր լամբլիոզով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն որակել է որպես «մոռացված» հիվանդություն։

Ախտանշաններ խմբագրել

Ախտանշաններից են փորլուծը, սննդանյութերի ներծծման խանգարումները[4], որոնք զարգանում են վարակումից 9–15 օր հետո, իսկ որոշ դեպքերում նաև վարակումից մեկ օր անց[4]։ Ամենատարածված և ակնառու ախտանշանը քրոնիկ լուծն է, որը տևում է մի քանի շաբաթ, իսկ չբուժելու դեպքում՝ մի քանի ամիս[5][6]։ Այս դեպքում կղանքը ճարպային է, տհաճ հոտով[5][7], հնարավոր է ուղեկցվի նաև այլ նշաններով՝ գազեր, որովայնային ցավեր, սրտխառնոց և փսխում[5][7], իսկ ավելի քիչ դեպքերում դիտվում են քորի զգացում, եղնջացան, կոպերի այտուց[7]։

Հիվանդության երկարատև ընթացքի դեպքում լուծը զուգակցվում է աղիներում սննդանյութերի մալաբսորբցիայով, ինչն էլ հանգեցնում է ճարպային կղանքի, քաշի կորստի և հյուծվածության։ Հիվանդներն ունենում են դժվարություններ լակտոզի, վիտամին A–ի, ֆոլատի, վիտամին B12–ի ներծծման հետ։ Երեխաների մոտ երկարատև լամբլիոզը կարող է հանգեցնել մտավոր և ֆիզիկական զարգացման խանգարումների։

Պատճառներ խմբագրել

Լամբլիոզը հարուցվում է նախակենդանի լամբլիայի (Giardia lamblia) կողմից։ Շատ տարածված է կենդանիների՝ կովերի, ոչխարների և հատկապես կուղբերի մոտ։ Giardia duodenalis–ը բաժանվում է 8 գենետիկ ենթախմբերի (A–H)։ A և B ենթախմբերը ամենատարածվածն են և հիմնականում հենց դրանք են վարակում մարդկանց[8]։

Ռիսկի գործոններ խմբագրել

Ըստ ԱՄՆ–ի հիվանդությունների կարգավորման և կանխարգելման կենտրոնի (CDC)՝ ռիսկային են համարվում հետևյալ խմբերը․ այն անձինք, որոնք ճամփորդում են այնպիսի երկրներում, որտեղ լամբլիոզը տարածված է, մարդիկ, ովքեր խմում են վարակված ջուր գետերից կամ լճերից, շփվում են լամբլիոզով վարակված կենդանիների հետ կամ տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ[9]։

ԱՄՆ–ում լամբլիոզն ամենամեծ տարածումն ունի ամռանը, որի հավանական պատճառներն են դրսում ավելի շատ ժամանակ անցկացնելը և ճամփորդելը։

Փոխանցում խմբագրել

Լամբլիոզը փոխանցվում է ֆեկալ–օրալ ճանապարհով՝ ցիստերի կուլ տալու միջոցով[10]։ Առաջնային ուղին անձնային շփումները և վարակված ջուրն ու ուտելիքն են[10]։ Ցիստերը, մոտ երեք ամիս սառը ջրում գտնվելով, կարող են լինել վարակիչ։

Թեև լամբլիոզով վարակված շատ մարդիկ որևէ սիմպտոմ չեն ունենում[11], այնուամենայնիվ կարող են վարակի տարածման աղբյուր լինել[11]։

Ախտաֆիզիալոգիա խմբագրել

 
Լամբլիայի կենսական ցիկլը

Լամբլիայի կենսական ցիկլը կազմված է ցիստային և տրոֆոզոիտ ձևերից։ Ցիստային ձևը վարակիչ է և տիրոջ օրգանիզմում հայտվելու դեպքում վերածվում է տրոֆոզոիտ ձևի։ Վերջինս ամրանում է աղիքի պատին և սկսում բազմանալ։ Հետագայում տրոֆոզոիտ ձևերը փոխակերպվում են ցիստերի, որոնք էլ արտազատվում են կղանքի հետ։ Այդ ցիստերի նույնիսկ փոքր քանակության կլանումը բավական է ուրիշ տիրոջ օրգանիզմում վարակ հարուցելու համար։

Լամբլիայով վարակումը հանգեցնում է միկրոթավիկների ձևաբանական փոփոխությունների, աղիքային թափանցելիության բարձրացման, բարակ աղիքի էպիթելային բջիջների ծրագրավորված մահվան[12]։ Ե՛վ տրոֆոզոիտ, և՛ ցիստային ձևերը գտնվում են միայն ստամոքսաղիքային ուղում և չեն թափանցում այլ օրգան–համակարգեր[13]։

Տրոֆոզոիտների կապումն աղիքի պատին առաջացնում է միկրոթավիկների տափակացում և երկշաքարները ճեղքող ֆերմենտների ակտիվության ընկճում[12]։ Աղիքային միկրոֆլորայի բակտերիաները կարող են գերաճել և այլ ախտանշանների պատճառ դառնալ, սակայն այս տեսակետը ամբողջովին հետազոտված չէ։ Միկրոթավիկների վնասման հետևանքով խանգարվում է աղիներից սննդանյութերի և ջրի ներծծումը, ինչն էլ հանգեցնում է լուծի․ վերջինս լամբլիոզի գլխավոր ախտանշաններից է[12]։ Ախտանշանների բացակայությամբ ընթացող լամբլիոզի դեպքում առաջացած սննդանյութերի ներծծման խանգարումը կարող է լինել բարակ աղիների հյուսվածաբանական փոփոխություններով և առանց։

Ախտորոշում խմբագրել

  • շճաբանական ախտորոշում և սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերում[14]
  • կղանքի մանրադիտակային հետազոտություն
  • իմունաֆերմենտային հետազոտություն (ELISA)[15]

Կանխարգելում խմբագրել

Հիվանդությունների կառավարման և կանխարգելման ամերիկյան կենտրոնն առաջարկում է ձեռքերը հաճախ լվանալ և խուսափել աղտոտված, չմշակված ջրի և սննդի օգտագործումից[16]։

Լամբլիոզի ցիստերը ոչնչանում են ջուրը եռացնելիս[17]։ Կարելի է օգտագործել քիմիական դեզինֆեկտանտներ[18][19]։ Յոդային հումքի վրա ստացված դեզինֆեկտանտներն առավել նպատակահարմար են, քան քլորայինները[20][21]։

Մարդուց մարդուն փոխանցման ուղին ամենահաճախն է հանդիպում, և դրա պատճառը վատ հիգիենան է։ Լամբլիան գտնվում է հողում, վատ մշակված ուտելիքում, ջրում, և լավ չլվացված ձեռքերի վրա[22]։ Ջրային եղանակով վարակման պատճառը ախտոտված ջուր օգտագործելն է։

Բուժում խմբագրել

Բուժում ոչ միշտ է անհրաժեշտ, քանի որ վարակը սովորաբար անցնում է առանց այլ միջամտությունների։ Սակայն սուր ընթացքի կամ ախտանշանների տևականության դեպքում բուժման համար օգտագործվում են նիտրոիմիդազոլային շարքի դեղեր, օրինակ մետրոնիդազոլ, թինիդազոլ, սեկնիդազոլ և օրնիդազոլ։

ԱՀԿ–ն և Ամերիկայի վարակիչ հիվանդությունների կազմակերպությունը որպես առաջնային բուժում առաջարկում են մետրոնիդազոլի[23][24], իսկ ԱՄՆ–ի Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոնը՝ մետրոնիդազոլի, թինիդազոլի և նիտազօքսանիդի օգտագործումը[25], թեև այս երեքից միայն նիտազօքսանիդի և թինիդազոլի օգտագործումն է հաստատված ԱՄՆ–ի Սննդի և դեղորայքի ասոցիացիայի կողմից[26][27][28]։ Երկու դեղերի ընդունման տևողությունը 5-10 օր է․ ալբենդազոլն ընդունում են օրական մեկ, իսկ մետրոնիդազոլը՝ երեք։

Կայունություն ձևավորվում է նիտրոիմիդազոլի և ալբենդազոլի նկատմամբ, բայց ոչ նիտազօքսանիդի (թեև փորձարարական պայմաններում վերջինիս նկատմամբ կայունություն առաջացել է)[29][30]։ Սակայն դեղերի նկատմամաբ կայունության առաջացման հիմնական մեխանիզմը լավ ուսումնասիրված չէ[30]։ Նիտրոիմիդազոլ–կայուն լամբլիոզների դեպքում էֆֆեկտիվ են նիտազօքսանիդը, ֆուրազոլիդոնը, պարոմոմիցինը, բացիտրամիցինը, մեպակրինը։

Հիմնական բուժմանը զուգահեռ օգտագործվող պրոբիոտիկները նպաստում են լամբլիայի՝ օրգանիզմից հեռացմանը[31]։

Հղիության ընթացքում նախընտրելի է կիրառել պարոմոմիցինը, քանի որ շատ քիչ է ներծծվում աղիներից, հետևաբար պտղի վրա ազդեցությունը նույնպես քիչ է[32]։ Որպես այլընտրանքային տարբերակ առաջին տրիմեստրից հետո կարելի է օգտագործել մետրոնիդազոլ, քանի որ վերջինս հղիության ընթացքում տրիխոմոնասի բուժման դեպքում ունի կիրառության մեծ փորձ[2][33]։

Կանխատեսում խմբագրել

Նորմալ իմուն համակարգով մարդկանց մոտ խնդիրը կարող է հարթվել առանց դեղերի, սակայն որոշ մարդկանց մոտ, այնուամենայնիվ, այն կարող է դառնալ քրոնիկ։ Թույլ իմունային համակարգով մարդկանց մոտ քրոնիկ վարակի զարգացման հավանականությունն ավելի բարձր է։ Չնայած դեղային աճող անընկալունակությանը՝ դեղերն արդյունավետ են գրեթե բոլոր մարդկանց համար[29][34]։

Վարակվածների կեսի մոտ զարգանում է լակտոզային անընկալունություն, որի ախտանշանները նմանվում են քրոնիկ ինֆեկցիայի ախտանշաններին։ Որոշ մարդկանց մոտ վարակի բուժումից հետո առաջանում է հաստ աղիքի գրգռման համախտանիշ։ Լամբլիոզը հանդիսանում է սննդային ալեգիաների պատճառ, քանի որ ազդում է աղիքային թափանցելիության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology — 2016.
  2. 2,0 2,1 Gardner TB, Hill DR (January 2001). «Treatment of giardiasis». Clinical Microbiology Reviews. 14 (1): 114–28. doi:10.1128/CMR.14.1.114-128.2001. PMC 88965. PMID 11148005.
  3. 3,0 3,1 Esch KJ, Petersen CA (January 2013). «Transmission and epidemiology of zoonotic protozoal diseases of companion animals». Clin Microbiol Rev. 26 (1): 58–85. doi:10.1128/CMR.00067-12. PMC 3553666. PMID 23297259.
  4. 4,0 4,1 «Giardiasis». cdc.gov. 2013 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 Despommier DD, Griffin DO, Gwadz RW, Hotez PJ, Knirsch CA. «III. Eukaryotic Parasites». Parasitic Diseases (6 ed.). NY: Parasites Without Borders. էջեր 11–17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  6. Robertson LJ, Hanevik K, Escobedo AA, Morch K, Langeland N (2010). «Giardiasis - why do the symptoms sometimes never stop?». Trends in Parasitology. 26 (2): 75–82. doi:10.1016/j.pt.2009.11.010. PMID 20056486.
  7. 7,0 7,1 7,2 «Giardia - Illness & Symptoms». CDC. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  8. Heyworth, Martin F. (2016). «Giardia duodenalis genetic assemblages and hosts». Parasite. 23: 13. doi:10.1051/parasite/2016013. ISSN 1776-1042. PMC 4794627. PMID 26984116. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.  
  9. CDC (2015 թ․ հուլիսի 15). «Sources of Infection & Risk Factors». Parasites – Giardia. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. 10,0 10,1 Barry MA, Weatherhead JE, Hotez PJ, Woc-Colburn L (2013). «Childhood parasitic infections endemic to the United States». Pediatr Clin North Am. 60 (2): 471–85. doi:10.1016/j.pcl.2012.12.011. PMID 23481112.
  11. 11,0 11,1 Gardner, TB; Hill, DR (Jan 2001). «Treatment of giardiasis». Clinical Microbiology Reviews. 14 (1): 114–28. doi:10.1128/CMR.14.1.114-128.2001. PMC 88965. PMID 11148005.
  12. 12,0 12,1 12,2 Buret AG (September 2008). «Pathophysiology of enteric infections with Giardia duodenalius». Parasite. 15 (3): 261–5. doi:10.1051/parasite/2008153261. PMID 18814692.
  13. Bartelt LA, Sartor RB (2015 թ․ մայիսի 26). «Advances in understanding Giardia: determinants and mechanisms of chronic sequelae». F1000prime Reports. 7 (62): 62. doi:10.12703/P7-62. PMC 4447054. PMID 26097735.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  14. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. Rosenblatt JE, Sloan LM, Schneider SK (May–June 1993). «Evaluation of an enzyme-linked immunosorbent assay for the detection of Giardia lamblia in stool specimens». Diagnostic Microbiology and Infectious Disease. 16 (4): 337–41. doi:10.1016/0732-8893(93)90086-M. PMID 8495591.
  16. «Parasites - Giardia, Prevention & Control». Centers for Disease Control and Prevention. CDC. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  17. «Emergency Disinfection of Drinking Water». United State Envirinment Protection Agency. 2013 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին. Retrieved 24 February 2011
  18. Betancourt WQ, Rose JB (December 2004). «Drinking water treatment processes for removal of Cryptosporidium and Giardia». Veterinary Parasitology. 126 (1–2): 219–34. doi:10.1016/j.vetpar.2004.09.002. PMID 15567586.
  19. Exner M, Gornik V (July 2004). «[Parasitic zoonoses transmitted by drinking water. Giardiasis and cryptosporidiosis]». Bundesgesundheitsblatt, Gesundheitsforschung, Gesundheitsschutz. 47 (7): 698–704. doi:10.1007/s00103-004-0863-y. PMID 15254826.
  20. Dunn, Noel; Juergens, Andrew L. (2019), «Giardiasis», StatPearls, StatPearls Publishing, PMID 30020611, Վերցված է 2019-10-31-ին
  21. Ongerth JE, Johnson RL, Macdonald SC, Frost F, Stibbs HH (December 1989). «Back-country water treatment to prevent giardiasis». American Journal of Public Health. 79 (12): 1633–7. doi:10.2105/ajph.79.12.1633. PMC 1349767. PMID 2817191.
  22. CDC Giardia 2011
  23. Guerrant RL, Van Gilder T, Steiner TS, Thielman NM, Slutsker L, Tauxe RV, և այլք: (February 2001). «Practice guidelines for the management of infectious diarrhea» (PDF). Clinical Infectious Diseases. 32 (3): 331–51. doi:10.1086/318514. PMID 11170940. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ փետրվարի 10-ին.
  24. «Chapter 7.5.4 Continuing Diarrhoea | ICHRC». www.ichrc.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  25. «Giardia: Treatment». United States Centers for Disease Control and Prevention. 2015 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին. «Several drugs can be used to treat Giardia infection. Effective treatments include metronidazole, tinidazole, and nitazoxanide1. Alternatives to these medications include paromomycin, quinacrine, and furazolidone1,2
  26. «Nitazoxanide Prescribing Information» (PDF). Romark Pharmaceuticals. August 2013. էջեր 1–5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  27. «Metronidazole Prescribing Information» (PDF). United States Food and Drug Administration. Pfizer. June 2015. էջեր 6–7. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  28. «Tinidazole Prescribing Informatiuon» (PDF). United States Food and Drug Administration. Mission Pharma. May 2007. էջ 1. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  29. 29,0 29,1 Carter ER, Nabarro LE, Hedley L, Chiodini PL (January 2018). «Nitroimidazole-refractory giardiasis: a growing problem requiring rational solutions». Clinical Microbiology and Infection. 24 (1): 37–42. doi:10.1016/j.cmi.2017.05.028. PMID 28624613.
  30. 30,0 30,1 Leitsch D (2015 թ․ հուլիսի 7). «Giardia lamblia». Current Tropical Medicine Reports. 2 (3): 128–135. doi:10.1007/s40475-015-0051-1. PMC 4523694. PMID 26258002.
  31. Lalle, Marco; Hanevik, Kurt (2018 թ․ հոկտեմբերի 24). «Treatment-refractory giardiasis: challenges and solutions». Infection and Drug Resistance. 11: 1921–1933. doi:10.2147/IDR.S141468. ISSN 1178-6973. PMC 6207226. PMID 30498364.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  32. Farthing MJ (August 2006). «Treatment options for the eradication of intestinal protozoa». Nature Clinical Practice. Gastroenterology & Hepatology. 3 (8): 436–45. doi:10.1038/ncpgasthep0557. PMID 16883348.
  33. Workowski KA, Bolan GA (June 2015). «Sexually transmitted diseases treatment guidelines, 2015». MMWR. Recommendations and Reports. 64 (RR-03): 1–137. PMC 5885289. PMID 26042815.
  34. Kasper, Dennis L.; Larry Jameson, J.; Hauser, Stephen L.; Loscalzo, Joseph; Fauci, Anthony S.; Longo, Dan L. (2015 թ․ ապրիլի 8). Harrison's principles of internal medicine. Kasper, Dennis L.,, Fauci, Anthony S., 1940-, Hauser, Stephen L.,, Longo, Dan L. (Dan Louis), 1949-, Jameson, J. Larry,, Loscalzo, Joseph (19th ed.). New York. ISBN 9780071802154. OCLC 893557976.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 479