Իֆնիի պատերազմ՝(իսպGuerra de Ifni-Իֆնիի պատերազմ կամ la Guerra Olvidada-Մոռացված պատերազմ) մարտական գործողություններ 1957-1958 թվականներին Հյուսիս-արևմտյան աֆրիկյան տարածաշրջանում Մարոկկոյի և Իսպանիայի միջև Սիդի-Իֆնի նավահանգստային քաղաքի և հարակից տարածքների վերահսկողության համար։

Պատճառները խմբագրել

1956 թվականին Ֆրանսիայից իր անկախությունը հռչակելուց հետո, Մարոկկոն սկսեց պահանջներ ներկայացնել հարևան իսպանական գաղութների նկատմամբ այդ թվում և Սիդի-Իֆնի նավահանգստի, պատճառաբանելով, որ այդ տարածքները Մարոկկոյի հետ կապված են պատմականորեն և աշխարհագրորեն, և որ բոլոր իսպանական տիրույթները, այդ թվում և Իսպանական Սահարան (Արևմտյան Սահարան) բացառապես մարոկկոյական հողեր են և ժամանակի ընթացքում գրավվել են գաղութարարների կողմից։ Իր հերթին գեներալ Ֆրանկոյի կառավարությունը ցանկություն չուներ զիջելու Մարրոկոյին իր համար այնքան կարևոր նավահանգիստ Սիդի-Իֆնին, որը Իսպանիան, որպես գաղութային տիրույթ ձեռք էր բերել մինչ Ֆրանսիացիների կողմից Մարոկկոյի գաղութացումը և պրոտեկտորատի ստեղծումը, իսկ 1912 թվականի Իսպանիայի և Ֆրանսիայի միջև Մարրոկոյի բաժանումից հետո Իսպանան կարողացել էր Իֆնիի շրջանը պահել իր ենթակայության ներքո։ Առաջացած խնդիրները Մարոկկոյի սուլթան Մոհամմեդ V-ը որոշեց լուծել ուժային ճանապարհով։

Ընթացքը և ավարտը խմբագրել

Մարոկկոյի բանակային միավորումները և տեղի պարտիզանները 1957 թվականի նոյեմբերի 23-ին սկսեցին հարձակումները Իֆնիի շրջանի իսպանական ամրությունների ուղղությամբ և անկլավը վերցրեցին պաշարման մեջ։ Մարոկկոյի քսան հազարանոց զորամիավորումները միանգամից սկսեցին հարձակումները իսպանական կայազորի դիրքերի ուղղությամբ։ Իսպանացիները, այդ թվում և իսպանական արտաքին լեգիոնի հինգ ջոկատները,հաջողությամբ կարողացան պաշտպանվել երկու շաբաթ, բայց դանդաղորեն հետ քաշվեցին դեպի Իֆնիի շրջանի խորքերը։ Շրջապատված զորամասերին օգնություն ցույց տալու համար իսպանացիները որոշեցին օգտագործել պարաշուտադեսանտային միավորները։ Սակայն վատ եղանակը դժվարացրեց ավիացիայի գործունեությունը։ Մարոկացիները այս ամբողջ ընթացքում չհամարձակվեցին գրոհել Սիդի-Իֆնի քաղաքը, և բավարարվեցին միայն դիրքերի գրոհներով և դիվերսիոն գործողություններով։ Իֆնիի պատերազմի ընթացքում եղած ամենամասշտաբային պաշտպանական մարտերը՝ մղված իսպանական արտաքին լեգիոնի երկու ջոկատի կողմից, եղավ Էչերոյի պաշտպանությունը։ Մարտերի արդյունքում իսպանացիներին հաջողվեց հետ մղել մարոկացիների գրոհները, բայց և արտաքին լեգիոնը այդ ընթացքում կրել էր զգալի կորուստներ։ Պատերազմում իսպանացիներին հաջողվեց առավելությունը վերցնել իրենց ձեռքը, միայն ֆրանսիացիների հետ համատեղ ռազմական ուժ կիրառելու պայամանվորվածություն ձեռք բերելուց հետո։ 14 հազարանոց ֆրանս-իսպանական կորպուսը ավիացիայի մասշտաբային աջակցությամբ (150 ինքնաթիռներ) անցավ հակահարձակման 1958 թվականի փետրվարին։ Արդյունքում մարոկացիները դուրս մղվեցին կարևոր շրջաններից և Ռաբբաթը ստիպված եղավ նստել բանակցությունների սեղանին։ Իսպանիան Իֆնիի շրջանի տիրույթները պահպանեց մինչև 1969 թվականը։

Գրականություն խմբագրել

José Ramón Diego Aguirre. La última guerra colonial de España. Ifni-Sahara (1957—1958). — Málaga, Editorial Algazara, 1994.

SANTAMARÍA, Ramiro. Ifni-Sahara, la guerra ignorada, Dyrsa, Madrid, 1984.

Сергеев, М. С. История Марокко. XX век / М. С. Сергеев. — Москва: Изд-во Ин-та востоковедения РАН, 2001.

Коновалов И. П. Африканские войны современности, Война Ифни.