Լազերեն (Ճաներեն, ինքնանվանում՝ Lazuri nena, ლაზური ნენა), իբերակովկասյան լեզվաընտանիքի քարթվելական խմբի լեզու։ Մեգրելերենի հետ դիտվում է որպես զաներենի բարբառ, գիր չունի։ Այժմ խոսվում է Թուրքիայում (սևծովյան ափամերձ շրջաններում) և Վրաստանին առնչվող սահմանամերձ որոշ վայրերում։

Լազերեն
Lazuri nena, ლაზური ნენა
«Մչիթա Մուրուցխի» թերթ, նոյեմբերի 7, 1929 (ոչ միասնական այբուբեն)
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասZan?
ԵրկրներԹուրքիա Թուրքիա
Վրաստան Վրաստան
Խոսողների քանակ250 000 մարդ
Լեզվակիրների թիվը130,000[1]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[2]
ԴասակարգումՔարթվելական ընտանիք
Գրերի համակարգլատինական այբուբեն, վրացական այբուբեն
IETFlzz
ԳՕՍՏ 7.75–97լազ 365
ISO 639-3lzz

Լազերենի տարածվածության քարտեզ

Հնչյունական համակարգում առկա է 5 ձայնավոր, 32 բաղաձայն, քերականական համակարգում՝ 7 հոլով, մոտ 14 եղանակա-ժամանակային ձև։ Բառապաշարում կան ծավալուն թուրքաբանություններ, ինչպես նաև վրացական և հունական փոխառություններ։

Այբուբեն խմբագրել

A a B b C c Ç ç D d E e F f G g
Ƣ ƣ H h I i J j K k L l M m N n
O o P p Q q R r S s Ş ş T t U u
V v X x Y y Z z Z̡ z̡ Ӡ ӡ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 66