Իրիս Միտենար (ֆր.՝ Iris Mittenaere, հունվարի 25, 1993(1993-01-25)[1][2], Լիլ), ֆրանսիացի մոդել, որը ստացել է «Միսս Տիեզերք 2016» թագը 2017 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում, Մանիլայում։ Դարձել է երկրորդ «Միսս Տիեզերքը» Ֆրանսիայից Քրիստիան Մատելից հետո, որը ստացել է այդ տիտղոսը 1953 թվականին։

Իրիս Միտենար
ֆր.՝ Iris Mittenaere
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1993(1993-01-25)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրԼիլ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունLille University of Health and Law? և Lycée des Flandres?
Մասնագիտությունատամնաբույժ, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Պարգևներ և
մրցանակներ
 Iris Mittenaere Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Մանկություն խմբագրել

Իրիս Միտենարը ծնվել է 1993 թվականի հունվարի 25-ին Լիլ քաղաքում։ Հայրը՝ Իվ Միտենարը, պատմության և աշխարհագրության ուսուցիչ է, մայրը՝ Լորանս Դրյուարը, դպրոցի ուսուցչուհի և դասախոս։ Իրիսն ունի եղբայր, քույր և խորթ քույր։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա եղել է 3 տարեկան[3]։

Միտենարը հաճախել է Ստենվորդի դպրոց, որտեղ բնակվել է մոր հետ միասին։ 2011 թվականին ավարտել է լիցեյը՝ գիտության բնագավառում աստիճանով։ Ավարտելուց հետո վերադարձել է Լիլ, որտեղ ընդունվել է Université Lille II: Այնտեղ սովորել է ատամնաբուժություն։ Ուսումն ավարտելուց հետո ծրագրում է դառնալ ատամնային վիրաբույժ[4]։

Գեղեցկության մրցույթներ խմբագրել

Miss France 2016 խմբագրել

Միտենարը ներկայացնում էր Նոր Պա դը Կալեն «Միսս Ֆրանսիա 2016»-ում։ 2015 թվականի դեկտեմբերի 19-ին նա ստացել է «Միսս Ֆրանսիա» թագը նախորդ տարվա հաղթող Կամիյ Սերֆից, ով ներկայացնում էր Լիլը[5]։

Miss Universe 2016 խմբագրել

Միտենարը մասնակցել է Միսս Տիեզերք 2016 մրցույթին, որտեղ հաղթանակ է տարել[6][7]։ Երբ նա հաղթել է մրցույթի եզրափակիչը, դարձել է 1990 թվականի սկսած՝ առաջին եվրոպացի հաղթողը։ Նա դարձել է նաև երկրորդ աղջիկն իր երկրից, Քրիստիան Մարելից հետո, ով հաղթել է այդ մրցույթում 1953 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Iris Mittenaere». gala.fr (French). Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Iris Mittenaere élue Miss Flandre 2015». lavoixdunord.fr (French). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Meet Miss France 2016». France 24. 2015 թ․ դեկտեմբերի 20.
  6. Mehta, Ankita. «Miss Universe 2016 winner is Miss France Iris Mittenaere». ibtimes. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  7. McDermott, Maeve (2017 թ․ հունվարի 30). «Miss France Iris Mittenaere is crowned Miss Universe 2017». USA Today.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրիս Միտենար» հոդվածին։