Մաջորանի, Լամբերտո (իտալ.՝ Lamberto Maggiorani, օգոստոսի 28, 1909(1909-08-28)[1], Հռոմ, Իտալիա[2] - ապրիլի 22, 1983(1983-04-22)[1], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի դերասան։

Լամբերտո Մաջորանի
Ծնվել էօգոստոսի 28, 1909(1909-08-28)[1]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[2]
Մահացել էապրիլի 22, 1983(1983-04-22)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և կինոդերասան

Լամբերտո Մաջորանին չի ունեցել դերասանական կրթություն։ Կինոյում նա հայտնվել է շնորհիվ նրա, որ «Հեծանիվներ առևանգողները» ֆիլմի ստեծողները կողմ էին ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությունը ֆիլմի նկարահանումներին, որպեսզի ապահովվեր ռեալիզմը։ Ֆիլմի ռեժիսոր Վիտորիո Դե Սիկան Անտոնիո ռիչիի դերի համար դերասան փնտրելու ժամանակ այցելեց «Բրեդա» գործարան, որտեղ Լամբերտոն աշխատել է որպես խառատ, և նրան կանչեց փորձի։ Փորձը հաջող էր, և Դե Սիկան Մաջորանիին առաջարկեց այդ դերը, նրանից խոսք առնելով, որ նկարահանման ընթացքում նա պետք է վերադառնա գործարան[3]։ Սակայն նկարահանումների ընթացքում գործարանում կրճատումներ տեղի ունեցան, և Լամբերտոն աշխատանքից ազատվեց[4]։

Փորձելով գտնել աշխատանք՝ վերջ ի վերջո Մաջորանին վերադարձավ կինո և սկսեց ստանալ փոքր դերեր նշանակալի ֆիլմերում, այդ թվում, «Մամա Ռոմա» և «Փոթորկոտ ծովը» ֆիլմերում։ Լամբերտոյի կյանքը և ճակատագիրը ընկած է Չեզարե Ձավատինիի «Դու, Մաջորանի» («Tu, Maggiorani») սցենարի հիմքում[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #172765439 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Владимир Александрович Сахновский-Панкеев Соперничество-содружество: Театр и кино. Опыт сравнит. анализа. Л.: Искусство, 1979
  4. Искусство кино, Выпуски 7-12, Изд. Союза работников кинематографии СССР, 1974
  5. «l'Unità, 2 августа 2006». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբերտո Մաջորանի» հոդվածին։