Իրանի խորհրդանիշ, Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշ (պարս.՝ نشان رسمی جمهوری اسلامی ایران), Իրանի Իսալամական Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշ, Իրանի գլխավոր պետական խորհրդանիշերից մեկը, Իրանի Իսլամական Հանրապետության դրոշից և հիմնից հետո։ Հաստատվել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի կողմից 1980 թվականի մայիսի 9-ին։

Իրանի զինանշան
Մանրամասնություններ

Նկարագրություն խմբագրել

Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշը իրենից ներկայացնում է հերալդիկ նշան, որը բաղկացած է խորհրդանշական վարդակակաչի տակ «Ալլահ»(արաբ․՝ الله‎‎) արված արաբա-պարսկական գրությունից՝ երկսայր թրով և չորս կիսալուսիններով, որոնք ներկայանում են աբստրակտ սխեմատիկ ձևով։

Նշանակություն խմբագրել

 
Շահադը /միաստվածային հավատքի խորհրդանիշը/Իրանի Խորհրդանշանի վրա

Երկսայր սուրն ու չորս կիսալուսինները խորհրդանշում են իսլամական միաստվածությունը. «Չկա այլ աստված, բացի Ալլահից» (արաբ․՝ لا إله إلاَّ الله‎‎) և Իսլամի հինգ հիմնասյուները։ Թրի վրա կա նշան, որը խորհրդանշում է թրի կրկնակի ուժը (տես՝Արաբերենի ձայնանիշեր

Վարդակակաչի նման կառուցվածքը- Համաձայն ավանդության հանուն Իրանի կյանքը զոհած մարդկանց գերեզմանին աճում էր կարմիր վարդակակաչ[1]։

Հիերալդիկ նշանը բաղկացած է երկու մասինց՝ սուր (պարս.՝ شمشیر ‘шамшӣр’) և կշեռք (պարս.՝ ترازو ‘тарāзӯ’), միջազգային խորհրդանշանագետների տեսանկյունից հանդիսանում է դասական խորհրդանշան, որը նշանակում է օրենք, արդարություն, արդար որոշում[2]։

Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանշանի հեղինակն է նկարիչ Համիդ Նադիմը և հաստատվել է Այաթոլլահ Խոմեյնիի կողմից 1980 թվականի մայիսի 9-ին[3]։

Իրանի խորհրդանիշը կոդավորված է Յունիկոդում և ունի հետևյալ կոդը U+262B (☫):

 
<<Առյուծ և Արև>> Իրանի զինանշանը 1423-1979 թվականներին
 
Իրանի խորհրդանիշ Ղաջարների դինաստիայի շրջանում 1907-1925 թվականներին
 
Իրանի խորհրդանիշ Փեհլևիների դինաստիայի շրջանում 1925-1940 թվականներին
 
Փահլավինների դինաստիայի խորհրդանիշ 1925-1979 թվականներ

Իրանի պատմական զինանշան խմբագրել

  Իրանի պատմական զինանշանը իրենից ներկայացնում է քայլող Առյուծի, որն իր մեջքին տանում է ոսկե Արևը և աջ թաթի մեջ ունի թուր։  

Փահլավիների հարստության զինանշան խմբագրել

Փահլավիների հարստությունը հիմնադրվել է Ռեզա Շահի կողմից, ով կառավարել է Իրանում 1925 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 1979 թվականի փետրվարի 11-ը, երբ իսլամական հեղափոխության արդյունքում գահից հեռացվեց վերջին իրանական միապետ Մոհամմադ Ռեզա Շահը։

Նոր դինաստիան պահպանել էր նախորդ Ղաջարների դինաստիայի խորհրդանիշը, ովքեր իշխել են Իրանում 1795 թվականից։ Ղաջարների օրոք «Առյուծի և արծվի» խորհրդանիշը պսակվում էր Ղաջարների «Քեյանիդյան թագով», որն ստեղծվել էր դեռևս Ֆաթհ -Ալի Շահի օրոք (կառ. է 1797—1834 թթ.): Ռեզա Շահի օրոք Ղաջարների «Քեյանիդյան պսակը» փոխարինվեց «Փահլավիների թագով», որն ստեղծվել է 1924-1926 թթ. Սասանյան դինաստիայի թագի օրինակով և նմանությամբ (թագ. 224—651 թթ.), հատուկ Ռեզա Շահի թագադրման արարողության համար, որն տեղի է ունեցել 1926 թվականի ապրիլի 25-ին։ Այժմ «Քեյանիդյան պսակն» ու «Փահլավիների թագը» համարվում են Իրանի Ոսկերչական Թանգարանի ցուցանմուշ և պահվում են Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկում։

1941 թվականի սեպտեմբերին բրիտանական և սովետական ուժերի կողմից Իրանի օկուպացիայից և Ռեզա շահի արտաքսումից հետո Իրանում շահ հռչակվեց նրա որդին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավին։ Սակայն պաշտոնական թագադրման արարողությունը տեղի ունեցավ միայն 1967 թվականի հոկտեմբերի 26-ին։

Իրանական առաջին կայսերական զինանշանը ստեղծվել է 1940 ական թվականներին և իրենից ներկայացնում էր իրանական հնագույն դինաստիաների խորհրդանիշների ամբողջություն։ Այն ներկայացնում էր Իրանի 2500-ամյա անընդհատ թագավորությունը։ Վահանը արևելյան ոճի է, որի կենտրոնում փոքրիկ (սրտանման) վահան է՝ Փահլավիների զինանշանի պատկերով (սկզբնապես՝ խորհրդանշան), Դեմավենդ սարը որտեղից արևը մայր է մտնում։ Առաջին կեսը-(պարս.՝ شیر و خرشید (shir o khorshid) երկնագույն դաշտով քայլող Առյուծ, որն իր մեջքին տանում է ոսկե Արև և աջ թաթում բռնել է արծաթե սուր։

Երկրորդ կեսը- երկնագույն դաշտում Ֆարավահար (перс. فروهر‎ (faravahar)՝ թևավոր սկավառակի տարբերանշաններով, որը հանդես է գալիս որպես զրադաշտականության գլխավոր խորհրդանիշ, պատկերում է Ֆրավաշիին, աբրահամյան կրոնների մեջ պատկերվող պահապան-հրեշտակի պատկերով։ Սկզբնապես իրենից ներկայացնում էր «թևավոր արև» (իշխանության և աստվածայնության խորհրդանիշ), որին հետագայում ավելացվեց մարդկային կերպարանք։

Ժամանակակից զրադաշտականության մեջ Ֆարվահարը իմաստավորվում է որպես երկրային կյանքում մարդու հոգուն ուղեկցորդ դեպի Ահրուազդայի հետ միավորման։ Ֆարվահարը ընդունվել է Աքեմմենյանների կողմից (մ.թ.ա 648—330 թվականներին)`որպես Գերագույն Աստված Ահուրա Մազդայի խորհրդանիշ, ինչի մասին վկայում են Պերսեպոլիսի արձանագրությունները։ Փահլավիների դինաստիայի գերբում Ֆարվահարը խորհրդանշում է Աքեմենյանների դարաշրջանը։ Այս մասի վերին հիերալդիկ աջ անկյունում Ֆարվահարը ուղեկցվում է արևի խորհրդանիշով։ Մինչև 1971 թվականը, այս դաշտը արծաթյա էր` սև մասնիկներով, 1971 թվականից` ծիրանագույն ոսկյա մասնիկներով։

Երրորդ կեսը- կանաչով, եզերված ոսկով, Զուլֆիկարի դաշտ՝ չորրորդ խալիֆի և համապատասխանաբար առաջին շիիթյան իմամ Ալի իբն Աբու Թալիբի լեգենդար թուրը։ Խորհրդանշում է Իրանի արաբա-մուսուլմանական նվաճումը և Իրանի իսլամական շրջանի պատմությունը (651 թվականից՝ մինչ օրս)։ Վերևից Զուլֆիկարը ուղեկցվում է ոսկյա հինգճառագայթային աստղով։ Չորրորդ մասը- երկնագույն դաշտում Սիմուրգը գերբնական թռչուն, որի մարմինը պատված է ձկան թեփուկով, իսկ պոչը սիրամարգի։ Խորհրդանշում է երկու արքայատոհմերի ժամանակաշրջանը՝ Պարթևական թագավորներ Արշակունիների (մ.թ.ա 250 թ.-մ.թ.ա 224թ.) և պարսկական արքայատոհմերից՝ Սասանյանների (224—651 թթ.): Սիմուրգի կերպարը խորհրդանշում է տիրապետություն երեք տարրերի՝ հողի, ջրի և օդի նկատմամբ։ Գերբը պահում են պտտված արծաթե ճիրաններով ոսկե առյուծները, երախների մեջ թրթուր, թաթերի մեջ ոսկեգույ-արծաթագույն բռնակալով սուր։ Առյուծները կանգնած են ոսկյա զարդանախշավոր ոտնակի վրա։ Վահանը լրացված է Փեհլևիների դինաստիայի շղթայով։ Վահանի տակ Երկնագույն ժապավենի վրա գրված է պարս.՝ «مرا داد فرمود و خود داور است» (Mara dad farmud o Khod Davar ast, «Ինձ հրամայել են լինել արդարամիտ, իսկ Ինքը հանդիսանում է Դատավոր»)։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Institute of Standards and Industrial Research of Iran Արխիվացված 2017-02-02 Wayback Machine (պարս.)
  2. Похлебкин В. В. Словарь международной символики и эмблематики. — 3-е изд.. — М.: Междунар. отношения, 2001. — С. 511–512. — 560 с. — ISBN 5-7133-0869-3
  3. Institute of Standards and Industrial Research of Iran (перс.)