ԼԳՊՏ (լատիներեն տառերով LGBT), անգլերեն հապավում կազմված լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender) բառերի սկզբնատառերից։ Այն օգտագործվում է որպես նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց հավաքական անուն։ Հայերենում գործածվում է նաև «ԼԳԵՓ» թարգմանական տարբերակը (Լեսբի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական)։ 1980-ական թվականներից տերմինը փոխարինում է ԼԳԲՏ համայնքին դիմելու համար օգտագործվող գեյ տերմինին[1]։ Ցուցարարները կարծում էին, որ գեյերի համայնք տերմինը ճշգրիտ կերպով չի ներկայացնում բոլոր նրանց, ում վերաբերում էր այդ տերմինը[2]։

Հապավումը հիմնականում ինքնաբնորոշման համար էր օգտագործվում. այն օգտագործում էին ԼԳԲՏ համայնքները, ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, ինչպես նաև որոշ անգլախոս երկրներ[3][4]։ Տերմինն այժմ օգտագործում են որոշ այլ երկրներում, մասնավորապես այն երկրները, որոնց պետական լեզուներով հապավման տառերը համընկնում են, օրինակ՝ Արգենտինան, Ֆրանսիան և Թուրքիան։

ԼԳԲՏ տերմինը նախատեսված է սեռական տարբեր կողմնորոշում ունեցող անձանց մշակույթների առանձնահատկունը ընդգծելու համար։ Այն ոչ թե միայն լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց է վերաբերում, այլ կարող է նաև վերաբերել ոչ հետերոսեքսուալ և ոչ ցիսգենդեր մարդկանց։ Դրա համար անգլերենում և այլ լեզուներում գործածվում են նաև այլ տարբերակներ՝ «ԼԳԲՏՔ» (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Քվիր), որ սկսել է օգտագործվել 1996 թվականից[5] կամ «ԼԳԵՓՔ», ավելի հազվադեպ՝ «ԼԳԲՏՏՔ»՝ Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Քվիր[2][6]։ Գործածական են նաև նույն տերմինի այլ տարբերակներ՝ «ԳԼԲՏ», «ԳԼԲՏՔ», և այլն։

Պատմություն խմբագրել

 
Բոլոնիայում անցկացվող գեյ-շքերթ

1960-ական թվականների սեռական հեղափոխությունից առաջ չկար ոչ մի տարածված բառ կամ արտահայտություն, որ բնութագրեր ոչ հետերոսեքսուալ լինելը՝ առանց նսեմացուցիչ բառերի[7][8][9][10][11][12]։

Լայնորեն կիրառված առաջին տերմինը «հոմոսեքսուալն» էր, որ իրականում բացասական նշանակություններ ուներ։ Այն 1950-ական և 1960-ական թվականներին փոխարինելու եկավ «հոմոֆիլ» տերմինին[13], իսկ հետագայում դրան փոխարինելու եկավ «գեյ» տերմինը 1970-ական թվականներին[7]։ Վերջինս առաջին անգամ սկսեց օգտագործվել հոմոսեքսուալ անձանց կողմից։ 1960-ական թվականներին Լարս Ուլեստրամը առաջարկեց օգտագործել «սեռական փոքրամասնություն» տերմինը՝ «ազգային փոքրամասնություն» տերմինի նմանությամբ, որն օգտագործվում էր ոչ սպիտակ մարդկանց բնութագրելու համար[14]։

1988 թվականին ակտիվիստները սկսեցին օգտագործել ԼԳԲՏ հապավումը ԱՄՆ-ում[15]։ Չնայած համայնքների մեջ շատ տարաձայնություններ կային՝ ԼԳԲՏ տերմինը դրական արձագանքներ ունեցավ[16]։ Չնայած այն փաստին, որ ԼԳԲՏ տերմինի մեջ ամբողջովին չեն ներառված ոչ հետերոսեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց բոլոր համայնքների սկզբնատառերը՝ նրանք, այդուհանդերձ, ԼԳԲՏ համայնքի մաս են կազմում[6][16]։

Ի պատասխան խտրականությունը վերացնելու կոչերով հանդես եկող օգտատերերին և լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության համար գործող խմբերին՝ Ֆեյսբուք սոցիալական կայքը 2014 թվականի փետրվարին լայնացրեց սեռի ընտրության դաշտը իր օգտատերերի համար[17][18]։ 2015 թվականի հունիսին ֆեյսբուքը մի հնարավորություն ավելացրեց, որը թույլ էր տալիս օգտատերերին գունավորել իրենց գլխավոր նկարները ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության և հավասարության[19]։

ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքներ խմբագրել

ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների տակ մասնավորապես հասկացվում են.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Acronyms, Initialisms & Abbreviations Dictionary, Volume 1, Part 1. Gale Research Co., 1985, ISBN 978-0-8103-0683-7. Factsheet five, Issues 32–36, Mike Gunderloy, 1989
  2. 2,0 2,1 Swain, Keith W. (2007 թ․ հունիսի 21). «Gay Pride Needs New Direction». Denver Post. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.
  3. Centerlink. «2008 Community Center Survey Report» (PDF). LGBT Movement Advancement Project. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «NLGJA Stylebook on LGBT Terminology». nlgja.org. 2008.
  5. The Santa Cruz County in-queery, Volume 9, Santa Cruz Lesbian, Gay, Bisexual & Transgendered Community Center, 1996. Books.google.com. 2008 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 Shankle, Michael D. (2006). The Handbook of Lesbian, Gay, Bisexual, and Transgender Public Health: A Practitioner's Guide To Service. Haworth Press. ISBN 1-56023-496-2.
  7. 7,0 7,1 Ross, E. Wayne (2006). The Social Studies Curriculum: Purposes, Problems, and Possibilities. SUNY Press. ISBN 0-7914-6909-3.
  8. Kennedy, Hubert C. (1980) "The "third sex" theory of Karl Heinrich Ulrichs", Journal of Homosexuality. 1980–1981 Fall–Winter; 6(1–2): pp. 103–1
  9. Hirschfeld, Magnus, 1904. Berlins Drittes Geschlecht ("Berlin's Third Sex")
  10. Ellis, Havelock and John Addington Symonds, 1897. Sexual Inversion.
  11. Edward Carpenter, 1908. The Intermediate Sex: A Study of Some Transitional Types of Men and Women Արխիվացված 2023-05-30 Wayback Machine.
  12. Duc, Aimée, 1901. Sind es Frauen? Roman über das dritte Geschlecht ("Are These Women? Novel about the Third Sex")
  13. Minton, Henry (2002). Departing from Deviance. University of Chicago Press. ISBN 0-226-53043-4. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  14. Ullerstam, Lars (1967). The Erotic Minorities: A Swedish View. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  15. Research, policy and practice: Annual meeting, American Educational Research Association Verlag AERA, 1988.
  16. 16,0 16,1 Alexander, Jonathan; Yescavage, Karen (2004). Bisexuality and Transgenderism: InterSEXions of The Others. Haworth Press. ISBN 1-56023-287-0.
  17. «Facebook expands gender options: transgender activists hail 'big advance'». The Guardian. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  18. Dewey, Caitlin (2014 թ․ փետրվարի 14). «Confused by Facebook's new gender options? Here's what they mean». Վաշինգտոն Փոստ. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  19. Nicole Morley (2015 թ․ հունիսի 26). «Facebook celebrates LGBT Pride with rainbow profile picture function». Metro.

Արտաքին հղումներ խմբագրել