Լազարևսկոյե (ռուսերեն՝ Лазаревское), նախկինում ավան, ներկայումս միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում և նշված շրջանի վարչական կենտրոնը, որը գտնվում է Պսեզուապսե գետի աջ և ձախ ափերին, Սոչիի կենտրոնից 42 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։ Ծովափնյա առողջարան է և զբոսաշրջության կենտրոն։

Միկրոշրջան
Լազարևսկոյե
Лазаревское
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1839 թ.
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
ԲԾՄ20 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային դասիչ354 535
Լազարևսկոյե (Ռուսաստան)##
Լազարևսկոյե (Ռուսաստան)
Լազարևսկոյե (Կրասնոդարի երկրամաս)##
Լազարևսկոյե (Կրասնոդարի երկրամաս)

Պատմական ակնարկ խմբագրել

Լազարևսկոյե միկրոշրջանի տարածքը բնակելի է եղել դեռևս 4000 տարի առաջ։ Մ. թ. ա. երրորդ հազարամյակի վերջում և երկրորդ հազարամյակի սկզբում, տեղաբնիկներն արդեն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ[1]։ Ավանի ծայրամասերում ժամանակին զարգացած են եղել մայկոպյան և դոլմենյան մշակույթները, որոնք իրենցից հետո թողել են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ։

Հինավուրց ժամանակներից մինչ 19-րդ դարի կեսերը, ներկայիս ավանի տեղում ապրել են ադըղեներ, ովքեր ծովային ուղիներով առևտուր են արել Փոքր Ասիայի երկրների հետ։ Կովկասյան պատերազմի ավարտից հետո, 1864 թվականին, տեղի ողջ բնակչությունը, մուհաջիրության արդյունքում տեղահանվել է և աքսորվել Օսմանյան կայսրություն[2]։

Ժամանակակից Լազարևսկոյե ավանի հիմնադրման թվական է համարվում 1839 թվականը, երբ այստեղ կայանեց ծովակալ Միխայիլ Լազարևի հրամանատարության ներքո գտնվող նավատորմը և կառուցվեց ռազմական ամրոց[2]։ Նշված ամրոցը ի պատիվ Միխայիլ Լազարևի, անվանվեց նրա անունով։ 1839 թվականին, այս ամրոցում մալարիայի տենդից մահացել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Օդոևսկին։

Ղրիմի պատերազմի ժամանակ, 1854 թվականին, Լազարևի ամրոցն ավերվել է, իսկ կայազորը տարհանվել է Նովոռոսիյսկ։ Մարդիկ կրկին սկսեցին այնտեղ բնակություն հաստատել միայն 1869 թվականին։ Նոր բնակիչները Օսմանյան կայսրությունից գաղթած պոնտացի հույներն էին։ Նրանք 43 ընտանիքով հաստատվել են ժամանակակից ավանի տեղանքում և հիմնել են Լազարևսկոյե գյուղը։ 20-րդ դարի սկզբին գյուղն արդեն ուներ 60 տուն։

1961 թվականին, Լազարևսկոյե ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և դարձել միկրոշրջան։ Այսօր այն խոշորագույն առողջարանային կենտրոն է, որտեղ կան բազմաթիվ հանգստյան տներ, առողջարաններ, հյուրանոցներ և ժամանցի ու զվարճանքի բազմաթիվ վայրեր։ Միկրոշրջանում բնակվում են ռուսներ, հայեր, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История курорта Лазаревское». www.atlantasochi.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  2. 2,0 2,1 «Лазаревское. История». www.villa-nina.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազարևսկոյե» հոդվածին։