Լամբեր Վիլսոն

ֆրանսիացի դերասան

Լամբեր Վիլսոն (ֆր.՝ Lambert Wilson, օգոստոսի 3, 1958(1958-08-03)[1][2][3], Նյոյի սյուր Սեն[4]), ֆրանսիացի դերասան, որը հայտնի է «Մատրիցա. Վերալիցքավորում» և «Մատրիցա. Հեղափոխություն» (2003) ֆիլմերում ներկայացվող Մերովինգենի կերպարով։

Լամբեր Վիլսոն
Ծնվել էօգոստոսի 3, 1958(1958-08-03)[1][2][3] (65 տարեկան)
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն[4]
ԿրթությունԼոնդոնի Դրամա Սենթր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, դերասան, մենեջեր և թատերական ռեժիսոր
Ծնողներհայր՝ Ժորժ Վիլսոն
Պարգևներ և մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Արվեստի և գրականության շքանշան և Արվեստի և գրականության շքանշանի սպա

Կենսագրություն խմբագրել

Դերասանը ծնվել է Նյոյի սյուր Սեն կումունայում։ Նրա հայրը Ժորժ Վիլսոնն է, ով Ֆրանսիայի Ազգային ժողովրդական թատրոնի դերասաններից է[5]։ Վիլսոնի հորական տատիկը իռլանդուհի է[6]։

Բացի դերասանական գործունեությունը Վիլսոնը հայտնի է նաև, որպես երգիչ, որը թողարկել է մի քանի սկավառակներ։ Օրինակ 1997 թվականին նա թողարկել է «Démons et merveilles» ալբոմը, իսկ 1989 թվականին EMI լեյբլի հետ համագործակցության արդյունքում թողարկվում է «Musicals» ալբոմը, որտեղ Վիլսոնը կատարում է Վեստսայդական պատմությունից հայտնի «Մարիա» երգը, «There But For You Go I»-ը Brigadoon-ից, «The Cafe Song»-ը Les Misérables-ից, «Johanna»-ն Sweeney Todd-ից, «Love Song»-ը Love Life-ից, «It Must Be So»-ն Լեոնարդ Բերնսթայնի Կանդիդայից և "Silly People, "-ը Ստիվեն Սոնդհայմի A Little Night Music-ից։ Ալբոմում տեղ են գտնում երգեր նաև ամերիկյան երաժշտական ցանկից («Finishing the Hat»-ը Sunday in the Park with George-ից, «You Do Something to Me»-ը Fifty Million Frenchmen-ից և «Never Will I Marry»-ը Greenwillow-ից)։

Որպես ռեժիսոր Վիլսոնը փարիզյան Bouffes du Nord թատրոնում բեմադրել է Ալֆրեդ դը Մյուսեի «Les Caprices de Marianne» պիեսը, իսկ Ավինյոնում և Շայոում Ժան Ռասինի «Բերենիկին»։

Վիլսոնը նաև նկարահանվել է «Calvin Klein» հագուստի բրենդի մի շարք գովազդներում և նաև 1991 թվականին մոդել Քրիստի Տյորլինգտոնի հետ՝ «Eternity» օծանելիքային բրենդի գովազդում։

2006 թվականի հունվարի 2-ին արժանացել է Արվեստի և Գրականության սպայական աստիճանի շքանշանի[7][8]։

2015 թվականին Կանի կինոփառատոնի ժամանակ հանդես է գալիս, որպես կինոտոնակատարության բացման և փակման վարող[9]։

Մատենագրություն խմբագրել

  • Lambert Wilson & Hervé Pons. Entretiens. — Monaco-Paris: Le Rocher, 2009. — 157 p. — ISBN 978-2268067155(ֆր.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134659791 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Lambert Wilson Biography (1958-)
  6. «Lambert Wilson in the spotlight». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  7. Nomination ou promotion dans l’ordre des Arts et des Lettres. 2 janvier 2006.(ֆր.)
  8. Сайт Министерства культуры Франции: фото Ламбера Вильсона с орденом.
  9. «Lambert Wilson to host ceremonies of the 68th Festival de Cannes — Festival de Cannes 2015 (International Film Festival)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբեր Վիլսոն» հոդվածին։