Իրենա Լիժբոա

պորտուգալացի գրող, մանկավարժ

Իրենա Լիժբոա (պորտ.՝ Irene do Céu Vieira Lisboa, դեկտեմբերի 25, 1892(1892-12-25)[1], Arruda dos Vinhos - նոյեմբերի 25, 1958(1958-11-25)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի գրող, բանաստեղծուհի, մանկավարժ, կրթության տեսաբան։ Երբեմն նրան անվանում են պորտուգալական գրականության ամենախոշոր կին գործիչներից մեկը[4]։

Իրենա Լիժբոա
պորտ.՝ Irene do Céu Vieira Lisboa
Ծնվել էդեկտեմբերի 25, 1892(1892-12-25)[1]
ԾննդավայրArruda dos Vinhos
Վախճանվել էնոյեմբերի 25, 1958(1958-11-25)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրԼիսաբոն, Պորտուգալիա
Գրական անունJoão Falco[2] և Manuel Soares[2]
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Պորտուգալիա
Պարգևներ
 Irene Lisboa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իրենա Լիժբոան ծնվել է Լիսաբոնից ոչ հեռու գտնվող Առուդա-դուշ-Վինյուշ կոմունայում։ Ավարտել է այդ քաղաքի տարրական դպրոցը, այնուհետև կրթություն է ստացել Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում (մասնավորապես` Ժան–Ժակ Ռոսոյի համալսարանում), որտեղ ուսանել է մանկավարժություն։ Կրթությունն ավարտելուց հետո սկսել է աշխատել նախադպրոցական կրթության բնագավառում։ 1932 թվականին ստացել է Բրագա քաղաքի նախադպրոցական հաստատությունների տեսուչի պաշտոնը[5]։ Սակայն շուտով Անտոնիո Սալազարի «Նոր պետության» գաղափարական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով հեռացվել է այդ աշխատանքից և տեղափոխվել Instituto de Alta Cultura (արտասահմանում պորտուգալերեն լեզվի աջակցությամբ զբաղվող հաստատություն), իսկ 1940 թվականին աշխատանքի է անցել Կրթության նախարարությունում. նրան արգելված էր դասավանդել։

Իրենա Լիժբոան իր կյանքի վերջին հատվածը ամբողջությամբ նվիրեց գրականագիտական ստեղծագործություններ և մանկավարժության վերաբերյալ գիտական աշխատանքներ գրելուն, նրա բոլոր գրքերը խիստ գրաքննության էին ենթարկվում։ Մահացել է 1958 թվականին, իր 66-ամյակից մեկ ամիս առաջ։ 2013 թվականի հունվարի 25-ին նրա աճյունի մասունքները լիսաբոնյան Cemitério da Ajuda գերեզմանոցից տեղափոխել են հայրենի գյուղի գերեզմանոց[6]։ Լիսաբոնի ուսուցիչների ազգային ֆեդերացիան կոչվում է Իրենա Լիժբոայի անունով։

Լիժբոայի առաջին գիրքը` երեխաների համար հեքիաթների Treze Contarelos ժողովածուն, տպագրվել է 1926 թվականին։ 1936 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծությունների ժողովածուն` Um dia e outro dia… — Diário de uma Mulher («Ջոն Ֆալկո» կեղծանունով, որը նա օգտագործում է նաև հետագա մի շարք ստեղծագործությունների համար)։ Իրենա Լիժբոայի ամենահայտնի վեպերից են` Solidão — Notas do punho de uma mulher (1939), Começa uma vida (1940), Voltar atrás para quê? (1956): Բացի այդ, նա բազմաթիվ հոդվածներ է գրել նախադպրոցական կրթության տեսության վերաբերյալ։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • Apontamentos, writings resembling a diary, 1943.
  • Começa uma vida, autobiographical story, 1940.
  • Esta cidade!, reportage, 1942.
  • Título qualquer serve reportage, 1958.
  • Solidão, writings resembling a diary, 1965.

Մատենագիտություն խմբագրել

  • Morão Paula, Irene Lisboa — vida e escrita, Editorial Presença, Lisboa, 1989.
  • SAYERS, Raymond S.: «Irene Lisboa as a writer of fiction», em Hispania, Vol. XLV, n.º2, Maio 1962, págs. 224—232.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  4. Paula Morão. «Figuras da Cultura Portuguesa». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 11-9-2010-ին.
  5. Rogério Fernandes. «Biografia de Irene Lisboa». Biografia de Irene Lisboa (português). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Restos mortais de Irene Lisboa são hoje trasladados para Arruda dos Vinhos». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին.