Լակիերների տուն (Տագանրոգ)

Լակիերների տուն (ռուս.՝ Дом Лакиеров), պատմության և ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Հունական փողոց, 42 հասցեում[1]։

Լակիերների տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1830
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

XIX դարի սկզբին այս տունը, որը կառուցվել է աղյուսային ոճով, եղել է Իվան Անդրեևիչ Վարվացիի սեփականությունը[2]։ Հայտնի է, որ երբ Ալեքսանդր I-ն այցելել է Տագանրոգ, այդ հողամասում եղել են նրա ձիերի փայտե ախոռները։ Դրանք կառուցվել էին քաղաքի միջոցներով։ Նույն տարածքում տեղակայվել է նաև արքունի կազակական գնդի լեյբ-գվարդիան[2]։

Այս տնատիրության հետ է կապված տագանրոգցի մի քանի հայտնի ընտանիքների կյանքի պատմությունը[3]։

XIX դարի երկրորդ կեսին տունը եղել է կոլեգիալ խորհրդական, Ռոստովի նահանգի ազնվականության առաջնորդ Մարկ Նիկոլաևիչ Վարվացիի (այլ տվյալներով` Վարվակի)[3] սեփականությունը։ 1836 թվականին նա ամուսնացել է տիտուլյար խորհրդականի դուստր Սոֆյա Դմիտրիևնա Ալֆերակիի հետ։ Վարվացիների ընտանիքն ունեցել է երկու դուստր` Ալեքսանդրա և Ելենա։ Ալեքսանդրան ամուսնացել է հունական թագավորի պալատական Պոպուդովի հետ, իսկ Ելենան դարձել է «Ռուսական հերալդիկայի» հեղինակ Ալեքսանդր Բորիսովիչ Լակիերի կինը։ Այդ գիրքը լույս է տեսել 1854 թվականին, և նրա հեղինակն այս աշխատության համար արժանացել է Դեմիդովյան մրցանակի[4]։

Վիճակագրական տվյալների համաձայն` 1860 թվականի հունվարի 1-ի դրությամբ շենքն զբաղեցրել է 903 քառակուսի սաժեն մակերես[2]։

Ալեքսանդր Լակիերը մահացել է 1870 թվականին, իսկ նրա կինը` Ելենան` 1915 թվականին[3]։ Ալեքսանդր ու Ելենա Լակիերներն ունեցել են հինգ երեխա. որդիները` Մարկ, Իվան[4], և դուստրերը՝ Սոֆյա, Ալեքսանդրա և Ելենա[3] (ըստ մեկ այլ տարբերակի` Մարիա)[4]։

1910 թվականին այս տանը գործել է ստիվիդորների` նավահանգիստներում բեռնաթափիչ ավագ բանվորների արտելը, իսկ 1918 թվականին՝ Կարմիր բանակի ջոկատի զորանոցները։ 1920-ական թվականներին բակային տարածքում սկսել է գործել «Գալվանոէլեմենտ» ֆաբրիկան[2]։

Մեր ժամանակներում սա բնակելի տուն է[2], որը 1992 թվականից որպես ճարտարապետության հուշարձան պահպանվում է օրենքով[1]։

Նկարագրություն խմբագրել

Տունը երկհարկանի է, նրա ճակատը զարդարում են զարդաքիվերն ու ծեփածո նախշերը։ Սկզբնապես կառուցվել է աղյուսային ոճով, 1872 թվականին վերակառուցվել է անօրդերային կլասիցիզմի ոճով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Жилой дом. Комплекс застройки улицы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Энциклопедия Таганрога
  3. 3,0 3,1 3,2 3,3 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
  4. 4,0 4,1 4,2 «Дома Лакиеров». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.