Լազուր ափ (ֆր.՝ Côte d'Azur, նաև Ֆրանսիական Ռիվիերա), Ֆրանսիայի միջերկրածովյան՝ հյուսիսից Մերձծովյան Ալպերով պաշտպանված ափի արևելյան մասը՝ Գրեժյուս ծոցից մինչև Իտալիայի սահմանը։ Երկարությունը շուրջը 80 կմ է։ Լազուրի ափի սահմաններում է Մոնակո պետությունը։

Ֆրանսիական Ռիվիերա

Հայերեն խմբագրել

Հայերեն անվանումը ֆրանսերեն Côte d'Azur անվանման պատճենումն է․ côte՝ «ափ», azur՝ «բաց կապույտ գույն, լազուր»։ Այստեղ՝ ծովն ափերի մոտ և երկինքը նրա վերևում միշտ բաց կապույտ գույնի են։

Հայտնի է նաև Ֆրանսիական Ռիվիերա անունով։ Ռիվիերա է կոչվում Լիգուրյան ծովի ամբողջ ափը Ֆրանսիայում և Իտալիայում․ անվանումն առաջացել է իտալերեն Riva՝ «ափ» բառից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».