Իրանի նահանգներ, երկրի վարչատարածքային բաժանման խոշորագույն և առաջին կարգի միավորներ։ Իրանը բաժանված է երեսունմեկ նահանգների (պարս.՝ استان օսթան՝ «ոստան», պարս.՝ استانها օսթանհա)։ Դրանցից յուրաքանչյուրը կառավարվում է կենտրոնից (պարս.՝ مرکز, կենտրոն), որը սովորաբար ամենախոշոր քաղաքն է։ Իշխանությունը գլխավորում է նահանգապետը (պարս.՝ استاندار օսթանդար), որը նշանակվում է ներքին գործերի նախարարի կողմից` ենթակա կառավարության հաստատմանը։

2017 թվականի դրությամբ Իրանի նահանգներն ունեցել են հետևյալ տեսքը[1].

նահանգ քաղաք տարածություն բնակչություն գավառ նշումներ քարտեզ
1 Ալբորզ Քարաջ 5,833 կմ2 2,712,400 4 մինչև 2010 թվականի հունիսի 23-ը Թեհրանի նահանգի մաս էր կազմում
2 Արդաբիլ Արդաբիլ 17,800 կմ2 1,270,420 9 մինչև 1993 թվականը Արևելյան Ադրբեջանի մաս էր կազմում[2]
3 Արևելյան Ադրբեջան Թավրիզ 45,650 կմ2 3,909,652 19
4 Արևմտյան Ադրբեջան Ուրմիա 37,437 կմ2 3,265,219 14
5 Բուշեհր Բուշեհր 22,743 կմ2 1,163,400 9 Եղել է Ֆարսի նահանգի մաս
6 Գիլան Ռաշթ 14,042 կմ2 2,530,696 16 Նահանգից առանձնացել են Զանջանը և Քուրդիստանը
7 Գոլեսթան Գորգան 20,195 կմ2 1,868,819 9 1997 թվականի մայիսի 31-ին առանձնացել է Մազանդարանից
8 Թեհրան Թեհրան 18,814 կմ2 13,267,637 13 1986 թվականին առանձնացել է Կենտրոնական նահանգից։ 1995 թվականին անջատվում է Ղոմի գավառը՝ որպես առանձին նահանգ, իսկ մինչև 2010 թվականը այս նահանգի տարածքի մեջ էր մտնում նաև Ալբորզը
9 Զանջան Զանջան 21,773 կմ2 1,057,461 7 Եղել է Գիլանի նահանգի մի մաս, նրան միացել են որոշ շրջաններ Կենտրոնական նահանգից։ 1996 թվականին դրանից անջատվել է Ղազվինի նահանգը
10 Իլամ Իլամ 20,133 կմ2 580,158 7 Եղել է Քերմանշահի նահանգի մաս
11 Լոռեսթան Խորամաբադ 28,294 կմ2 1,760,649 9 Եղել է Խուզեսթանի նահանգի մաս
12 Խուզեսթան Ահվազ 64,055 կմ2 4,710,509 18 Նահանգից առանձնացել են Լոռսեթանը, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադը
13 Մարքազի (Կենտրոնական) Արաք 29,130 կմ2 1,429,475 10 Եղել է Մազանդարանի նահանգի մաս, որոշ շրջաններ անջատվել և միացվել են հարևան նահանգներին՝ Զանջան, Սեմնան, Սպահան
14 Համադան Համադան 19,368 կմ2 1,738,234 8 Եղել է Քերմանշահի նահանգի մաս
15 Հարավային Խորասան Բիրջանդ 151,913 կմ2 768,898 8 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան[3]
16 Հորմոզգան Բանդար Աբբաս 70,669 կմ2 1,776,415 11 Եղել է Քերմանի նահանգի մասը
17 Հյուսիսային Խորասան Բոջնուրդ 28,434 կմ2 863,092 6 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան[3]
18 Ղազվին Ղազվին 15,549 կմ2 1,273,761 5 1996 թվականի դեկտեմբերի 31-ին անջատվել է Զանջանի նահանգից
19 Ղոմ Ղոմ 11,526 կմ2 1,292,283 1 1995 թվականին Թեհրանի նահանգից առանձնանում է Ղոմի գավառը՝ որպես առանձին նահանգ
20 Մազանդարան Սարի 23,701 կմ2 3,283,582 15 1997 թվականին նահանգից անջատվել է Գոլեսթանը
21 Յազդ Յազդ 129,285 կմ2 1,138,533 10 Եղել է Սպահանի նահանգի մաս, 1986 թվականից նրան կցվել են որոշ շրջաններ
22 Չհարմահալ և Բախտիարի Շահրքորդ 16,332 կմ2 947,763 6 Մինչև 1973 թվականը եղել է Սպահանի նահանգի կազմում
23 Ռազավի Խորասան Մաշհադ 118,884 կմ2 6,434,501 29 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան[3]
24 Սեմնան Սեմնան 97,491 կմ2 702,360 4 Եղել է Մազանդարանի նահանգի մաս, որոշ շրջաններ անջատվել և միացվել են հարևան նահանգներին՝ Զանջան, Սեմնան, Սպահան
25 Սիստան և Բելուջիստան Զահեդան 180,726 կմ2 2,775,014 8
26 Սպահան Սպահան 107,029 կմ2 5,120,850 21 Նահանգից անջատվել են Յազդը, Չհարմահալ և Բախտիարին
27 Քերման Քերման 183,285 կմ2 3,164,718 14 Նահանգից առանձնացել է Հորմոզգանի նահանգը
28 Քոհգիլուե և Բոյեր Ահմադ Յասուջ 15,504 կմ2 713,052 5 Եղել է Խուզեսթանի նահանգի մաս
29 Քերմանշահ Քերմանշահ 24,998 կմ2 1,952,434 13 Նահանգից առանձնացել են Իլամ, Համադան նահանգները
30 Քուրդիստան Սանանդաջ 29,137 կմ2 1,603,011 9 Եղել է Գիլանի նահանգի մի մաս
31 Ֆարս Շիրազ 122,608 կմ2 4,851,274 23 Նահանգից առանձնացել է Բուշեհրը
Իրան Թեհրան 1,628,554 կմ2 79,926,270 342

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gwillim Law, Statoids website. "Provinces of Iran". Retrieved 30 April 2006.
  2. Chamber Society, Iranian. "Ardabil Province". Retrieved 23 July 2008.
  3. 3,0 3,1 3,2 Online edition, Al-Jazeera Satellite Network."Iran breaks up largest province"