Իցհակ Ռաբին (եբրայերեն՝ יצחק רבין‎, մարտի 1, 1922(1922-03-01)[1][2][3][…], Երուսաղեմ, Մանդատային Պաղեստին[1] - նոյեմբերի 4, 1995(1995-11-04)[2][3][4][…], Թել Ավիվ, Իսրայել[5]), իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ։ Իսրայելի 6-րդ և 11-րդ վարչապետը։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1994)։ Նա Իսրայելի առաջին վարչապետն է, որ ծնվել է հայրենիքում, երկրի միակ վարչապետն է, որ սպանվել է, ինչպես նաև երկրորդ վարչապետը (Լևի Էշկոլից հետո), որ մահացել է պաշտոնավարության տարիներին։ Սպանվել է Բար Իլան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, աջ ակտիվիստ Իգալ Ամիրի կողմից։

Իցհակ Ռաբին
եբրայերեն՝ יצחק רבין
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1922(1922-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրԵրուսաղեմ
Մահացել էնոյեմբերի 4, 1995(1995-11-04)[2][3][4][…] (73 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ
ԳերեզմանՀերցլի լեռ
ՔաղաքացիությունԻսրայել Իսրայել
Ազգությունհրեա
Մայրենի լեզուեբրայերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԿադուրի գյուղատնտեսական ավագ դպրոց
Մասնագիտությունդիվանագետ, սպա և քաղաքական գործիչ
Գործունեությունվարչապետ, ռազմական գործիչ
ԱմուսինԼեա Ռաբին
ԾնողներՆեհեմիյա Ռաբիչև (հայր), Ռոզա Կոեն (մայր)
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի վարչապետ, Գլխավոր շտաբի պետ, Իսրայելի կապի նախարար, Իսրայելի պաշտպանության նախարար, Իսրայելի պաշտպանության նախարար, Իսրայելի առողջապահության նախարար, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի վարչապետ, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան և Կրոնական ծառայությունների նախարար
ԿուսակցությունԱվոդա
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ, (1994)
ԵրեխաներՅուվալ (որդի), Դալիա (դուստր)
Ստորագրություն
 Yitzhak Rabin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագում և մանկություն խմբագրել

Իցհակ Ռաբինը ծնվել է 1922 թվականի մարտի 1-ին Երուսաղեմում։ Նրա ծնողները՝ Ռոզա Կոենը և Նեհեմիա Ռաբինը (Ռաբիչև), հայրենադարձվել էին ենթամանդատային Պաղեստին Երրորդ ալիայի ժամանակ և համարվում էին Ահդուտ խա-Ավոդա հրեական քաղաքական կուսակցության ակտիվ անդամներ։

 
Իցհակ Ռաբինը, նրա քույրը՝ Ռախելը և նրա մայրը Ռոզա Ռաբինը (Կոեն)

Ռաբինի հայրը՝ Նեհեմիա Ռաբիչևը, ծնվել էր 1886 թվականին Ռուսական կայսրությունում՝ Կիևից ոչ հեռու գտնվող Սիդորովիչի գյուղաքաղաքում (այժմ Ուկրաինա)։ 18 տարեկանում Նեհեմիան մեկնեց ԱՄՆ՝ գումար վաստակելու, այնտեղ նա միացավ սիոնիստական բանվորական «Պոալեյ Ցիոն» շարժմանը։ Այն ժամանակ նա հրեականացրեց իր ազգանունը՝ Ռուբիցովից դարձնելով եբրայերեն Ռաբին։ 1917 թվականին նա մեկնում է Պաղեստին, որպեսզի միանա հրեական լեգեոնին, որը ձևավորվել էր բրիտանական իշխանությունների կողմից։

Իցհակ Ռաբինի մայրը՝ Ռոզա Կոենը, ծնվել է Ռուսական կայսրությունում՝ Մոգիլյովում (այժմ Բելառուս) այնժամ Մոգիլյովը համարվում էր նստակեցության սահմանագիծ։ Ռոզա Կոենը ծնվել է հրեական ընտանիքում, նրա հայրը՝ Իսահակ Կոենը, ցախ էր վաճառում, իսկ հորեղբայրը՝ Մորդեխայ Կոենը, հասարակական և սիոնիստական ակտիվ գործիչ էր, գրող և լրագրող։ Մորդեխայ Կոենի եղբայրը՝ Դավիթ Կոենը, իշուվի (հրեական բնակավայրեր Պաղեստինի տարածքում) առաջնորդներից մեկն էր, իսրայելցի դիվանագետ և Քնեսեթի անդամ Մապայ ֆրակցիայից, իսկ ավելի ուշ Իսրայելի լիբերալ կուսակցությունից։ Ռոզա Կոենի մայրը՝ Շեյնա Ռախել Բարուհինան, ծնվել է Բելոստոկում, նրա պապը ռաբբի էր։ 1919 թվականին Ռոզա Կոենը հայրենադարձվել էր Պաղեստին. նա Ռուսաստանից Պաղեստին մեկնած «Ռուսլան» նավի ուղևորների մեջ էր։ Պաղեստինում Կոենն սկզբում ապրում էր Երուսաղեմում, իսկ հետո Հայֆայում, որտեղ դարձավ Հագանա կազմակերպության հիմնադիրներից մեկը և Հագանայի առաջին կին-ղեկավարը։ Ինչպես նաև նա պայքարում էր կնոջ իրավունքների համար, ինչի պատճառով էլ ստացավ «Կարմիր վարդ» մականունը։

Ռոզա Կոենը և Նեհեմիյա Ռուբիցովը ծանոթացել են Հայֆայում, այնտեղ էլ նրանք ամուսնացան։ Նրանք ունեցան երկու զավակ՝ Իցհակը և Ռախելը։

Իցհակ Ռաբինն ավարտել է «Կադուրի» գյուղատնտեսական դպրոցը (1940), որտեղ և ծանոթացել է «Պալմախի» ապագա առաջնորդ Յիգալ Ալոնի հետ։

Զինվորական կարիերա խմբագրել

1941 թվականին 19 տարեկան հասակում Ռամաթ-Յոհանան կիբուցում փորձաշրջան անցնելուց հետո Իցհակ Ռաբինն ինքնակամ զորակոչվել է «Պալմախ»։ 1945 թվականին նա դարձել է «Պալմախի» առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ։ Նույն թվականի հունիսի 29-ին անգլիացիների կողմից իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվեց, ազատ արձակվեց 5 ամսից։ Ռաբինը պատրաստվում էր մեկնել Կալիֆոռնիա՝ ուսում ստանալու համար, սակայն Յիգալ Ալոնը չի թույլատրել նրան իրականացնել իր ծրագիրը։

Իցհակ Ռաբինը մասնակցել է Իսրայելի անկախության համար մղված պատերազմին. նա ղեկավարում էր Եուրսաղեմի ռազմական գործողությունները և պատերազմում էր եգիպտական բանակի դեմ Նեգև անապատում։

1948 թվականին Իցհակ Ռաբինն ամուսնացել է Լի Շլոսբերգի հետ, որը հայրենադարձվել էր Գերմանիայից։

1948 թվականին «Ալտալենա» նավը ռմբակոծելու ժամանակ, որով զենք էր հասցվում ռևիզիոնիստների հրեական ռազմական կազմակերպության «Իրգունի» համար Ռաբինը ղեկավարում էր «Պալմախա» շտաբի պաշտպանությունը Իրգուն գաղտնի կազմակերպության զինվորներից։

1970-ական թվականներին «Պինկաս Շերուտ» իր հուշերի գրքում Ռաբինը նկարագրեց անկախության համար մղված պայքարից մի դրվագ, որը երկար տարիներ հանգիստ չէր տալիս նրան. դա Լոդ-Ռեմլեից 50 000 խաղաղ պաղեստինցիների բռնի տեղահանումն էր Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։ Կառավարական կոմիտեի որոշմամբ, որը ստուգում էր իսրայելցի մինիստորների հուշերը, որպեսզի թույլ չտա Իսրայելի անվտանգությանն սպառնացող տեղեկություններ հրապարակել, և Ռաբինի կամքին հակառակ այդ դրվագը հանվել էր գրքից։

1956-1959 թվականներին Իսհակ Ռաբինը եղել է Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ մայոր, 1959-1963 թվականներին՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ 1964-1968 թվականներին՝ Գլխավոր շտաբի պետ։ Նրա հրամանատարությամբ իսրայելական բանակը, Վեցօրյա պատերազմում, փայլուն հաղթանակ տարավ Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի զինված ուժերի նկատմամբ։

Քաղաքական կարիերա խմբագրել

1968 թվականին փետրվարին ռազմական կարիերան ավարտելուց հետո Իցհակ Ռաբինը նշանակվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։ 5 տարի անց՝ 1973 թվականին, նա վերադարձավ Վաշինգտոնից և միացավ «Ավոդա» կուսակցությանը։

1974 թվականին ընտրվեց Քնեսեթ և ստացավ Աշխատանքի նախարարի պաշտոնը։ Նույն թվականի հունիսին՝ Գոլդա Մեիրի հրաժարականից հետո, Իցհակ Ռաբինը դարձավ վարչապետ։ Ռաբինի կառավարությունը վնասներ էր կրում քաղաքական անկայունությունից, հիմնականում Ռաբինի և պաշտպանության նախարար Շիմոն Պերեսի վեճի պատճառով։ 1977 թվականի մարտի 15-ին «Հաարեց» թերթում նյութ հայտնվեց հաշվեհամարի մասին, որը գտնվում է ԱՄՆ-ում, որը ձևակերպված է Լեա Ռաբինի անունով։ Արտերկրում ունեցած հաշիվն անօրինական էր այն ժամանակվա իսրայելական օրենքների համաձայն։ Իցհակ Ռաբինը պատասխանատվությունը վերցրեց իր վրա և 1977 թվականի ապրիլի 7-ին հրաժարական տվեց։

1984-1988 թվականներին եղել է Իցհակ Ռաբինը եղել է Իսրայելի պաշտպանության նախարար։ Երբ սկսվեց Առաջին ինտիֆադան, Ռաբինը դիմեց խիստ միջոցների և հրամայում էր զինվորականներին պաղեստինյան ցուցարարների «ոսկորները ջարդել»։ Ինտիֆադայի շարունակվելու հետ մեկտեղ Ռաբինը եկավ այն եզրակացության, որ արաբա-իսրայելական հակամարտության լուծման ուղին ոչ թե բռնությունն է, այլ պաղեստինցիների հետ բանակացելը։

1992 թվականին Իցհակ Ռաբինը նորից ընտրվեց Իսրայելի վարչապետ։ 1993 թվականին ստորագրեց «Օսլոյի պայմանագիրը» Յասեր Արաֆաթի հետ, ինչի համար ստացավ (Յասեր Արաֆաթի և Շիմոն Պերեսի հետ մեկտեղ) Խաղաղության Նոբելյան մրցանակ։ 1993 թվականի սեպտեմբերի 9-ին պայմանագրի ստորագրման նախօրյակին Ռաբինը Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդից՝ Յասեր Արաֆաթից նամակ ստացավ, որում վերջինս հրաժարվում էր բռնությունից և պաշտոնապես հայտարարում էր իր կազմակերպության կողմից Իսրայելի ճանաչման մասին։ Նույն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան-նամակ ուղարկեց, որտեղ պաշտոնապես հայտարարում էր Իսրայելի կողմից Պաղեստինի ազատագրման կազմակերպության ճանաչման մասին։ Այդ պայմանագրերի արդյունքում ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայիի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի վրա մասնակի վերահսկողությունը։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ համաձայնագիրը բերեցին իսրայելական հասարակության մեջ Ռաբինի իմիջի երկատման, ոմանք նրան հերոս են համարում խաղաղության ձգտելու համար, մյուսները՝ դավաճան, պաղեստինցիներին հող տալու համար, որոնք նրանց կարծիքով, պատկանում են Իսրայելին։ Շատ իսրայելցիներ մեղադրում են Ռաբինին, որ նրա կողմից Օսլոյում ստորագրված պայմանագրի պատճառով հազարավոր հրաներ են զոհվել։

1994 թվականի հոկտեմբերի 26-ին Իցհակ Ռաբինն ստորագրեց Հորդանանի հետ հաշտության պայմանագիրը։

Սպանություն խմբագրել

 
Հուշակոթող Ռաբինի սպանության վայրում

1995 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում, հօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալուց հետո Ռաբինը մոտենում է իր մեքենային, նրա վրա 3 անգամ կրակեցին։ 40 րոպե անց նա մահացավ հիվանդանոցում։ Մարդասպանն Իգալ Ամիրն էր՝ հավատացյալ ուսանող, ով իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»։

Ռաբինի սպանությունը ցնցեց քաղաքակիրթ աշխարհը և իսրայելական հասարակությունը[6][7][8]։ Նրա թաղմանը ներկա էին բազմաթիվ պետությունների նախագահներ, որոնց թվում էին նաև ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը և Հորդանանի թագավոր Հուսեյնը։ Հանգուցյալի որդին՝ Յուվալ Ռաբինը, հազարավոր ցավակցական նամակներ ստացավ։ Իցհակ Ռաբինը թաղված է Երուսաղեմի Հերցելի լեռան վրա։ Իր սպանությունից հետո նա ազգային խորհրդանիշ դարձավ իսրայելական ձախ ճամբարի համար[9][10][11][12][13][14]։ Իսրայելի Թագավորների հրապարակը կոչվեց Ռաբինի անվամբ, իսկ սպանության վայրում հուշակոթող է կանգնեցված։

Ռաբինի հիշատակը խմբագրել

 
Ռաբինին նվիրված հուշակոթող Աքքայում, «Խաղաղության դարպասներ»

1997 թվականի Հիշատակի օրվա օրենքի համաձայն՝ Խեշվան ամսվա 12-րդ օրը հրեական օրացույցով պաշտոնապես սահմանվել է Իցհակ Ռաբինի հիշատակի օր[15]։

 
Իցհակ և Լեա Ռաբինների շիրիմը Հերցելի բլրի վրա, Երուսաղեմ

2007 թվականի վերջի տվյալներով՝ Իցհակ Ռաբինի անունը կրում են 28 դպրոց, 8 ուսանողական քաղաք, 26 պողոտա, փողոց, ճանապարհ և կամուրջ, 14 շրջաններ, 13 փոքր թաղամաս (դրանցից 4-ը Թել Ավիվում), 12 մանկապարտեզ, զբոսայգի և ծառ, որոնք տնկվել էին ի հիշատակ հանգուցյալ վարչապետի, 11 հրապարակ, 10 շենք և համալիր, դրանց թվում նաև թատրոն, 7 այգի, 3 հանրային կենտրոն, 3 ֆակուլտետ (Հայֆայում և Երուսաղեմում), 2 սինագոգ, 2 սպրոտային համալիր, վնասքաբանության 2 բաժին, 1 բնակավայր, 1 ռազմական բազա, 1 առևտրային համալիր, 1 հիվանդանոց, 1 էլեկտրակայան, ՀԱԿ Էյլաթում՝ Հորդանանի հետ սահմանին։ Դրանից բացի Թել Ավիվում կառուցված է Ռաբինի ժառանգության ուսումնասիրության հսկայական կենտրոն[16]։ Իցհակ Ռաբինի անունով է կոչվել Ուկրաինայի Օդեսա քաղաքի փողոցներից մեկը[17]։ Նյուրնբերգում (Գերմանիա) նույնպես կա Իցհակ Ռաբինի անվան փողոց։ Հետաքրքիր է, որ այդ փողոցը Նյուրնբերգում հատվում է այն պողոտայի հետ, որը կոչվում է Իսրայելի մեկ այլ քաղաքական գործիչ Դեվիդ բեն Գուրիոնի անունով։

 
Ռաբինի կիսանդրին բեն Գուրիոն օդանավակայանում

2009 թվականի նոյեմբերի 7-ին Թել Ավիվի կենտրոնակական հրապարակում 20 հազարանոց ցույց տեղի ունեցավ Իցհակ Ռաբինի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ։ Գլխավոր իրադարձություն դարձավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տեսահաղորդագրությունը, որտեղ նա խաղաղություն է մաղթում իսրայելցիներին և պաղեստինցիներին և խոնարհվում Իցհակ Ռաբինի արիությանը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 חה"כ יצחק רביןKnesset.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Yitzhak Rabin
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118941119 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. BBC On This Day
  7. The Assassination and Funeral of Yitzhak Rabin CNN
  8. «Shalom haver». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 23-ին.
  9. Yitzchak Rabin(անգլ.)
  10. Ицхак Рабин на jerusaleminfo(չաշխատող հղում)
  11. «Канонизация Рабина». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  12. Газета. Ру. Досье
  13. Человек и миф
  14. Последняя встреча с Рабиным
  15. http://knesset.gov.il/laws/ru/Rabin.pdf Արխիվացված 2016-09-16 Wayback Machine "Օրենք Իցհակ Ռաբինի Հիշատակի օրվա մասին (1997 թվական)":
  16. «ул. Ицхака Рабина на карте Одессы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  17. «К 10-летию убийства Рабина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  18. http://www.strana.co.il/text/2/45765(չաշխատող հղում) Ռաբինի սպանության 14-րդ տարելիցը՝ գլխավոր իրադարձություն՝ Օբամայի տեսահաղորդագրություն

Արտաքին հղումներ խմբագրել