Իրանի ազգային գրադարան և արխիվ (պարս.՝ كتابخانه ملي ايران), Իրանի ազգային գրադարան և մամուլի կենտրոնական պահոց, պետության գրադարանային տեղեկատվական, գիտահետազոտական, կրթական, մշակութային և հրատարակչական կենտրոն, Իրանի ազգային տեղեկատվական քաղաքականության բնագավառի կոորդինացիոն կենտրոն։ Գրադարանի և արխիվի հիմնական մասնաշենքերը գտնվում են Թեհրանում։

Իրանի ազգային գրադարան
Երկիր Իրան[1][2]
Տեսակազգային գրադարան և ազգային արխիվ
ՏեղադրությունՇրջան 3[1]
Այլ տվյալներ
Կայքnlai.ir(պարս.)

Պատմություն խմբագրել

Իրանի ազգային գրադարանի ստեղծման պատմությունը սկսվում է 1852 թվականից, երբ Թեհրանում սկսեց գործել Դար-ալ-ֆոնուն մեդրեսը, որին կից ստեղծվեց եվրոպական տիպի փոքրիկ գրադարան։ Այս ուսումնական գրադարանի գրքերի հավաքածուն դարձավ ապագա ազգային գրադարանի ֆոնդի միջուկը, որը բացվեց 1937 թվականին[3]։ Ազգային գրադարանի կազմավորման հաջորդ փուլը դարձավ Թեհրանում 1897 թվականին «Մոարեֆ» կրթական ընկերակցության բացումը։ Իր գործունեության առաջին տարում ընկերակցությունը Դար-ալ-ֆոնուն մեդրեսի կողքին կառուցեց Ազգային կրթական գրադարան (այստեղ «ազգային» (մելլի) տերմինը ցույց է տալիս այս հաստատության ոչ պետական կարգավիճակը)։ 1905 թվականին Ազգային կրթական գրադարանը և մեդրեսին կից Դար-ալ-ֆոնուն գրադարանը միավորվեցին Գիտությունների Ազգային գրադարանի մեջ։ Հետագայում գրադարանը մի քանի անգամ վերանվանվեց՝ Կրթական գրադարան (1919), Հանրային կրթական գրադարան (1934)։ 1936 թվականին ընդունվեց Հանրային կրթական գրադարանը Իրանի Ազգային գրադարանի վերափոխելու հայեցակարգը։ 1937 թվականին գրադարանի համար կառուցվեց նոր շենք, որը Հին Պարսկաստանի թանգարանի հետ միասին ստեղծեց միասնական ճարտարապետական համալիր Մաշգ մայդանում (Թեհրան)։

 
Գրադարանի ներքին հարդարանքներ

2001 թվականին Ազգային արխիվը և Իրանի Ազգային գրադարանը միավորվեցին մեկ միասնական կազմակերպական կառուցվածքի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Պաշտոնական կայք
  • Iran's National Library (PressTV free documentary)
  • George Chandler: Iran. In: Ders.: Libraries in the East. An International and Comparative Study (International bibliographical and library service; Bd. 1). Seminar Press, London 1971, ISBN 0-12-815550-7, S. 39–50.
  • Allen Kent, Harold Lancour, Jay E. Daily, (Hrsg.): Encyclopedia of Library and Information Science, Nr. 13. New York: Marcel Dekker. S. 26–28.