Լակոնիա (հուն․՝ Λακωνία), նոմոս Հունաստանում, որը գտնվում է Պելոպոնեսի հարավային մասում։ Ափերը ողողում են Մեսինակոս և Լակոնիկոս ծովածոցերի ջրերով։ Լակոնիայում են գտնվում երկու խոշոր լեռնաշղթաներ, որոնց մեջտեղում էլ գտնվում է նոմոսը․ Տայգետը, Պելոպոնեսի ամենաբարձր Մարմարոկաստրո ⟨2228 մետր⟩ և Պարնոնը[1]։ Նրանց միջև հոսում է Լակոնիայի գլխավոր գետը՝ Էվրոտը, և տեղակայված է մայրաքաղաք Սպարտան։ Հյուսիսոմ սահմանակցում է Արկադիա նոմոսի հետ, արևմուտքում՝ Մեսենիայի հետ։ Նոմոսին է պատկանում Էլաֆոնիսոս կղզին։

Լակոնիա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԿարգավիճակՀունաստանի նոմոսներ և նախկին վարչա-տարածքային միավոր
Մտնում էՊելոպոնես
ՎարչկենտրոնՍպարտա
Տարածք3636 կմ²
ISO 3166-2 կոդGR-16
Փոստային ինդեքսներ23x xx
Ավտոմոբիլային կոդAK
Անվանված էLaconia?
lakonia.gr

Պատմություն խմբագրել

Լակոնիկա՝ Հին Հունաստանի պատմական մարզ։ Հյուսիսում սահմանակցում է Արկադիա նոմոսին, արևմուտքում՝ Մեսենիային։

Հնում՝ մինչև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի կեսերը, բնակեցված էր լելեգներով[2]։ Հետո տեղաբնիկները դուրս էին մղվել աքայացիների կողմից, իսկ ավելի ուշ՝ մ․թ․ա․ 1-ին հազարամյակում՝ դորիացիների կողմից, որոնք Լակոնիկայում հիմնել են Սպարտա քաղաք-պետությունը։ Լակոնիկայի բնակիչներին ⟨սպարտացիներին⟩ հատուկ է հակիրճ շարադրանքը և սակավախոսությունը՝ լակոնիկ ոճը։

Մ․թ․ա․ 1-ին դարում Լակոնիկայի տարածքը մտավ Հռոմեական նահանգ Աքադի կազմի մեջ։ Ժամանակակից Հունաստանում Լակոնիկայի տարածքում գտնվում է Լակոնիա նոմոսը։

Բնակչություն խմբագրել

Լակոնիայի ոստիկանությունում, համաձայն մարդահամարի արդյունքների, որը անց է կացվել Հունական վիճակագրական ծառայության կողմից 2011 թվականին, բնակչության թիվը կազմել է 89 600 բնակիչ, որոնցից 46 030-ը՝ տղամարդ, և 43 570-ը՝ կին։ Այստեղից հետևում է, որ բնակչության խտությունը կազմում է 24,64 մարդ/կմ։ Հարկ է նշել, որ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում էր 99 637 բնակիչ։

Ամենաշատ բնակչությամբ մունիցպալիտետը Սպարտան է. բնակչության թիվը 35 600 բնակիչ է, որոնցից 18 040-ը տղամարդիկ են, իսկ 17 560-ը՝ կանայք, բնակչության խտությունը կազմում է 30,12 մարդ/կմ²[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Соломон Яковлевич Лурье, Эдуард Давидович Фролов| История Греции: Курс лекций. — Издательствово Санкт-Петербургского университета, 1993. — С. 35 — 674 с.
  2. РСКД/Laconica
  3. Σε 89.600 ανέρχεται ο πληθυσμός του νομού Λακωνίας (греч. Население лаконии 89 600)(չաշխատող հղում) Notos Press, 2011 год
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 476