Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքական

Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականը (արաբ.՝ المنتخب العراقي لكرة القدم‎‎) ներկայացնում է Իրաքը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Իրաքի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից[1]։

Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքական
المنتخب العراقي لكرة القدم‎‎
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունUsood Al-Rafidain (Մեսոպոտոմիայի առյուծներ)
ԿոնֆեդերացիաԱՖԿ (Ասիա)
Գլխավոր մարզիչԲասիմ Քասիմ
Թիմի ավագՄուհամեդ Գասիդ
Ամենաշատ խաղերՅունիս Մահմուդ (148)
ՌմբարկուՀուսեյն Սաիդ (78)
ՖԻՖԱ կոդIRQ
ՖԻՖԱ դասակարգում120
Ամենաբարձր դիրք39 (հոկտեմբերի 6, 2004)
Ամենացածր դիրք139 (հուլիսի 3, 1996)
ԷԼՕ դասակարգում78
Ամենաբարձր դիրք22 (դեկտեմբերի 3, 1982)
Ամենացածր դիրք95 (սեպտեմբերի 14, 2016)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Մարոկկո Մարոկկո 3 – 3 Իրաք Իրաք
(Բեյրութ, Լիբանան; հոկտեմբերի 19, 1957)
Ամենախոշոր հաղթանակ
Իրաք Իրաք 13 – 0 Եթովպիա Եթովպիա
(Իրբիդ, Հորդանան; օգոստոսի 18, 1992)
Ամենախոշոր պարտություն
Թուրքիա Թուրքիա 7 – 1 Իրաք Իրաք
(Ադանա, Թուրքիա; դեկտեմբերի 6, 1959)

Բրազիլիա Բրազիլիա 6 – 0 Իրաք Իրաք
(Մալմյո, Շվեդիա; հոկտեմբերի 11, 2012)

Չիլի Չիլի 6 – 0 Իրաք Իրաք
(Կոպենհագեն, Դանիա; օգոստոսի 14, 2013)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն1 (Առաջինը՝ 1986)
Ամենալավ արդյունքԽմբային փուլ, 1986
Ասիայի գավաթ
Մասնակցություն8 (Առաջինը՝ 1972)
Ամենալավ արդյունքՀաղթող, 2007
Կայքsocceriraq.net
 Iraq national football team Վիքիպահեստում

Իրաքը Ասիայի ամենահաջողակ թիմերից է։ Նրանք հաղթել են Ասիայի գավաթը 1 անգամ (2007), նվաճել են Ասիական խաղերի 1 ոսկե մեդալ (1982) և 2 անգամ ճանաչվել են Ասիայի տարվա լավագույն հավաքական (2003, 2007)։ Նրանք նաև 1-ական անգամ մասնակցել են աշխարհի առաջնություններին (1986) և Կոնֆեդերացիաների գավաթին (2009), սակայն 2 առաջնություններում էլ խմբային փուլը չեն անցել։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 120-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Iraq - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  2. FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել