Իրբիդի մարզ (արաբ․՝ محافظة إربد‎‎), մարզ Հորդանանի հյուսիսարևմտյան հատվածում։ Վարչական կենտրոնը համարվում է Հորդանանի երկրորդ ամենամեծ քաղաքը՝Իրբիդը։

Իրբիդի մարզ
محافظة إربد
ԵրկիրՀորդանան Հորդանան
Կարգավիճակմարզ
Մտնում էՀորդանան
Ներառում է9 շրջան
ՎարչկենտրոնԻրբիդ
Խոշորագույն քաղաքԻրբիդ
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2015)
1 770 158[1] (2-րդ տեղ)
Խտություն1100 ( 1-ին տեղ)
Կրոնական կազմիսլամ
Տարածք1 572  (1,77 %, 8-րդ տեղ)
Սահմանակցում էԴառաայի մարզ և Հյուսիսային մարզ
ISO 3166-2 կոդJO-IR
Հեռախոսային կոդ+962(2)
moi.gov.jo/Pages/viewpage.aspx?pageID=431

Ըստ 2015 թվականի մարդահամարի տվյալների, մարզի բնակչությունը կազմում է 1 770 158 մարդ և Իրբիդի մարզը համարվում է երկրի 2-րդ ամենաշատ բնակչություն ունեցող վարչական միավորը։

Բնակչության խտության ցուցանիշով առաջատարն է՝ 1100 մարդ/կմ²։

Աշխարհագրություն խմբագրել

Հարավ-արևելքում Իբրիդի մարզը սահմանակցում է Ալ-Մաֆրակի և Ջարաշի մարզերին, հարավում սահման ունի Աջլունի և Բալքայի մարզերի հետ։ Հարավ-արևմտյան մասը Հորդանանի սահմանն է Պաղեստինի հետ։

Արևմտյան հատվածում գտնվում է Հորդանանի և Իսրայելի սահմանը, որն անցնում է Հորդանան գետով։ Հյուսիսում սահմանակցում է Սիրիայի Արաբական Հանրապետության Դառաայի մարզին։ Սիրիայի և Հորդանանի սահմանը անցնում է նաև Յարմուք գետով։

Վարչական բաժանում խմբագրել

Իրբիդի մարզը վարչականորեն բաժանված է 9 շրջանների։ Շրջանի կարգավիճակ ունի նաև վարչկենտրոն Իրբիդ քաղաքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հորդանանի մարդահամար, 2015