ԼաՎեյան սատանիզմ, աշխարհայացք և պրակտիկ ուսմունք, որն օգտագործվում է Սատանայի եկեղեցում, որի հիմնադիր է համարվում Անտոն ԼաՎեյն, ով 1960-ական թվականներին ձևակերպել է այն և հանդիսանում է «Սատանայի աստվածաշնչի» հեղինակն ու Սատանայի եկեղեցու հիմադիրը։ Սատանիզմն որպես «կրոնի նոր տեսակ» (ԼաՎեյ) իրենից ներկայացնում է ժամանակակից շարժում, որն իրականացնում են ամբողջ աշխարհում մի քանի միլիոնի հասնող սատանիստների կողմից։

Սատանան ԼաՎեյան սատանիզմում համարվում է աշխարհընկալման, ազատության, ինքնազարգացման, ինդիվիդուալիզմի[1] և անարդարության դեմ պայքարի խորհրդանիշ։

Բաֆոմետի կնիքը որպես Սատանայի եկեղեցու պաշտոնական կնիք։

Պատմություն խմբագրել

Իր կողքին հավաքելով տարբեր մարդկանց՝ Անտոն Շադոր ԼաՎեյը ներկայիս ԼաՎեյան սատանիզմը որպես ուսմունք հիմնադրեց 1960 թվականին՝ ԱՄՆ-ում։ Դրա աղբյուրները գալիս են դեռ 1950-ական թվականներից, երբ ԼաՎեյը ստեղծել էր Տրապեզոիդի օրդեն անվանմամբ խմբակցությունը, որտեղ միավորել էր մարդկանց, որոնք հետազոտում էին օկուլտականությունն ու մոգությունը որպես ամբողջություն, իսկ ԼաՎեյի փիլիսոփայությունը՝ հեդոնիզմի տեսանկյունից։

Ավելի ուշ, բավականաչափ նյութեր ու փորձ ձեռք բերելուց հետո, Անտոն ԼաՎեյը եկավ այն եզրակացության, որ աշխարհում ինչ-որ փոփոխություններ իրականացնելու համար ևս մեկ փիլիսոփայությունը բավական չէ․ անհրաժեշտ է այս ոչ ստանդարտ աշխարհայացքը պաշտոնապես ճանաչել որպես կրոն, որը կանվանվի սատանիզմ։ 1966 թվականին ԼաՎեյը հիմնեց Սատանայի եկեղեցին, իսկ երեք տարի անց՝ 1969 թվականին, հրատարակեց «Սատանայի աստվածաշունչը» որտեղ նկարագրված էր սատանայական աշխարհայացքի ամբողջ կառուցվածքը։

Սատանայի եկեղեցին ունի պաշտոնական կարգավիճակ և ընդգրկված է ԱՄՆ-ի զինված ուժերի ռեեստրում որպես կրոն (կապված Սատանայի եկեղեցու անդամ հանդիսացող զինվորի հողարկավորությունը կազմակերպելու դիմումով), և տեղի ունեցած, ծիսակատարությունները, միջոցառումները, սատանայական կնունքներն ու հարսանիքները մամուլի կողմից մեծ ուշադրություն են գրավում։ 2004 թվականի աշնանը Բրիտանական զինված ուժերը պաշտոնապես գրանցեցին առաջին սատանիստին՝ տեխնիկական ծառայության սերժանտ Քրիս Քրանմերին, ով ծառայել է «Քամբերլենդ»[2][3] նավի ֆրիգատում, ծովակալ Ջոն Ֆորսթեր Վուդվարդն այս առիթով ասել է՝

  Իմ առաջին բառերը, երբ ես իմացա այդ մասին եղան՝ «Աստված իմ, ի՞նչ, գրողը տանի ի՞նչ է այստեղ կատարվում» Երբ ես էի ծառայում նավատորմում, այստեղ միայն անգլիական եկեղեցու հետևորդներ, իսկ մյուսները կաթոլիկներ էին, բայց ոչ մի սատանիստի մասին ես երբեք չէի լսել։ Իմ կարծիքով, սա շատ տարրօրինակ է  

Հավատքի վարդապետություն խմբագրել

 
Փիթեր Գիլմոր, Սատանայի եկեղեցու քրմապետ․

Սատանիստները չեն հավատում Աստծո քրիստոնեահուդայական կազմությանն ու նրանցից շատերն իրենց համարում են ագնոստիկ աթեիստներ։ Փիթեր Գիլմորն ասում է, որ՝ «աթեիզմն առաջնային, իսկ սատանիզմը երկրորդային է»[4]։

ԼաՎեյն ասում է՝ «Ես փիլիսոփայություն չունեմ։ Իմ ունեցածը հավատալ սովորեցնելն է։ Սատանան տիրապետում է մարդկային մութ կողմին։ Մեր բոլորի մեջ էլ Սատանա կա։ Խնդիրը կայանում է նրանում, որ ճանաչենք ու դուրս հանենք նրան։ Սատանայական սկիզբը, առաջնայինն ու առավել մոգականը ավարտվում են մարդու մեջ։ Նրանց հպարտություն է պետք ձանձրույթի փոխարեն։ Նրան պետք է կուլտիվացիայի ենթարկել (մշակել), ինչը և մենք անում ենք մեր տաճարում տարբեր մոգությունների օգնությամբ»[5]

1986 թվականին Վաշինգտոն Փոստին տված իր հարցազրույցում ԼաՎեյը նշում է, որ՝ «Սատանան ընդամենը սիմվոլ է և ոչինչ ավելին։ Սատանան խորհրդանշում է մեր սերը դեպի երկրայինը, որը նաև մերժում է Քրիստոսի խաչումը»[6]։

Սատանայական ինը պատվիրաններ խմբագրել

Սատանայի աստվածաշնչում ԼաՎեյն առանձնացնում է 9 սատանայական պատվիրաններ, որոնք պետք է պահպանի ցակացածն, ով իրեն սատանիստ է համարում՝

  1. Սատանան ներկայացվում է որպես հանդուրժողականություն, այլ ոչ թե լարվածություն։
  2. Սատանան ներկայացվում է որպես կենսական էություն անիրականանալի երազանքների փոխարեն։
  3. Սատանան ներկայացվում է որպես ձեռք չտված իմաստություն ինքնախաբեության փոխարեն։
  4. Սատանան ներկայացվում է որպես ներողամտություն նրանց հանդեպ, ով արժանի է, ոչ թե ծախսած սեր անարժանների վրա։
  5. Սատանան ներկայացվում է որպես վրեժ, այլ ոչ թե հարվածից հետո մյուս այտն է դեմ տալիս։
  6. Սատանան ներկայացվում է որպես պատասխանատվություն պատասխանատուների համար, այլ ոչ թե մասնակցություն հոգու վամպիրներին։
  7. Սատանան ներկայացնում է մարդուն որպես ընդամենը կենդանի, հազվադեպ ավելի լավը, և հաճախ ավելի վատը, քան նրանք, ովքեր քայլում են չորս թաթերի վրա։ Կենդանի, որն իր հոգևոր, աստվածային և ինտելեկտուալ զարգացման ընթացքում դարձել է ամենավտանգավորը բոլոր կենդանիներից։
  8. Սատանան ներկայացվում է որպես այսպես կոչված մեղքերը, քանզի դրանք տանում են դեպի ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ բավարարվածության։
  9. Սատանան միշտ եղել է եկեղեցու լավագույն ընկերը, աջակցել նրա բիզնեսին այդ տարներին։

Ութերորդ պատվիրանը նշանակում է նաև, որ սատանիզմը մյուս այլ շատ պահպանողական գաղափարների և կրոնների համեմատ առավել հանդուրժողական են (միայն այն պայմանով, որ պահպանվի բոլոր պատվիրանները), հարաբերություններում օրինակ՝ համասեռականությունը, երկսեռականությունը, սեքսուալ ֆեթիշիզմը և այլ սեքսուալ տիպեր։

Սատանայական տասնմեկ երկրային կանոններ խմբագրել

Սատանայի աստվածաշնչում ԼաՎեյն առանձնացնում է տասնմեկ երկրային կանոններ, որոնք պետք է պահպանվեն այն մարդկանց կողմից, ովքեր իրենց սատանիստ են համարում՝

  1. Չհայտնեք ձեր կարծիքն ու խորհուրդներ չտաք, եթե ձեզ չխնդրեն դա անել։
  2. Ձեր անհաջողությունների մասին չպատմեք, մինչև վստահ չլինեք, թե ուզում են ձեզ լսել։
  3. Ուրիշի հարկի տակ կամ հարգանք ցուցաբերեք կամ էլ ընդհանրապես մի եղեք այնտեղ։
  4. Եթե ձեր հյուրը ձանձրացնում է ձեզ, նրա հետ վարվեք կոպիտ և անողոք։
  5. Սեռական մոտեցման քայլեր մի ձեռնարկեք, մինչև չստանաք հրավիրող ազդանշան։
  6. Մի վերցրեք իրեր, որոնք ձեզ չեն պատկանում, մինչև որ այդ իրի տերը ձեզ չխնդրի ազատել իրեն այդ բեռից։
  7. Ընդունեք մոգության ուժը, եթե այն օգնել է ձեզ հասնելու ձեր նպատկաներին։ Եթե դուք ժխտեք այն, ապա կզրկվեք բոլոր ձեռքբերումներից։
  8. Մի հայտնեք դժգողություն այն բաների առթիվ, ինչը ձեզ չի վերաբերվում։
  9. Մի նեղացրեք փոքր երեխաներին։
  10. Մի սպանեք կենդանիներին, եթե ոչ ապա միայն սնվելու կամ նրանցից պաշտպանվելու համար։
  11. Գտնվելով բաց տարածությունում` մի խանգարեք ոչ ոքի։ Եթե ինչ որ մեկը խանգարում է ձեզ, խնդրեք նրան դադարեցնել։ Եթե չի դադրեցնում, ոչնչացրեք նրան։
Սատանայական ինը «մեղքեր» խմբագրել

ԼաՎեյն առանցնարել է ինը սատանայական «մեղքեր», այսինքն, որոնք չպետք է գործեն սատանիստները՝

  1. Հիմարություն (ծանր մեղք սատանիզմում)։
  2. Հավակնոտություն։
  3. Սոլիպսիզմ։
  4. Ինքնախաբեություն։
  5. Հոտային հարմարվողականություն։
  6. Լայնախոհ մտածողության բացակայություն։
  7. Սերունդների փորձի չիմացություն։
  8. Անարդյունավետ հպարտություն։
  9. Գեղագիտական զգացողության բացակայություն։

ԼաՎեյան սատանիզմ և հանցագործության մեղադրանք խմբագրել

1980-ական թվականներին սատանիստների և Սատանայի եկեղեցու վրա քննադատությունների մեծ ալիք թափվեց, հիմնականում ավետարանական հեռուստաալիքների կողմից, այն պնդմամբ, որ ԱՄՆ-ում գոյություն ունի սատանիստների ճյուղավորված կապ, որում ընդգրկված են միլիոնավոր մարդիկ ովքեր զբաղվում են արգելված գործունեությամբ (սպանություններ, բռնաբարություններ, առևանգումներ և այլն) և որոնք ներխուժում են տարբեր կառավարական կառույցներ։ Մեղադրանքների ենթարկվեցին իրար հետ բացառապես կապ չունեցող կազմակերպություններ, սկսած Սատանայի եկեղեցուց և Արևելյան տամպլերների օրդենից, վերջացրած Հիսուս Քրիստոսի եկեղեցու սուրբ Վերջին օրերով ու New Age շարժումով։ Այս ֆենոմենն անվանվեց «Սատանայական խառնաշփոթ»։ Սակայն ՀԴԲ-ի հետազոտությունների արդյունքում այս մեղադրանքները հերքվեցին[7]։

Սատանայական տաճարը ԼաՎեյան սատանիզմի մասին խմբագրել

ԼաՎեյան սատանիզմը «Սատանայական տաճարի» աշխարհականների կողմից քննադատության արժանացավ։ Այս կազմակերպության ներկայացուցիչ Լյուսեն Գրիվզը ԼաՎեյան սատանիզմը համարում էր սատանիզմի հին տեսակ, մեղադրելով այն ավտորիտարիզմի և հիերարխության մեջ, որտեղ բացակայում են քաղաքական լոբբինգը, սոցիալ-դարվինիզմի սկզբնական տարրերը և այլն։ Բացի այդ «Սատանայական տաճարը» հեռավորություն է պահպանում ԼաՎեյան սատանիզմի հավատքից որտեղ գոյություն ունեն մոգություն ու գերբնականություն[8]։

Սատանայական խորհրդանիշեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Սատանիստների գրականություն խմբագրել

Անտոն Շադոր ԼաՎեյի գրքեր խմբագրել
Անտոն Շադոր ԼաՎեյի մասին գրքեր խմբագրել
Փիթեր Գիլմորի հրապարակումներ խմբագրել

Գիտական գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Կայքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Melton, 2008
  2. «Navy approves first ever Satanist» // BBC News. — 24 October, 2004.(անգլ.)
  3. Всеволод Драпкин В ЕС статанисты рвутся во власть Արխիվացված 2014-03-25 Wayback Machine // Сетевое издание Сегодня.ру
  4. Lewis James R., Hammer Olav Handbook of Religion and the Authority of Science. — Brill, 2010. — P. 93 ISBN 978-90-04-18791-7
  5. Григулевич, 1983, էջ 182
  6. Walt Harrington Anton LaVey — America’s Satanic Master of Devils, Magic, Music and Madness // The Washington Post Magazine, 23.02.1986
  7. Lanning, Kenneth V. «Satanic Ritual Abuse: A 1992 FBI Report» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. How does TST’s Satanism differ from LaVeyan Satanism?