Իֆտար (արաբ․՝ إفطار‎‎), իսլամի հետևորդների կողմից երեկոյան սննդի ընդունում ռամադան ամսին։ Արարողությունը տեղի է ունենում տեղական ժամանակով երեկոյան աղոթքից հետո։

Իֆտար Ստամբուլի մզկիթներից մեկում
Իֆտարի սեղան Իրանում

Կատարման կարգ խմբագրել

Իֆտարը սկսվում է արևամուտից անմիջապես հետո։ Ցանկալի չէ հետաձգել այն ավելի ուշ ժամի։ Իֆտարի արարողությունը սկսելու համար պետք է թաթախվել (պասը բաց անել) փյունիկյան արմավենու պտուղներով կամ ջրով։ Սովորաբար ուտում են երեք արմավ, ինչպես, ըստ ավանդության, անում էր Մուհամմադ մարգարեն, որն ասել է՝ «Երբ Ձեզնից որևէ մեկն ուզում է թաթախվել, թող թաթախվի արմավով, իսկ եթե չգտնի, թող պասը բացի ջրով, քանի որ այն իրավամբ մաքրագործում է»։

Իֆտարի արարողությունից հետո ընթերցում են դուա աղոթքներից որևէ մեկը[1].

  Ո՛վ Ալլահ (Ո՛վ Աստված), Քեզ համար եմ պաս պահել և Քո շնորհներով եմ թաթախվել։ Քեզ եմ հավատացել և Քեզ եմ ապավինել։ Ո՛վ Դու, ում ողորմածությունն անսահման է, ների՛ր ինձ։ Փառք Բարձրյալին, որ օգնեց ինձ, և ես պաս պահեցի, որ կերակրեց ինձ, և ես թաթախվեցի[2]։
-
 
  Ո՛վ Ալլահ (Ո՛վ Աստված), Քեզ համար եմ պաս պահել։ Քեզ եմ հավատացել և Քեզ եմ ապավինել։ Քո շնորհներով եմ թաթախվել։ Ների՛ր ինձ, ո՛վ Ամենաներող, մեղքերը, որ գործել եմ և նրանք, որ դեռ պիտի գործեմ[1]։
-
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Сухур и ифтар (утренний и вечерний прием пищи)». Umma.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  2. Аз-Зухайли В. Аль-фикх аль-ислами ва адиллятух. В 8 т. Т. 2. С. 632.

Գրականություն խմբագրել

  • Гогиберидзе Г. М. Исламский толковый словарь. — Ростов н/Д: Феникс, 2009. — 266 с. — (Словари). — 3000 экз. — ISBN 978-5-222-15934-7
  • Ньюби Г. Краткая энциклопедия ислама = A Concise Encyclopedia of Islam / Пер. с англ.. — М.: Фаир-пресс, 2007. — 384 с. — 3000 экз. — ISBN 978-5-8183-1080-0

Արտաքին հղումներ խմբագրել