Լաբիդ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Լաբիդ (560661) (ամբողջական անուն՝ արաբ․՝ لَبيد بن ربيعة بن مالك أبو عقيل العامِري‎‎, Լաբիդ իբն Ռաբիա իբն Մալիք աբու Ակիլ ալ-Ամիրի), Նախաիսլամական Արաբիայի յոթ հայտնի բանաստեղծներից։

Լաբիդ
لَبيد بن ربيعة
Ծնվել էմոտ 560
Վախճանվել էմոտ 661[1]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուարաբերեն[2]
Ժանրերկասիդա
պոեմ
Ուշագրավ աշխատանքներԼաբիդի մուալլակա

Ժամանակի առումով մուալլաքաների ամենաուշ հեղինակը «վերջին բեդվին պոետ» Լաբիդ իբն Ռաբիան է Բանու Ամիր ցեղից։ Չնայած ապրել և ստեղծագործել է Մուհամմադ մարգարեի կենդանության օրոք, այնուամենայնիվ նրա ստեղծագործությունները կրել են նախաիսլամական բնույթ։ Մեզ են հասել 50-ից ավել ոչ մեծ պոեմներ և բանաստեղծական հատվածներ։

Լաբիդի մուալլակաները հիմնականում նվիրված են իր ցեղին։ Մուալլականերում Լաբիդը օգտագործել է հետևյալ ժանրերն ու ձևերը.

  • Նկարագրություն (արաբ․՝ وصف‎‎, ուասֆ)։ Լաբիդը նկարագրում է միջցեղային կռիվները։ Հանդիպում են նաև լքված բնակավայրի, սիրած էակի, ուղտի և որսորդության նկարագրությունները։ Ինչպես նախաիսլամական այլ պոետները, Լաբիդը լայնորեն օգտագործում է համեմատությունները։
  • Եղերերգություն (արաբ․՝ رثاء‎‎, ռիսա)։ Լաբիդի բանաստեղծություններում եղերերգություն կամ էլեգիա հանդիպում է կապած իր եղբոր՝ Արբադի մահվան հետ։ Այս ժանրի ստեղծագործություններում հարազատի համար լացը վերածվում է փիլիսոփական էլեգիայի, որտեղ վեր են բարձրանում կյանքի և մահվան իմաստները։ Դրանով ռիսա ժանրը ընդլայնվում է, սպառում իր ողբերգական բնույթը։
  • Փառաբանում (արաբ․՝ فخر‎‎, ֆախր)։ Մեծ տեղ է զբաղեցնում ֆախրը։ Նա գովաբանում է իր առատաձեռնությունը, հյուրասիրությունը, հպարտ բնավորությունը։ Այս արժեքները ներառված էին բեդուինների պատվո կոդեքսում, որը արաբներն անուն են արաբ․՝ مروة‎‎՝ մուռուվվա։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել