Իֆ ամրոց (ֆր.՝ Château d'If), պաշտպանական կառույց Միջերկրական ծովում՝ Ֆրիուլի կղզեխմբի մոտ՝ Մարսելից 4կմ հեռու։

Իֆ ամրոց
ֆր.՝ Château d'If
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորFrioul Islands?[1]
Երկիր Ֆրանսիա[1]
Կառուցված1527-1529
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Իրադարձություններշինարարություն
Կայքchateau-if.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
 Château d'If Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սկզբում կառույցը նախատեսված է եղել Մարսելը ծովային գրոհներից պաշտպանելու համար։ Շինարարությունն ընթացել է 1524-1531 թվականներին թագավոր Ֆրանցիսկ I-ինի հրամանով։

16-րդ դարի վերջերից ամրոցը օգտագործվել է խիստ վտանգավոր հանցագործներին մեկուսացնելու և պահելու համար։ Հենց այդ ժամանակից էլ ամրոցը ստացել է «Իֆ» անունը։ Ամրոցի զնդաններում պահվել են հուգենոտներ, քաղաքական բանտարկյալներ, Փարիզի կոմունայի առաջնորդներ, ինչպես նաև անձինք, ովքեր վտանգ են ներկայացրել Ֆրանսիայի համար։

1830-ական թվականներին Իֆ ամրոցը պաշտոնապես դադարում է բանտ լինելուց, սակայն 1871 թվականին այստեղ բանտարկվել են Փարիզի կոմունայի առաջնորդները, իսկ նրանց ղեկավար Գասթոն Կրեմյեն գնդակահարվել է Իֆ կղզում։

Գրական փառք խմբագրել

 
Իֆ ամրոցի տեսարան Մարսելից
 
Էդմոն Դանտեսի բանտախուցը

1844-1845 թվականներին ֆրանսիացի նշանավոր գրող Ալեքսանդր Դյուման գրում է «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպը, որտեղ նկարագրվում էին գլխավոր հերոսի՝ Էդմոն Դանտեսի բազմամյա տանջանքները Իֆ ամրոցում։ Վեպը մեծ հռչակ ձեռք բերեց ֆրանսիական և համաշխարհային գրականության մեջ։ Այդ պատճառով էլ սկսած 1890 թվականից՝ Իֆ ամրոցի բացումից, ամրոցը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել։ Ամրոցում ներկայացվում են վեպի ստեղծագործական պատմությանը կապված ցուցադրություն, նրա բազմաթիվ էկրանավորումները, «Մոնտե-Քրիստո» անունով ձեռնարկություններ ու ապրանքներ։

Ամրոցի առաջին հարկում զբոսաշրջիկների համար բացվել է Էդմոն Դանտեսի խուցը, որի բանտարկյալը Դյումայի մտահղացմամբ Էդմոն Դանտեսն է եղել։ Բանտախուցը թունելով միացված է պատուհաններ չունեցող կիսանկուղային սենյակին, որը, վեպի բովանդակության համաձայն, աբբա Ֆարիայի խուցն է։ Խցում տեղադրված է հեռուստաէկրան, որով ցուցադրվում են տարբեր ֆիլմերից հատվածներ՝ Դանտեսի և Ֆարիայի հանդիպումը պատկերող տեսարաններով։

Ամրոցի երկրորդ հարկում ներկայացված է բանտախուց, որում պահվել է խորհրդավոր բանտարկյալ «Երկաթե դիմակը»։

  Իֆ ամրոցին հռչակ են բերել բացառապես երկու բանտարկյալներ՝ Երկաթե դիմակը, որը երբեք այնտեղ չի եղել, և Էդմոն Դանտեսը, որը երբեք գոյություն չի ունեցել[2]։
- Ալեն Դեկո
 

Այսօր Իֆ ամրոցը Մարսելի այցեքարտերից է. քաղաքի շատ հյուրեր ձգտում են այցելել կղզի։ Ամրոցում կազմակերպվում են շրջագայություններ տարբեր բանտախցերով, վաճառվում են հուշանվերներ, իսկ բաց հրապարակում գործում է սրճարան՝ Մարսելի տեսարանով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Ален Деко. Железная маска из чёрного бархата // Великие загадки истории / пер. И.Алчеева. — М.: Вече, 2004, 2006. — С. 267-311. — 480 с. — (Великие тайны). — 5000 экз. — ISBN 5-9533-0229-0

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իֆ ամրոց» հոդվածին։