Իրինա Կոնստանտինի Ռոդնինա (ռուս.՝ Ирина Константиновна Роднина,սեպտեմբերի 12, 1949(1949-09-12)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնանգամյա չեմպիոն, հասարակական-քաղաքական գործիչ, ՌԴ պետական դումայի V և VI նստաշրջանների պատգամավոր «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից[4], Պետդումայի ԱՊՀ երկրների համագործակցության հանձնաժողովի անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության գործադիր մարմնի անդամ[5]։

Իրինա Ռոդնինա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1949(1949-09-12)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գեղասահորդուհի, գեղասահքի մարզիչ և Պետական Դումայի անդամ
ԱմուսինԱլեքսանդր Զայցև խորհրդային մարզիկ-գեղասահորդ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ և Պետական Դումայի անդամ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Անդամություն7th State Duma of the Russian Federation?, 6th State Duma of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական ​​դումա, first Civic Chamber of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation?
ԵրեխաներԱլյոնա Մինկովսկի
 Irina Rodnina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ հասակում Իրինան տասնմեկ անգամ հիվանդացել է թոքաբորբով, և բժիշկները խորհուրդ տվեցին զբաղվել ֆիզիկական վարժություններով բացօթյա տարածքներում։ 1954 թվականին Իրինայի ծնողները առաջին անգամ նրան տարան Մոսկվայում գտնվող Պրյամիկովի անվան մանկական զբոսայգու սահադաշտ, այնուհետև Ժդանովի անվան զբոսայգի։ Իրինայի առաջին պատանեկան տարիքի մարզիչն է եղել Յակով Շմուշկինը[6]։ Մարզիչ Զինա Պոդգորնայան ծնողներին խորհուրդ տվեց Իրինային տանել Մարինա Ռոշա շրջանի Ձերժինսկու զբոսայգի[7] և մինչև 15 տարեկան նա հանդես է եկել միայնակ, 1962 թվականին նրան սկսում են մարզել չեխ Սոնյա Բալունովան և Բալուն Միլոսլավը[8]։

1963 թվականին Ռոդնինան սկսում է հանդես գալ իր առաջին զուգընկերոջ՝ Օլեգ Վլասովի հետ, նրանց մարզում էին Սոնյա և Միլան Վալունը։ 1964 թվականին նրա մարզիչը դարձավ Ստանիսլավ Ժուկը և որպես զուգընկեր հանդես եկավ Ալեքսեյ Ուլանովը։ Նրանք դարձան աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն։ Առաջին տիտղոսը ստացան 1969 թվականին, հաջորդ երկու մեդալները ստացան 1970 և 1971 թվականներին և 1972 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ստացան ոսկե մեդալ։ Այնուհետև նրանք պատրաստվեցին իրենց վերջին մրցույթին. 1972 թվականի գեղասահքի մրցաշարի մարզումների ընթացքում, մրցաշարից մեկ օր առաջ վերելակում դժբախտ դեպք պատահեց զույգի հետ և Իրինան ուղեղի ցնցում և արյունահավաք ստացավ, այնուամենայնիվ, կարճ ծրագրում զույգը ստացավ մի քանի 6.0: Երկար ծրագրի ընթացքում Ռոդնինան գլխապտույտ ունեցավ, սակայն սա բավարար էր նրանց աշխարհի չորրորդ տիտղոսի համար։ Ուլանովը շարունակեց իր կարիերան Սմիրնովայի հետ։

1972 թվականին Ստանիսլավ Ժուկը Իրինային խորհուրդ տվեց հանդես գալ Ալեքսանդր Զայցևի հետ, ով օժտված էր լավ թռիչքային տեխնիկայով։ 1973 թվականի աշխարհի գեղասահքի մրցաշարի կարճ ծրագրի ժամանակ երաժշտությունը դադարեց, և նրանք ծրագիրն ավարտեցին լռության մեջ՝ ստանալով ոսկե մեդալ։

1974 թվականին Ռոդնինա/Զայցև զույգը հեռացավ Ժուկից։ Միասին նրանք շահեցին աշխարհի վեց տիտղոսներ, ինչպես նաև յոթ եվրոպական ոսկե մեդալներ և 1976 թվականի Ձմեռային օլիմպիադայում շահեցին իրենց առաջին մեդալը։ 1978-1979 թվականների մրցաշարերին նրանք չմասնակցեցին, քանի որ Իրինան հղի էր, և նրանց որդին ծնվեց 1979 թվականի փետրվարի 23-ին։ 1980 թվականին մրցաշար վերադառնալով՝ նրանք 1980 թվականի ձմեռային օլիմպիադայում շահեցին իրենց երկրորդ օլիմպիական մեդալը, որը Ռոդնինայի համար 3-րդն էր։

Իր կարիերայի ընթացքում Ռոդնինան մրցել է Խորհրդային Միության միջազգային մրցաշարերում՝ ներկայացնելով զինված ուժերի սպորտային հասարակությունն ազգային մակարդակով։ Իր զուգընկերների հետ հանդես գալով՝ նա նվաճել է 10 համաշխարհային մրցաշարերի մեդալներ, 3 օլիմպիական ոսկե մեդալներ 1971-1980 թվականներին և 11 եվրոպական մրցաշարերի մեդալներ[9][10]։

Իրինա Ռոդնինայի անունով էր կոչվում 2015 թվականին Երևանում վերաբացված գեղասահքի մարզադպրոցը[11], որի բացմանը մասնակցել է նաև գեղասահորդուհին[12] և որը վերանվանվել է2019։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2005 թվականին Ռոդնինան դարձավ Ռուսաստանի հանրային պալատի անդամ, 2007 թվականի ընտրություններում ընտրվեց Պետդումայի անդամ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունից։ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոդնինան հանդես եկավ Դիմա Յակովլևի առաջադրած օրենքին կողմ, որն արգելում է ռուս որբ երեխաների որդեգրում ԱՄՆ քաղաքացիների կողմից։

Անձնական կյանք խմբագրել

Ռոդնինան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտը։ Նրա առաջին ամուսինը եղել է Ալեքսանդր Զայցևը, որի հետ նրանք որդի ունեն։ Երկրորդ ամուսնությունից նա ունի աղջիկ՝ Ալյոնա Մինկովսկին։ Այժմ ամուսնալուծված է։ Երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այնուհետև վերադարձել է Ռուսաստան։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Կոնստանտին Նիկոլայի Ռոդնին
  • Մայրը՝ Յուլյա Ռոդնինա
  • Մեծ քույրը՝ Վալենտինա Կոնստանտինովա, ինժեներ-մաթեմատիկ
  • Առաջին ամուսինը՝ սպորտային գործընկեր, զուգընկեր Ալեքսանդր Զայցև
    • Որդին՝ Ալեքսանդր Զայցև (1979, փետրվարի 23), նկարիչ-կերամիկ
      • Թոռը՝ Սոնյա
  • Երկրորդ ամուսին՝ գործարար, կինոռեժիսոր Լեոնիդ Մինկովսկի
    • Դուստրը՝ Ալյոնա Մինկովսկայա (1986 ), բնակվում է Վաշինգտոնում, HuffPost Live-ի հաղորդավարներից[13]

Արդյունքներ խմբագրել

Ուլանովի հետ խմբագրել

Մրցաշար 1967-1968 1968-1969 1969-1970 1970-1971 1971-1972
Ձմեռային օլիմպիական խաղեր 1-ին
Գեղասահքի համաշխարհային մրցաշար 1-ին 1-ին 1-ին 1-ին
Գեղասահքի եվրոպական մրցաշար 5th 1-ին 1-ին 1-ին 1-ին
Գեղասահքի Խորհրդային Միության մրցաշար 3-րդ 3-րդ 1-ին 1-ին
Մոսկվայի լուրերի մրցանակ 1-ին 2-րդ 1-ին

Զայցևի հետ խմբագրել

Մրցաշարեր 1972-1973 1973-1974 1974-1975 1975-1976 1976-1977 1977-1978 1978-1979 1979-1980
Ձմեռային օլիմպիական խաղեր 1-ին 1-ին
Գեղասահքի համաշխարհային մրցաշար 1-ին 1-ին 1-ին 1-ին 1-ին 1-ին
Գեղասահքի եվրոպական մրցաշար 1-ին 1-ին 1-ին 1-ին 1-ին 1-ին 1-ին
Գեղասահքի Խորհրդային Միության մրցաշար 1-ին 1-ին 1-ին 1-ին
Մոսկվայի լուրերի մրցանակ 1-ին

Այլ պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան (1972)
  • Լենինի շքանշան (1976)
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշան
  • Մոսկվայի 850-րդ տարելիցի մեդալ
  • Ընդգրկվել է Կանանց միջազգային հռչակի խմբում (1988)[14]
  • Ընդգրկվել է Գեղասահքի համաշխարհային հռչակի խմբում (1989)
  • Գեղասահքի միջազգային միության Jacques Favart մրցանակI[14]
  • 2014 թվականի Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերում ընդգրկվել է Օլիմպիական ջահը վառողների ցանկում Վլադիսլավ Տրետյակի հետ միասին

Գրականություն խմբագրել

  • Ирина Роднина. [Фотоочерк]. - М.: Физкультура и спорт, 1977. - 48 с. - (Герои Олимпийских игр).
  • Ирина Роднина. Негладкий лёд. - М.: Правда, 1978. - 64 с. - (Библиотека Огонёк).
  • Роднина И. К., Зайцев А. Г. Олимпийская орбита. - М.: Физкультура и спорт, 1984. - 302 с. - (Сердца, отданные спорту).
  • Ирина Роднина. Слеза чемпионки. - М.: Время, 2013. - 480 с. - (Диалог).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Роднина Ирина Константиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. «Генеральный совет Партии. «Единая Россия» - Официальный сайт. Проверено 17 сентября 2013». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Генеральный совет Партии». «Единая Россия» - Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. Роднина И. Слеза чемпионки. — М.: Время, 2013. — С. 22. — 384 с. с.
  7. Роднина И. Слеза чемпионки. — М.: Время, 2013. — С. 29.
  8. биография Ирины Родниной
  9. Իրինա Ռոդնինայի մասին Բրիտանիկա հանրագիտարանում
  10. Irina Rodnina, Student Encyclopedia
  11. Երևանում պաշտոնապես բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը
  12. Երևանն արդեն ունի գեղասահքի մարզադպրոց և տափօղակով հոկեյի դպրոց
  13. Ирина Роднина
  14. 14,0 14,1 «Irina Rodnina». Encyclopædia Britannica Online. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Ռոդնինա» հոդվածին։