Իրակլի Կվեկվեսկիրի

ֆուտբոլիստ

Իրակլի Կվեկվեսկիրին (մարտի 12, 1990(1990-03-12)[2], Գալի[3]), վրացի ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս հայկական «Միկա» ֆուտբոլային ակումբում՝ որպես կիսապաշտպան։

Իրակլի Կվեկվեսկիրի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իրակլի Կվեկվեսկիրի
Քաղաքացիությունը  Վրաստան և  Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր , Վրաստան
Հասակ 170 սմ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Միկա
Համար 33
Պատանեկան կարիերա
2008 - 2010 Ռուսաստան Կուբան Կրասնոդար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2012 ՀունգարիաՓեչ 20 (2)
2011 - 2012 ՀունգարիաՍիգեթսենթմիկլոշի 13 (1)
2012 - 2013 ՎրաստանԴինամո Բաթումի 11 (0)
2013 - 2015 ՀունգարիաՍիգեթսենթմիկլոշի 53 (2)
2015 - ՀայաստանՄիկա 7 (0)
Ազգային հավաքական
2009 - 2010 Վրաստան Վրաստան Մ-19 2 (0)
2010 - 2011 Վրաստան Վրաստան Մ-21 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 սեպտեմբեր 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 29 սեպտեմբեր 2015

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Կուբան Կրասնոդար խմբագրել

Կվեկվեսկիրին դարձել է ռուսական «Կուբան Կրասնոդարի» երիտասարդական թիմի անդամ 2008-ին։

Փեչ խմբագրել

2010-ին տեղափոխվել է հունգարական «Փեչ» ակումբ, որտեղ անցկացնելով 20 խաղ, դարձել է 2 գոլի հեղինակ։ Մեկ տարի անց վարձավճարով տեղափոխվում է նույն առաջնությունում հանդես եկող «Սիգեթսենթմիկլոշի» ակումբ, որտեղ էլ անցկացնում է 13 խաղ և դառնում 1 գոլի հեղինակ։

Դինամո Բաթումի խմբագրել

Իրակլին 2012 թվականին տեղափոխվում է հայրենիք և շարունակում մարզվել տեղի «Դինամո Բաթումի» թիմի հետ։

Սիգեթսենթմիկլոշի խմբագրել

Հաջորդ մրցաշրջանին ընդառաջ հրավեր է ստանում իր նախկին ակումբից՝ «Սիգեթսենթմիկլոշիից»։ 2 մրցաշրջանում անցկացնում է 53 խաղ և դառնում 2 գոլի հեղինակ։

Միկա խմբագրել

Երևանի «Միկա» ակումբը, որը հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, նոր թիմ պետք է կազմավորեր, իսկ Իրակլին ազատ գործակալի կարգավիճակով հրավիրվում է Հայաստան։ Փորձաշրջանը լավ անցնելով նա տեղ է գտնում թիմի հիմնական կազմում։ Հենց մեկնարկային տուրում նրան են վստահում նաև ավագի պարտականությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. premierliga.ru (ռուս.)
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FootballFacts.ru (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել