Լամբդա կետը այն ջերմաստիճանն է (մոտ 2,17 Կ), որից ներքև նորմալ հեղուկ հելիում I-ը փոխակերպվում է գերհոսուն հելիում II-ի։ Գոյություն ունեն ստորին և վերին լամբդա կետեր՝ համապատասխանաբար 2.172 Կ, 0.0497 մթն և 1.76 Կ, 29.8 մթն մեծություններով[1]։

Հելիումի տեսակարար ջերմունակության կախումը ջերմաստիճանից

Անվանումը գալիս է այն փաստից, որ տրված ճնշման դեպքում ջերմաստիճանից տեսակարար ջերմունակության կախումը պատկերող կորը հիշեցնում է հունարեն լամբդա (λ) տառը։ Ջերմաստիճանը լամբդա-կետին մոտենալուն զուգընթաց տեսակարար ջերմունակությունը ձգտում է անվերջության։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել