Լադոգա լիճ (ռուս.՝ Ладожское озеро, նաև՝ Լադոգա, պատմական անվանումը՝ Նևո, ռուս.՝ Нево), լիճ Կարելիայի Հանրապետությունում (հյուսիսային և արևելյան ափեր) և Լենինգրադի մարզում (արևմտյան, հարավային և հարաարևելյան ափեր), Ամենամեծ քաղցրահամ լիճն է Եվրոպայում[1]։

Լադոգա լիճ
ռուս.՝ Ладожское озеро

տեսքը Օրեշոկ ամրոցից
60°48′44″ հս․. լ. 31°36′13″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կարելիայի Հանրապետություն, Լենինգրադի մարզ
Երկարություն 219 կմ
Լայնություն 138 կմ
Ավազանի մակերեսը 17700 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 1570 կմ
Ամենամեծ խորությունը 230 մ
Միջին խորությունը 47.7 մ
Միջին բարձրությունը 4 մ
Աղիությունը 0.06 ‰
Պարզությունը 2,3—3,9 մ
Թափվող գետերը Սվիր, Վոլխով, Վուոկսա, Սյաս, Նազիա
Սկիզբ առնող գետերը Նևա
Լադոգա լիճ (Կարելիայի Հանրապետություն)##
Լադոգա լիճ (Կարելիայի Հանրապետություն)

Ատլանտյան Օվկիանոսի Բալթիկ ծովի ավազանն է։ Լճի մակերեսն առանց կղզիների կազմում է 17.9 հազար կմ2 (կղզիների հետ՝ 18,3 հազար կմ2)[2], ջրային ծավալը 838 կմ³ է, հյուսիսց հարավ ձգվածությունը՝ 219 կմ, լայնությունը՝ 125 կմ։ Ծովի մակարդակից (բացարձակ) բարձրությունը 408 մ է։ Խորությունը փոխվում է անհավասարաչափ. հյուսիսային մասում այն կազմում է 70-230 մետր, հարավայինում՝ 20-70 մետր[3][4]։ Լադոգայի ափերին են գտնվում Պրիզորեսկ քաղաքը, Նոր Լադոգա, Շլիսենբուրգ և Լենինգրադի մարզերը, Սորտլավան, Պիտկյարանտան, Լախդենպոխյան և Կարելիայի մարզերը։ Լադոգա լիճ են թափվում ավելի քան 40 գետ և գետակ, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Նևան[5]։ Լճի հարավային մասում կա 3 մեծ ծոց՝ Սվիրսկյան, Վոլխովսկյան և Շլիսելբուրգյան[6]։

Շրջակայք`

  • Հյուսիսային տարածք` Հարավային Կարելիա[7]
  • Արևելյան տարածք` Կարելիայի Օլոնենցյան շրջան
  • Հարավային տարածք` Լենինգրադի մարզի Կիրովյան[8] և Վոլխովսկյան շրջաններ[9]
  • Արևմտյան տարածք` Կարելյան պարանոց[10]

Անվան ստուգաբանություն խմբագրել

12-րդ դարի Հին ռուսական տարեգրության մեջ լիճն անվանվել է «Մեծ Նևայի լիճ» (կապված Նևա գետի հետ, ինչպես նաև ֆիններեն neva «ճահիճ, ճահճուտ» բառից)[6][11]։ Հին սկանդինավյան սագաներում և Հանզայի քաղաքների հետ կնքված պայմանագրերում այն կոչվել է Ալդոգա (ֆիններեն aalto՝ «ալիք») բառից[12]

13-րդ դարի սկզբին Լադոգա քաղաքի անունից շրջանառության մեջ մտավ լճի Լադոգա անվանումը, որն էլ իր հերթին իր անունը ստացել էր ստորին Վոլխով գետի համանուն վտակից, ֆիններեն lodejoki՝ «ներքին գետ» բառից։ Կան նաև լճի անվանման այլ բացատրություններ. կարելական aalto — «ալիք», այստեղ aaltokas — «ալիքային» բառից։ Ռուսերենում алодь բարբառային բառից, որը նշանակում է բաց լիճ, ջրային լայն դաշտ[13]։

Լադոգա անունով կա գետ, լիճ և քաղաք։ Մինչ այժմ մինչև վերջ հասկանալի չէ, թե դրանցից որի անվանումն է առաջինն առաջացել։ Քաղաքն իր անունն ստացել է կամ Լադոգա լճից (ֆիններեն *aaldokas, aallokas «ալիքային», aalto «ալիք» բառերից) կամ էլ Լադոգա գետից (այժմ Լադոժկա, ֆիններեն. *Alode-joki, где alode, aloe՝ «ցածր տարածք» և jok(k)i՝ «գետ»)

Ինչպես գրում է Տ. Ջեքսոնը. «Մեր ժամանակներում կարելի է գալ այն համոզմանը, որ սկզբում հնարավոր է եղել է գետի, այնուհետև քաղաքի, իսկ հետո լճի անունը։ »։ Այդ պատճառով նա համարում էր, որ առաջին Լադոգա ջրային օբյեկտի անունը եկել է հին սկանդինավյան Alode-jogi (joki) «ներքին գետ» բառից։ Գետի անունն առաջացել է Aldeigja քաղաքի անունից և որպես փոխառություն մտել է սլավոնական լեզուների մեջ՝ հին ռուսական Լադոգա անունը ald → lad մետաթեզի օգնությամբ փոփոխվելով։ ֆինական և հին ռուսական բառերում սկանդինավյան լեզուների միջնորդությունն ամբողջապես հաստատված է հնագիտությամբ. սկանդինավներն առաջին անգամ Լադոգայում հայտնվել են 750-ական թվականներին, այսինքն սլավոնացիներից մեկ տասնամյակ առաջ[14]։

Դրան հակառակ Եվգենի Հելիմսկին առաջարկեց գերմանական ստուգաբանությունը։ Նրա կարծիքով առաջինն առաջացել է լճի անունը՝ հին սկանդինավյան *Aldauga «հին ջրային օբյեկտ» բառից։ Այդ ջրային օբյեկտը կապված է Նևա անվան հետ, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «նոր»։ Միջին ձևով *Aldaugja անունը գալիս է հին սկանդինավյան Aldeigja «Լադոգա (քաղաք)» անունից[15]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Լճի կազմավորման պատմություն խմբագրել

Պալեոզոյան դարաշրջանում՝ 300-400 միլիոն տարի առաջ այժմյան Լադոգա լճի ավազանն ամբողջությամբ ծածկված է եղել ծովով։ Այդ ժամանակներում նստվածքային կուտակումներն են եղել ավազները, կավերը, կրաքարերը, որոնք ծածկված են եղել 200 մետրանոց հզոր շորտով և գտնվել են բյուրեղային հիմքի գրանիտային, գնեյսային և դիաբազային շերտի վրա։

Լադոգա լճի հյուսիսային մասը գտնվում է Բալկանյան բյուրեղային հիմքի վրա, իսկ հարավայինը գտնվում է արևելաեվրոպական պլատֆորմի վրա։ Լադոգայի շրջանի հարավային սահմանի վահանը մոտ է Վիբորգ-Պրիոզերսկ սահմանին, որը գտնվում է Սվիրի գետի Վիդլից վտակի գետաբերանում[16]։

Այժմյան ռելիեֆը կազմավորվել է տասնամյակի սառցային շերտի առաջացումից (Վերջին՝ Վալդայական սառցակալումն ավարտվել է ավելի քանի 120.000 տարի առաջ)։ Դրա հիմնական պատճառը համաշխարհային օվկիանոսի աստիճական բարձրացումն էր, մակարդակի փոփոխությունը, ջրավազանի ռեժիմը, Գոլոցենում Բալթիկ ծովի գոգահովտի գոյությունը և հալվող սառույցը, որն սկսվել է (և շարունակվել) մինչև ցամաքի բարձրանալը։

Լադոգական գոգահովտում սառույցի հետ քաշվելը տեղի է ունեցել մոտավորապես 14.000 տարի առաջ։ Ամենասկզբում ազատված՝ Բալթիկ սառցային լճի տարածքում եղել է ինքնուրույն գոյություն ունեցող լիճ։ Բալթիկ սառցային լճի մակարդակի բարձրացման ժամանակ Լադոգան ավելի քան 13.300 տարի առաջ դարձել է նրա մասը։ Ավելի ուշ փուլերում ջրազավազանները միավորվել են Պրինևյան ցածրավայրում։ Կարալյան պարանոցի հյուսիսային մասի սառցից ազատումից հետո՝ 120.000 տարի առաջ լճերը սկսել են միավորվել հյուսիսի ազատ պարանոցում, դարձել են մեծ նեղուց և կոչվել Հեյնիոկյան նեղուց։ Պրինևյան ցածրավայրի շրջանում նրանք աստճանաբար նեղացել են և հոսել մինչև Բալթիկ սառցային ծով[17]։ Մոտ 10.300 տարի առաջ կենտրոնական Շվեդիայի սառցից ազատվելու շնորհիվ ժամանակակից Բիլլինգտեն լեռների շրջանում բացվել են նեղուցներ, որոնք մի քանի տարի Բալթիկ սառցային լճի մակարդակը բարձրացրել են 25-28 մետրով[18]։ Երբ 10 300-9500 տարի առաջ Իոլդիական տարածքը փոխակերպվում էր Բալթիկ ավազանի, Լադոգան մնացել է լիճ։ Հոսքը, որն իրականցվում էր տարածքներից, ավելի ուշ փոխակերպվեց Հեյնիոկսյան նեղուցի։ Լճի տարածքը կրճատվեց հատկապես հարավային մասում[19]։

9500 տարի առաջ, Անցիլովյան փուլի սկզբում տեղի է ունեցել Բալթիկի ավազանի 15-20 մետրով բարձրացում, ինչը բերել է ավազանների միավորմանը Հեյնիոկյան նեղուցի միջոցով[18]։ Մեծ Բելտ նեղուցի ազատված տարածքում առաջացել է Դանա գետը, որն 9000 տարի առաջ Անցիլովյան լճի մակարդակն աստիճանաբար բարձրացրել է ՝ այն հասցնելով ծովի մակարդակին։ Այդ ժամանակ Լադոգան նորից առանձնացել է Բալթիկ ավազանից, որի մակարդակը նորից բավական չափով իջած էր այդ ժամանակվա մակարդակից։ Հեյնիոնկյան նեղուցը չորացավ և Կարելյան պարանոցի հյուսիսում հայտնվեց ազատված լճի տարածքում[20]։

9000-ից մինչև 5000 տարի առաջ Լադոգա լճից Վիբորգյան նեղուց հոսքը տեղի է ունեցել Վուոկս վտակի միջոցով։ Հոսքի մուտքը գտնվել է Վեշևո ավանի մուտքի մոտ[21]։ 5700[22] և 5000[19] տարի առաջ Սայմա լճի ջրերը Իմպատրի ավանի մոտ կտրել են Սալպաուսելյան լեռնաշղթան՝ Վուոկսի համակարգով կազմելով ժամանակակից ջրանցքի հոսքը և նշանակալի չափով ավելացրել են լճի ջրավազանի ջրահավաք ավազանը։

Շուրջ 5000 տարի առաջ սկսվել է Լադոգայի մակարդակի բարձրացումը։ Պատճառն անմիջականաորեն կապված էր Սայմայի համակարգի միացումից հետո լճի ջրային հավասարակշռության մուտքի ավելացման հետ։ Բանավեճերի առարկան Վուկոսայի և Նևայի զարգացման ընթացքում Լադոգա լճի հոսքի իրական ձևավորման մեխանիզմն էր[20][20][23]։

Հյուսիսային և հարավային մասերում իզոստազիայի անհավասարաչափ բարձրացումը բերել է Լադոգայի ուղղված հարավային հատվածում գոգահովտի «շրջման» ։ Պրինևյան ցածրավայրում այդ ժամանակ գտնվում էր Մգա գետը, որն այժմ ժամանակակից Նևա գետի գետաբերանն է և Տոնսան, որը թափվում է Ֆիննական ծոց և ջրբաժան է հանդիսանում ժամանակակից Իվանովյան սահանքում։ Լադոգա լճի հարավային մասի բարձրացումը բերել է նրան, որ շուրջ 2500 տարի առաջ (այլ գնահատականներով՝ 4500֊ից 1200 տարի առաջ) Մգա վտակն անցել է ջրի տակ և ողողել Մգինո֊Տոնսեսկյան ջրբաժանը։ Ընթացքում հաջորդող խորացող հովիտը կազմավորվել է ժամանակակից Նևայի վտակից։ Մինչև Նևայի կազմավորումը լճի մակարդակն իջել է 12-13 մետրով[20]։


Լադոգա լիճը Սորտլավա շրջանից


Կլիմա խմբագրել

Լադոգա լճի կլիման բարեխառն է, մեղմ մայրցամաքային կլիմայից անցնում է մեղմ ծովայինի։ Կլիմայի այդպիսի տիպը բացատրվում է աշխարհագրական դիրքով և Լենինգրադի շրջանի մթնոլորտային շրջապտույտի առանձնահատկությամբ։ Դա պայմանավորվում է Երկրի մակերևույթին ստացված համեմատաբար ոչ մեծ քանակի արևի ճառագայթների ինտենսիվությամբ[24]։ [[Պատկեր:Brockhaus and Efron Encyclopedic Dictionary b33 242-0.jpg|ձախից|255px|մինի|Քարտեզը Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում Արեգակից ստացված ոչ մեծ քանակի տաքությունը ջուրը դանդաղ է գոլորշիացնում։ Տարվա ընթացքում արևոտ օրերի քանակը 62 է։ Այդ իսկ պատճառով տարվա ընթացքում գերակշռում է ամպամած, մառախլապատ եղանակը, ցրված լուսավորվածությունը[24]։ Օրվա տևողությունը փոխվում է 5 ժամ 51 րոպեով ձմեռային արևակայության և 18 ժամ 50 րոպեով ամառային արևակայության ժամանակ։ Լճում հանդիպում են այսպես կոչված «սպիտակ գիշերներ», որոնք սկսվում են մայիսի 25-26-ից։ Այդ ժամանակ արևը մոտ 9°-ով իջնում է հորիզոնից և գիշերային մթնշաղները գործնականորեն խառնվում են առավոտյան մթնշաղներին։ Սպիտակ գիշերներն ավարտվում են հուլիսի 16-17-ին։ Ընդհանուր առմամբ սպիտակ գիշերները տևում են 50 օր[25]։ Հորիզոնական մակերևույթին ստացված արեգակի ուղիղ ճառագայթների միջին ամսական ամպլիտուդաների գումարը պարզ երկնքում դեկտեմբերին կազմում է 25 ՄՋ/մ² , իսկ հունիսին 686 ՄՋ/մ²։ Ամպամածությունը նվազում է տարվա կեսին, արևային գումարային ճառագայթումը դառնում է 21%, իսկ ուղիղ ճառագայթումը՝ 60 %: Միջին տարեկան գումարային ճառագայթումը 3156 ՄՋ/մ² է[26]։

Լիճն իր նկատելի ազդեցությունն է թողնում կլիմայական պայմանների վրա։ Դա բնութագրվում է կլիմայական բնութագրիչների ծայրահեղ նշանակությամբ, որի արդյունքում մայրցամաքային օդային զանգվածները՝ անցնելով լճի մակերևույթի վրա ձեռք են բերում ծովի օդային զանգվածի բնույթ։ Լադոգա լճի շրջանում միջին օդային ջերմաստիճանը +3,2 °C է։ Ամենաշատ տեղումները թափվում են փետրվար-մարտ ամիսներին (24 մմ), իսկ ամենաքիչը սեպտեմբեր ամսին՝ (58 մմ)[27]։

Տարվա ընթացքում ամենաշատը գերակշռում են արևելյան և հարավ-արևելյան քամիները։ Քամու միջին ամսական արագությունը լճի բաց հատվածում և կղզիների մեծ մասում հոկտեմբերից մինչև հունվար-փետրվար ամինսերին կազմում է 6-9 մ/վ, իսկ մնացած ամիսներին՝ 4-7 մ/վ։ Քամու միջին ամսական արագությունը կազմում է 3-5 մ/վ։ Անհողմությունն ուշ-ուշ է փոխվում։ Հոկտեմբերին Լադոգա լճում հաճախ են դիտվում 20 մ/վ արագությամբ փոթորկային քամիներ, քամու առավելագույն արագությունը հասնում է 34 մ/վ-ի։ Ամբողջ ամառվա ընթացքում՝ արևոտ օրերին և պարզ գիշերներին նկատվում են բրիզներ։ Լճային բրիզները սկսվում են առավոտյան մոտավորապես ժամը 9-ին և շարունակվում մինչև երեկոյան ժամը 20-ը, նրանց արագությունը 2-6 մ/վ է, տարածվում են ցամաքի մինչև 9-15 կմ խորքերը։ Մառախուղները դիտվում են ամբողջ գարնան ընթացքում, ամռան վերջին և աշնանն ամբողջությամբ[28]։

Ափեր, հատակի ռելիեֆ, լճի ջրագրություն խմբագրել

Եվրոպայի մեծ լճեր[29]
Լիճ Մակերես
ջրի մակերես, կմ²
Ծավալ,
կմ³
Դիրք
(երկիր)
Լադոգա 17 700 908   Ռուսաստան
Օնեգա լիճ 9720 285   Ռուսաստան
Վեներն 5550 180   Շվեդիա
Псковско-
Чудское
3550 25,2   Ռուսաստան
  Էստոնիա
Վետերն 1900 72   Շվեդիա
Սայմա 1800 36   Ֆինլանդիա
Սպիտակ լիճ 1290 5,2   Ռուսաստան
Վիգոզերո 1140 7,1   Ռուսաստան
Մելարեն 1140 10,0   Շվեդիա
Պյանյանե 1065 18,1   Ֆինլանդիա
Իլմեն 1200 12,0   Ռուսաստան
Инари 1000 28,0   Ֆինլանդիա

Լճի մակերեսն առանց կղզիների կազմում է 17,6 հազար կմ² (կղզիներով 18,1 հազար կմ²)[6], հյուսիսից հարավ երկարությունը 219 կմ է, ամենամեծ լայնությունը՝ 138 կմ։ Ջրային մասի ծավալը 908 կմ³ է։ Դա 12 անգամ ավելի շատ է, քան ամեն օր նրա մեջ թափվող գետերի և Նևա գետից դուրս եկող ջրի ծավալը։ Լճում ջրի սեզոնային տատանումը սովորաբար կատարվում է ջրամբարի ջրի մակերեսի մեծ տարածքի և ջրում համեմատաբար ոչ մեծ տարեկան փոփոխականության պատճառով[30]։ Վերջինս պայմանավորված է Լադոգա լճի ավազանում գտնվող խոշոր գետերի և բոլոր հիմնական վտակների վրա ջրահանգույցների առկայությամբ, որոնք էլ ամբողջ տարի ապահովում են լճի բնական հոսքը։

Լճի ափի երկարությունը 1000 կմ է[31]։ Հյուսիսային ափի (սկսվում է Պրիոզերսկի արևմուտքից մինչև Պիտկյարտինի արևելք) մեծ մասը խոշոր է, ժայռոտ, խիստ կտրտված, ձևավորվել են բազմաթիվ թերակղզիներ և նեղ ծովածոցեր (խոր ծովախորշեր և ժայռակղզիներ), ինչպես նաև մանր կղզիներ և բաժանված նեղուցներ։ Հարավային ափը ցածր է, թույլ կտրտված, լճի նեոտեկտոնական կիսամիջօրեական մասը մասամբ է ողողված[30][32]։ Եզրերն այստեղ լցված են ավազաքարերով, քարե խութերով և ծանծաղուտներով[33]։ Լճի հարավային մասում կան երեք խոշոր նեղուցներ՝ Սվիրսկի, Վոլխովսկի և Շլիսելբուրգի[6]։ Արևելյան ափը քիչ է ուսումնասիրված, նրա մեջ է թափվում երկու նեղուց՝ Լունկուլանլախտը և Ուկսունլախտը, այն ցանկապատված է Լադոգայի ամենամեծ՝ Մանտսինսարի կղզյակով։ Այստեղ հանդիպում են երկու մեծ ավազային լողափեր։ Արևմտյան ափն ավելի քիչ է կտրտված։ Այն պատված է խիտ և խառն անտառներով, թփերով, որոնք տեղադրված են ափի երկայնությամբ և հարուստ են գլաքարի հանածոներով։ Քարերի կույտը հաճախ է հեռանում լճի ափերից` ձևավորելով վտանգավոր ստորջրյա բարձրացումներ (Մել)[33]։

Լադոգա լճի հատակին բնորոշ է հյուսիսից հարավ հատակի խորությունը։ Խորությունն անհավասարաչափ է փոխվում. միջին մասում այն տատանվում է 70-230 մետր, հարավային մասում՝ 20-70 մետր։ Լճի միջին խորություն 50 մետր է, ամենամեծ խորությունը՝ 233 մետր (հյուսիսից մինչև Վաալամ կղզի)[32]։ Հյուսիային մասի հատակն անհավասար է, կտրտված է իջվածքներով, իսկ հարավային մասն ավելի հանգիստ է և հարթ[33]։ Լադոգա լիճը Ռուսաստանի ամենամեծ լճերի ցանկում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Լադոգա լճի արևմտյան մասի թափանցիկություն 2-2.5 մետր է, արևելյան մասինը՝ 1-2 մետր, մնացած մասերինը 0.3-0.9 մ, իսկ կենտրոնի թափանցիկությունը 4.5 մետր է։ Ամենափոքր թափանցիկությունը նկատվում է Վոլխովսկի ծովախորշում (0,5-1 մ), իսկ ամենամեծը՝ Վալաամյան կղզիների արևմուտքում (ամռանը 8-9, իսկ ձմռանը մինչև 10 մետր)[16]։ Լճում դիտվում են մշտական ալեկոծություններ։ Մեծ փոթորիկների ժամանակ ջրի մեջ հայտնվում են «պղպջակներ», իսկ ալիքների ժամանակ ջուրը գրեթե ամբողջությամբ ծածկվում է փրփուրով։ Ջրային ռեժիմով տեղափոխվում են անտառանյութեր (ջրի մակարդակի տատանումը 50-70 սմ է, առավելագույնը՝ 3մ), երևում են կանգնած ալիքներ (մինչև 3-4 մ), փոթորկի ժամանակ ալիքի բարձրությունը հասնում է մինչև 6 մետրի։ Լիճը սառցակալում է դեկտեմբերից (ափամերձ մասում) մինչև փետրվար (կենտրոնական մասում) ամիսներին, բացվում է ապրիլ-մայիս ամիսներին։ Կենտրոնական մասերը միայն խիստ ձմեռներին են պատվում խիտ սառույցով։ Երկար և ցուրտ ձմեռներին լճի սառեցման պատճառով ամռանը ջուրը սառնանում է, տաքանում են միայն վերին բարակ և առափնյա շերտերը։ Կենտրոնական խոր մասերի ջերմաստիճանային ռեժիմը տարբերվում է ափամերձ տարածքների ռեժիմից։ Ջրի մակերեսին ջերմաստիճանը հուլիս ամսին դեպի հարավ փոխվում է մինչև +24 °C, դեպի կենտրոն +18…+20 °C, հատակին մինչև +4 °C, իսկ ձմռանը ջուրը պատվում է սառույցով և հասնում 0…+2 °C-ի[32]։ Ջուրը քաղցրահամ է և մաքուր (բացի արդյունաբերության կողմից կեղտոտված տեղամասերից), հանքային աղերը լուծված են աննշան քանակով։ Ջուրը դասակարգվում է հիդրոկարբոնատային կարգերով՝ կալցիումի թույլ լուծելի աղեր և մագնիում, ավելի բարձր նիկել և ալյումին[33]։

Լճի հյուսիսային մասի խոր ջրերի միջին ջերմաստիճանը հորիզոնի նկատմամբ (°C):
Հորիզոն м Май Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր
0 1 3 9 14 12 8 5
10 1 3 5 11 12 8 5
20 1 3 4 7 10 8 5
50 1 3 4 4 5 7 5
100 1 3 3 4 5 5 5
200 2 3 3 4 4 5 5

Ջրավազան և կղզիներ խմբագրել

 
Լադոգա լճի Վալաամ կղզու Սուրբ Նիկողայոսի մենախուցը և ոչ մեծ ջերմանավը
 
Մոնտոսարի կղզու ժայռոտ ափը Սուկմիլախտի ծովածոցում

Լադոգա լիճ է թափվում 35 գետ[5]։ Թափվող ամենամեծ գետը Սվիրն է, որն էլ իր ջուրը բերում է Օնեգա լճից։ Լիճ ջուր հասնում է նաև Սայմա լճից Վուոկս գետի միջոցով և Իլմեն լճից Վոլխով գետի միջոցով[34]։ Լիճ են թափվում նաև Մորյո, Ավլոգա, Բուրնայա, Կոկոլանիոկ, Սասկունայոկ, իյոկի, Այրայոկի, Թոխմայոկի, Յանիսյոկի, Սյուկյանոկի, Ուկսունյոկի, Թուլեմայոկի, Միյնալանյոկի, Վիդլիցա, Տուլոկսա, Օլոնկա, Օբժանկա, Վորոնեժկա, Սյաս, Լավա, Րյաբինովկա, Նազիա գետերը։ Նևան միակ գետն է, որ դուրս է գալիս Լադոգայից։

Ջրահավաք ավազանի մակերեսը 258.600 կմ² է։ Ջրային հաշվեկշռի մոտավորապես 85 % -ը (3820 մմ) ապահովում են հոսող ջրերը, 13 %-ը (610 մմ) գոլորշիացող ջրերը, իսկ 2 % -ը (90 մմ) ստորերկրյա ջրերը։ Գետի ծախսի շուրջ 92 % -ը (4170 մմ) կատարվում է Նևա գետի միջոցով, իսկ 8 %-ը (350 մմ) գոլորշիացման միջոցով[35]։ Լճում ջրի մակարդակը հաստատուն չէ։ Նրա տատնումը լավ նկատելի է ջրի մեջ գտնվող ժայռերի ավելի լուսավոր շերտերում։

Լադոգա լճում կան ավելի քան 660 կղզիներ (մակերեսն ավելի քան 1 հա), որոնց ընդհանուր մակերեսը 435 կմ² է։ Նրանցից շատերը կենտրոնացած են լճի հյուսիսային շրջաններում՝ այսպես կոչված խութային շրջաններում, ինչպես նաև միավորված են Վալաամյան կազմում (մոտավորապես 50 կղզի, բացառությամբ Բաևիների), Արևմտյան կղզեխմբում և Մանտսինսարի կղզեխմբում (շուրջ 40 կղզի)[36].Ամենամեծ կղզիներն են Րիեկալանսարին(55,3 կմ²), Մանտսինսարին (39,4 կմ²), Կիլպոլան(32,1 կմ²), Տուպոլանսարին (30,3 կմ²) և Վաալամը (27,8 կմ²)[16]։

Լադոգա լճում գլխավոր կղզի Վալաամի վանական համալիրի շնորհիվ ավելի շատ հայտնի են Վալաամյան կղզիները։ Այն 36 կմ² մակերեսով մոտ 50 կղզիներից բաղկացած կղզեխումբ է։ Հայտնի է նաև Կոնևեց կղզին, որտեղ նույնպես վանական համալիր կա։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Լադոգա լճի հյուսիսային և արևելյան ափերը հեռացած են տայգայի միջին ենթազոնայից, իսկ հարավային և արևմտյան մասերը՝ տայգայի հարավային ենթազոնայից։ Միջին տայգային բնորոշ են խիտ ծածկույթով առանց անտառաթփուտների եղևնին ու հապալասը և համատարած տարածում ունեցող կանաչ, փայլուն ճանճերերը։ Հարավային տայգայի ենթազոնաայում գերիշխում են մուգ մանրանտառային տեսակները, որտեղ երբեմն հանդիպում է լորենի, թխկենի, թեղի, երևում է նաև կաղնիների մասնակցությամբ խոտածածկ հարկաշար, իսկ մամռակալած շերտն ավելի թույլ են զարգացած, քան միջին տայգայում։ Անտառի բնութագրական տեսակները եղևնին ու հապալասն են[16]։

Լճի կղզիները ժայռոտ են, ունեն մինչև 60-70 մետր բարձրություն, տեղ-տեղ ափերը բարձրացած են, ծածկված են անտառներով, երբեմն աղքատ կամ մերկ բուսականությամբ[16]։ լճի հարավային և հարավ-արևմտյան մասերը 150 կմ տարածությամբ պատված են եղեգով և որձախոտով[6]։ Այստեղ է գտնվում բնադրող թռչունների ապասատարանը։ Կղզիներում կան բնադրող ճայեր, աճում է հապալասենի և մեծ չափի սնկեր[36]։

Լադոգա լճում հաշվում են 120 բարձր տեսակի ջրային բույսեր։ Կղզու ափի և բնահողի երկարությամբ ձգվում են 5-10 մ երկարությամբ եղեգի թփուտներ։ Խոր շերտերի չոր մասերի ներկառուցված բներում զարգանում են մի շարք մակրոֆիտեր։ Շերտի երկարությունն այդ վայրերում հասնում է 70-100 մետրի։ Լճի արևմտյան և արևելյան ափերում գրեթե ամբողջությամբ բացակայում է ջրային բուսականությունը։ Լճի բաց ջրերում բուսականությունը քիչ է զարգացած, դրան խանգարում են մեծ խորությունները, ջրի ցածր ջերմաստիճանը, լուծված սննդարար աղերի քիչ քանակությունը, հատակի խոշորահատիկ նստվածքը, ինչպես նաև հաճախակի և ուժեղ ալեկոծությունները։ Այդ պատճառով ամենաշատ և զանազան բուսականությունը հանդիպում է հյուսիսում՝ Լադոգայի շրջանի խութերում։ Լճում տարածված են 154 տեսակի դիատոմներ, 126 տեսակի կանաչ և 76 տեսակի կապտականաչ ջրիմուռներ։ Լադոգայի ջրերում 1 սմ³-ում հանդիպում են միայն 60-70 հազար միկրոօրգանիզմներ, իսկ մակերեսային շերտերում 180-300 հազար, ինչը խոսում է լճի վատ ինքնամաքրման մասին[37]։

Լադոգա լճում հայտնաբերվել են 378 և այլ տեսակի պլանկտոնային կենդանիներ։ Տեսակների կեսից շատն առաջացել է անվաորդ տեսակից։ Ընդհանուր քանակի տեսակների քառորդ մասը պարզունակ տեսակներն են, իսկ 23 տոկոսը կազմում են բազմաճյուղ և մեծ ոտքերով խեցգետինները։ Լճում ամենաշատ տարածում ունեցողները զոոպլանկտոն տեսակներն են, որոնք ներկայացված են ջրալվերի և ցիկլոպների տեսքով։ Ջրային անողնաշարավոր կենդանիների մեծ խումբն ապրում է լճի հատակին։ Լադոգայում նրանցից հայտաբերվել են 385 տեսակ (հիմնական խեցգետիններից տարբեր)։ Բենտոֆաունայի խմբի առաջին հորիզոնականում են գտնվում թրթուրավոր միջատները, որոնք ողջ տեսակի կենդանիների կեսից ավելին են՝ 202 տեսակ։ Հաջորդը որդերն են (66 տեսակ), ջրային տզերը կամ հիդրոկարինները, կակղամորթերը, խեցգետնակերպերը և այլն[37]։

Լիճը հարուստ է քաղցրահամ ջրերում ապրող ձկներով, որոնց ձկնկիթները գալիս են գետերից։ Լադոգայում ապրում են 53 տեսակի և այլ տեսակի ձկներ՝ լադոգական ռոգատկա, սաղմոն, կարմրախայտ, պալիա, սիգ, մանրաձուկ, բրամ, ծածանաձուկ, գուստերա, կարմրախայտ, ձիաձուկ, շիղաձուկ, կարմրածածան, պերկես, գայլաձուկ, շերեփաձուկ և այլն։ Ջրի վրա մարդու ազդեցությունը իջեցնում է ձկների (մասնավորապես սաղմոնի, կարմրախայտի, պալիայի, լճագետային սիգի և այլն) քանակությունը։ Մասնավորապես ատլանտյան թառափը և գալյային սիգը գրանցված են Ռուսաստանի կարմիր գրքում։ Առավել արդյունավետ տարածքները ներառում են լճի հարավային ծանծաղուտ մասերը՝ 15-20 մ խորությունները, որտեղ հիմնականում կենտրոնացած է ձկնորսությունը, իսկ ոչ արդյունավետ տարածք է համարվում հյուսիսային շխերների շրջանը[2]։ Ֆիննական ծոցից մինչև Նևա, Վոլխովից և այլ գետերից ձվադրման նպատակով լիճ են գալիս թառափները[6]։ Լադոգա լճի ափի ամբողջ հյուսիային և հյուսիս-արևելյան երկարությամբ տարածված են շիղաձկներ։ Լճում ապրում են նաև սաղմոններ, որոնք աշնանը գնում են գետեր և ձվադրում են ձկնկիթ։ Լադոգայում և Վոլխովում բուծում են նաև սիգ, սիբիրական ասետրինա և այլ ձկներ[30]։

Մերձլադոգական շրջանում կանոնավոր կերպով հանդիպում են 17 կարգի 256 տեսակի թռչուն։ Աշնանային և գարնանային տարանցիկ թռիչքների ժամանակ այստեղ նկատվում է 50 տեսակի թռչուն։ Մերձլադոգայում միգրացիոն կապն ընդգրկում է Իսլանդիայից մինչև Հնդկաստան և Հարավային Աֆրիկայից մինչև Նոր Երկիր ընկնող տարածքները։ Թռչունների համար ամենագրավիչ տարածքը համարվում է հարավային Մերձլադոգան։ Այստեղ թռիչքի ժամանակ հանդիպում են սուզակներ, կարապներ, սագեր, կտցարներ, ճայեր, կռունկներ և ջրահովվիկներ, ինչպես նաև բնադրող գետային բադեր, փոմփոլավոր սուզաբադեր, կարմրակատար սուզաբադեր, ճահճային կտցարներ, դաշտակտցարներ, մոխրագույն կռունկներ, մանրաբազեներ և այլն։ Հարավային խութակղզիներում կան բնադրող սուզաբադեր, մեծ և միջին կրախալներ, ճայեր, կտցարներ և այլ տեսակներ, ջրարծիվների թռիչքի ժամանակ նկատվում են արկտիկական բադեր և կտցարներ[38]։

Լճում բնակվում են մաշկոտնկյաների եզակի տեսակներ, օղակավոր փոկեր։ Վերջիններիս քանակը հաշվվում է 4000-5000 գլուխ ( 2000 թվականի տվյալներով)։ Տեսակը գրանցված է կարմիր գրքում[39]։

Էկոլոգիական խնդիրներ խմբագրել

 
Հեյնյասենմա կղզին (հորիզոնից)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հեյնյասենմա կղզում, որի պահեստը ծառայում էր որպես ռազմաավարային էսմինեց, որը վերանվանվեց «Կիտ», ռազմական ռադիոկատիվ նյութերով անցկացվել են մարտական փորձեր։ Այդպիսի փորձեր անցկացվեցին նաև Կոնևեց կղզում, որտեղ պատերազմի ավարտին՝ 1966 թվականին եղել էր փորձնական կայան, որտեղ շահագործման էին ենթարկում նոր տեսակի զենքեր և պայթուցիկ նյութեր, ֆոսֆորօրգանական թունավոր նյութերը՝ ինչպես տաբունը, զարինը և զոմանը փորձարկվում էին կենդանիների վրա[40]։

Հետազոտությունները ցույց են տվել, որ լճում առավել ուժեղ կեղտոտված են առանձին տեղամասերը։ Շուրջ 600 արդյունաբերական ձեռնարկություններից (Վոլխովի ալյումինի գործարան, Ջերմաէլեկտրակենտրոն, կաթսայագործարան, նավթաքիմիական և ասֆալտագործական արտադրություն, պիրոլիզ, ինչպես նաև ավտոտրանսպորտ, տաք աղբակույտ), այդ թվում ցելյուլոզա-թղթային կոմբինատից (Սյասկի ցելյուլոզա-թղթային կոմբինատ, Սվետագորի և Պրիոզերսկի (փակվել է 1986 թվականին) թղթի կոմբինատները) և այլ հարյուրավոր գյուղատնտեսական ձեռնարկություններից Լադոգայի և նրա վտակների մեջ են հոսում տարբեր արդյունաբերական թափոններ։ Նրանցից միայն մեկն ունի ժամանակակից մաքրման կառույց[41]։

1970-ական թվականներին առկա ստանդարտներով Լադոգա լճի ջրերը համարվել են մաքուր և բնորոշվել առաջին դասի որակի[42]։

 
Ալեքսանդր Վասիլևիչ Գինե «Փոթորիկ Վաալամում»

Այսօր Լադոգան համարվում է չափավոր կեղտոտված ջրավազան, նրան շնորհվել է երրորդ կարգ[43]։ Որոշ կղզիներում նկատվում են ռադիոակտիվ աղտոտումներ[40]։

Լճի առանձին մասերում բարդ ռադիացիոն պայմանները կապված էին առկա և գործող միջուկային և ռադիացիոն վտանգավոր ձեռնարկությունների և օբյեկտների, ինչպես նաև նրանցում առաջացած վթարների հետ։ Կուգրիսաարի, Մակարինսաարի, Հեյնյասենմա, Ռովելուոտո, Մեկերիկե, Բեզիմյան կղզիների տարածքում տեղադրված են եղել ռադիացիոն նյութերի փորձարկման հրաձգարաններ։ Նախնական հետազոտություններով 2001-2003 թվականներին այդ տարածքների 7 վերոնշյալ կղզիների 25 հատվածներում ամբողջ մակերեսի շուրջ 30 000 մ² չափով հայտնաբերվել են ռադիոակտիվ աղտոտումներ։ 2015 թվականին կնքվել են տարածքների վերականգնման պետական պայմանագրեր։

2000 թվականի տվյալներով նիկելի, պղնձի, ցինկի, կապարի, կադմիումի և կոբալտի կոնցենտրացիաները Լադոգայի հարավային մերձափնյա հատակամերձ ջրերում և նրա մեջ թափվող գետերում մոտ է աշխարհի գետերի կոնցենտրացիաների միջին արժեքին։ Երկաթի պարունակությունը միջին համաշխարհային նշանակության լճերի ջրերի մեջ մեծ է 3 անգամ, իսկ գետերի մեջ՝ 13 անգամ։ Լադոգայի ջրավազանում հաստատվել են 2 մեծ անկանոն տարածքներ, որոնք պարունակում են լուծված վիճակում գտնվող ծանր մետաղներ, դրանք են՝ Մորյե գետի գետաբերանի շրջանը, որտեղ նիկելի, կադմիումի և պղնձի կոնցենտրացիաները ֆոնային նշանակությունը գերազանցում են համապատասխանաբար 20, 10, և 3 անգամ և Պետրոկրեպոստ ծովախորշի արևմտյան մասը, որտեղ պղնձի և ցինկի պարունակությունը մեծ է համապատասխանաբար 20 և 10 անգամ։ Առավել շատ է մանրէային աղտոտվածությունը՝ հատկապես Վոլխովի ծովածորշում, արևելյան ափերում (Օլոնկի, Տուլոկսի, Տուլեմայոկի գետերի գետարբերան) և հյուսիասային ափերի շրջաններում (Պրիոզերսկ, Պիտկյարանտա, Լախդենպոխյա)։ Ուժեղ մանրէային և թունավոր աղտոտվածությունը գտնվում է Սվիրսկի գետաբերանի և արևելյան ափերի շրջանի (Օբժանկի և Վիդլիցի գետերի գետաբերան) տարածքներում[44]։

2008 թվականին Լադոգա լճի հյուսիային խութակղզիներում՝ Կարելիայի տարածքներում ստեղծվել է «Լադոգական խութակղզիներ» ազգային պարկը[45]։ Պարկի տարածքը կազմում էր 150 հազար հեկտար, մոտավորապես Լենինգրադի մարզի հարավային սահմանից մինչև Պիտկյարանսկի շրջանի Իմպիլատխի ավանի շրջան։ «Լադոգական խութակղզիներ» ազգային պարկը յուրօրինակ լանդշաֆտով և կլիմայով, մինչքեմբրյան տեսակների երևացող մակերևույթով, կուսական անտառներով և հազվագյուտ բույսերով տարածք է, այստեղ է բնակվում լադոգական փոկը[46]։

Պատմություն խմբագրել

9-րդ դարում Արևմտյան Եվրոպայից դեպի Սկանդինավիա, իսկ այնտեղից Լադոգա լճի միջով անցկացվել է «վարյագներից հույներին» ջրատար ուղին[47]։ 8-րդ դարում Վոլխով գետի Լադոգա թափվելու վայրում հիմնադրվել է Լադոգա քաղաքը, 12-րդ դարից ոչ ուշ հյուսիս-արևմտյան ափին առաջացավ Կորելա քաղաքը, իսկ 1323 թվականին Նևայի ակունքում՝ Օրեշեկ ամրոցը։ 14-րդ դարի վերջին Վաալամյան կղզիներում հիմնադրվեց Վաալամյան վանքը, իսկ Կոնևեց կղզում՝ Կոնևյան ծննդայան-կրոնական տղամարդկանց վանքը[5]։

Շվեդիայի հետ պատերազմից հետո 1617 թվականի Ստալբովսկի հաշտության պայմանագրի արդյունքում Լադոգա լճի հյուսիսային, արևմտյան և հարավային ափերն անցել են Շվեդիայի Ինգերմանլանդական տարածքի տիրապետության տակ։ Ռուսական Օրեշեկ ամրոցն անվանվել է Նոտբուրգ (Օրեխական քաղաք), իսկ Կորելին՝ Կեքսհոլմ[48]։ 1632 թվականին լճի հյուիսային ափում շվեդները հիմնադրել են Սորդվալլա քաղաքը։ 1700-1721 թվականներին Հյուսիսային պատերազմի սկզբնական փուլերում Լադոգա լիճը և նրա ափերը դարձել են պատերազմի թատերաբեմ։ 1702 թվականին Կեքսհոլմ շրջանում տեղի է ունեցել ծովամարտ։ 1702 թվականի հոկտեմբերի 11-ին ուղիղ Նևայից գրոհեցին Նոտերբուրգ վանքի վրա։ Պետրոս I-նն այն անվանափոխեց Շլիսելբուրգ (բանալի քաղաք)։ 1704 թվականին Պետրոս I-ի կարգադրությամբ Լադոգա լճի հարավային ափին հիմնադրվեց Նոր Լադոգա քաղաքը։ 1705 թվականին ռուսական զորքերը սառույցը ճեղքելով մտան լիճ և 3 օրում գրավեցին Սորդլավա քաղաքը։ 1710 թվականին գրոհով գրավվեց Կեքսհոլմ քաղաքը։ 1721 թվականի Նիշտադի հաշտության պայմանագրով Լադոգա լճի ափերն ամբողջությամբ դարձան ռուսական։ 1718-1731 լճի նավարկությունը պարզեցնելու համար հարավային ափի ողջ երկարությամբ Նևայից մինչև Վոլխով անցկացվեց Հին լադոգական ջրանցքը։ 1861—1866 թվականներին ջրանցքի ծանծաղացած տեղում կառուցվեց Նոր լադոգական ջրանցքը[5]։

1939-1944 թվականներին Լադոգա լճում Բալթիկ նավատորմի կազմում գործել է Լադոգական ռազմական նավակազմը։ 1941—1944 թվականների մեծ հայրենական պատերազմի ընթացում Լադոգա լճի մեծ մասն օկուպացվել է գերմանական և ֆիննական զորքերի կողմից։ 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1943 թվականի մարտը լճի հարավ-արևմտյան մասում գործել է «Կյանքի ճանապարհ»-ը, որը կապում էր շրջափակման մեջ գտնվող Լենինգրադ քաղաքը երկրի մնացած տարածքներին[5]։ Ճանապարհը կառուցվել է 1941 թվականի սեպտեմբերն Օսինվեց նավահանգստից մինչև Լադոգա լիճ. նավագնացությունը Կոբոնից (35 կմ) և Նոր Լադոգայից (135 կմ) կատարվում էր ջրային տրանսպորտով, իսկ սառցակալման ժամանակ՝ Կոբոնի ավտոմոբիլային տրանսպորտով։ Այդ ժամանակ կյանքի ճանապարհով տեղ հասավ 1.6 միլիոն ապրանք և «Մեծ երկրից» տարհանվեց 1.3 միլիոն մարդ[32]։

Լճի հետազոտման պատմություն խմբագրել

Նովգորոդցիները վերջին մի քանի դարի ընթացքում Լադոգան օգտագործում էին ոչ միայն առևտրական, այլ նաև ռազմական նավատորմի նպատակով։ Այդ աշխարհագրական տեղեկությունները նրանցից արևմտաեվրոպացի քարտեզագիրներին էին հասել տարբեր ճանապարհներով։ Առաջին Մոսկովյան պետական քարտեզներից մեկը, որում ներառված էր Լադոգա լիճը, պատրաստել էր միջնադարյան գերմանացի գիտնական Սեբաստիան Մյունստերը 1544 թվականին։ արքայորդի Ֆյոդր Գոդունովը Ռուսիայի 1600 թվականի գծագրերում Լադոգան գրանցել էր ափերի ուրվագծերի մեծ ճշտությամբ։ 18-րդ դարի կեսին կազմվել էր «Լադոգա լճի և ջրանցքների» քարտեզը, որտեղ երևում էր ափերի երկարությունները և ջրանցքների ուղեգծերն իրենց կտրվածքով։

1763-1765 թվականներին արշավական Ծովակալության պետական կոլեգիան կապիտան-լեյտենանտ Դ. Սելյանինովի գլխավորությամբ լճի միջին մասոււմ չափումներ է կատարել՝ հետազոտելով նրա մերձափնյա տարածքները մինչև Շլիսելբուրգ, իսկ մնացած ափերում միայն իրականացվել է հետախուզություն։ Կազմվել է ձեռագիր քարտեզ, որը չի տպագրվել։ Ավելի ուշ լճի ափերի մնացած մասերում հետազոտություններ են անցկացրել ջրագիրներ Մ. Ֆոնդեզինը և Ս. Մորդվինովը։ Այդ տեղեկությունների հիման վրա 1812 թվականին Ծովակալության դեպարտամենտի գծագրատանը կազմվել և հրատարակվել է Լադոգա լճի առաջին քարտեզը։

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы. — М.: ГУНК МО СССР, 1980. էջեր 140—147.
  2. 2,0 2,1 Атлас «Ладожское Озеро». — Институт озероведения РАН. — СПб., 2002. — С. 120. — 128 с.
  3. Кравчук П. А. Рекорды природы. — Любешов: Эрудит, 1993. — 216 с. ISBN 5-7707-2044-1.
  4. Կրավչուկ Պ. Ա. Рекорды природы. — Любешов: Эрудит, 1993. — 216 էջ ISBN 5-7707-2044-1.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Большая Российская энциклопедия. Т. 16. — М.: Большая Российская энциклопедия, 2010. С. 576—578.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Кисловский С. В. Знаете ли вы? Словарь географических названий Ленинградской области. Л.: Лениздат, 1974. С. 79—80.
  7. ВОСТОЧНОЕ ПРИЛАДОЖЬЕ
  8. «Южное приладожье». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  9. Богуславский О. И. Южное Приладожье в системе трансевразийских связей IX—XII вв
  10. Ресурсный потенциал лугов Западного Приладожья
  11. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2001. — С. 106—107. — ISBN 5-17-002938-2 ; 5-271-00446-5 ; 5-93259-014-9 ; 5-17-001389-2
  12. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  13. Мамонтова Н. Топонимика Приладожья
  14. Джаксон Т. Н. Альдейгья. Археология и топонимика // Памятники средневековой культуры: Открытия и версии. СПб., 1994. С. 77-79.
  15. Хелимский Е. Возвращаясь к Ладоге и Перми Արխիվացված 2019-01-11 Wayback Machine
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Калесник С. В. Ладожское озеро
  17. Vassiljev, J Saarse, L Timing of the Baltic Ice Lake in the eastern Baltic(անգլ.) // Bulletin of the Geological Society of Finland : журнал. —Helsinki, 2013. — P. 9–18. Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.
  18. 18,0 18,1 Tikkanen, M, Oksanen, J Late Weichselian and Holocene shore displacement history of the Baltic Sea in Finland(անգլ.) // Fennia - International Journal of Geography : журнал. — Helsinki: Geographical Society of Finland, 2002. — № 1—2. — ISSN 0015-0010.
  19. 19,0 19,1 Субетто Д.А. История формирования Ладожского озера и его соединения с Балтийским морем // Общество. Среда. Развитие (Terra Humana). Научно-теоретический журнал. : Журнал. — СПб.: Астерион, 2007. — № 1. — С. 111—120. — ISSN 1997-5996.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Субетто Д.А. Донные отложения озер: палеолимнологические реконструкции. — СПб.: Издательство РГПУ им. А.И.Герцена, 2009. — С. 253—260. — 348 с. — ISBN 978-5-8064-1444-2
  21. До 1939 года посёлок носил название Хейнйоки, давшее название проливу
  22. Герасимов Д.В., Сейтсонен О., Нордквист О. Береговая хронология» и история Ладоги в свете результатов раскопок археологического комплекса Комсомольское 3 в 2007 г // Радловский сборник: научные исследования и музейные проекты МАЭ РАН в 2007 г. : Журнал / Ответственный редактор: Чистов Ю.К., Рубцова М.А.. — СПб.: МАЭ РАН, 2008. — С. 188—193. — ISBN 978-5-88431-154-1.
  23. Севастьянов Д.В., Субетто Д.А., Сикацкая Е.Д., Степочкина О.Е. Особенности эволюции озерно-речной сети в бассейне Ладожского озера в голоцене // Вестник Санкт-Петербургского университета. Сер. 7. Геология. География. : Журнал. —СПб., 2001. — В. 1. — № 7. — С. 88—100. — ISSN 1029-7456. Архивировано из первоисточника 7 Ապրիլի 2014.
  24. 24,0 24,1 Даринский А. В. Ленинградская область. Л.: Лениздат, 1975. С. 40.
  25. «Климат, погода в Санкт-Петербурге». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  26. Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия, 2006. С. 371—372.
  27. Ладога. Климат
  28. «Ладожское озеро. Навигационно-географический очерк». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  29. Атлас океанов. Термины, понятия, справочные таблицы. — М.: ГУНК МО СССР, 1980. С. 140–147.
  30. 30,0 30,1 30,2 Даринский А. В. Ленинградская область. Л.: Лениздат, 1975. С. 42-53.
  31. И. Ф. Правдин. Озёра Карелии / Александров Б. М., Зыцарь Н. А., Новиков П. И. и др. — Петрозаводск: Госиздат Карельской АССР, 1959. — С. 361–385. — 618 с.
  32. 32,0 32,1 32,2 32,3 Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия. 2006. С. 436—437.
  33. 33,0 33,1 33,2 33,3 Коневец и Ладожское озеро
  34. Река Нева. Географическое положение
  35. Атлас Ленинградской области. — М.: ГУГК при СМ СССР, 1967. — С. 24—25.
  36. 36,0 36,1 Плечко Л. А. Водные маршруты Ленинградской области. Л.: Лениздат, 1978. С. 49-101.
  37. 37,0 37,1 В. А. Кириллов, И. М. Распопов. Озера Ленинградской области. Л.: Лениздат, 1971 Արխիվացված 2018-02-21 Wayback Machine
  38. Ладога. Важные для птиц территории
  39. Проект Ладога. Природная среда. Воды, донные отложения и биота. Фауна
  40. 40,0 40,1 ««Грязная бомба» Ленинграда». Беллона. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  41. Ладожское озеро превращается в отстойную яму (չաշխատող հղում)
  42. . Тогда же рассматривался проект о продаже части ладожской воды в страны Запада.
  43. «Экологические проблемы Ладожского озера». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  44. Ладога. Оценка состояния компонентов экосистем. Воды
  45. Проект границ создаваемого Национального парка «Ладожские шхеры»
  46. Невское время. 24 декабря 2010. Для Ладожских шхер нашли компромисс
  47. Ленинградская область: исторический очерк./ Сост. В. А. Ежов. — Л.: Лениздат, 1986. С. 9-10.
  48. В «плену» у шведов

Գրականություն խմբագրել

  • Андреев А. П. Ладожское озеро. Ч. 1—2. СПб., 1875.
  • Ладожское озеро // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Озёра Карелии / Александров Б. М., Зыцарь Н. А., Новиков П. И., Покровский В. В., Правдин И. Ф. — Петрозаводск: Госиздат Карельской АССР, 1959. — էջեր 362—385 (Ладожское озеро). — 618 էջ. — 3000 օր.
  • Озерецковский Н. Я. Путешествие по озёрам Ладожскому и Онежскому. — Петрозаводск: «Карелия», 1989. — 208 էջ.։ պատկ.
  • Калесник С. В. Ладожское озеро / С. В. Калесник. — Л.։ Гидрометеоиздат, 1968. — 160 էջ
  • Кочкуркина С. И. Памятники Юго-Восточного Приладожья и Прионежья X—XIII вв. — Петрозаводск։ «Карелия», 1989. — 348 էջ.։ պատկ.
  • Кочкуркина С. И. Приладожье в X—XIII вв.։ Автореф. дис. канд. ист. наук / АН СССР. Ин-т археологии. — М.։ Б. ин-та., 1969. — 19 էջ.
  • Кочкуркина С. И. Юго-Восточное Приладожье в Х—XIII вв. — Л.։ «Наука», 1973. — 150 էջ.։ ил.
  • Средневековые поселения Карелии и Приладожья։ [Сб. ст.] — Петрозаводск։ КФАН СССР, 1978. — 167 էջ.։ պատկ.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադոգա լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 468