Իտո Հիրոբումի

Ճապոնական սամուրայ, առաջին վարչապետ

Իտո Հիրոբումի (ճապ.՝ 伊藤博文, հոկտեմբերի 16, 1841(1841-10-16)[1][2], Tsukari, Kumage district, Յամագուտի, Ճապոնիա - հոկտեմբերի 26, 1909(1909-10-26)[3][4][1][…], Harbin railway station, Ցին կայսրություն), ճապոնացի քաղաքական գործիչ, Ճապոնիայի առաջին (նաև 5-րդ, 7-րդ և 10-րդ) վարչապետ, Կորեայի առաջին գեներալ-ռեզիդենտը, Գաղտնի խորհրդի առաջին (նաև 3-րդ, 8-րդ և 10-րդ) նախագահ, Ճապոնիայի Սահմանադրության նախագծի հեղինակ։ Մեյձի հեղափոխության առաջնորդներից մեկը, եղել է կայսեր խորհրդականներից՝ գենրոներից մեկը։ Յելի համալսարանի պատվավոր դոկտոր[7]։

Իտո Հիրոբումի
ճապ.՝ 伊藤博文
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1841(1841-10-16)[1][2]
ԾննդավայրTsukari, Kumage district, Յամագուտի, Ճապոնիա
Մահացել էհոկտեմբերի 26, 1909(1909-10-26)[3][4][1][…] (68 տարեկան)
Մահվան վայրHarbin railway station, Ցին կայսրություն
ԳերեզմանNishiōi
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
Կրոնսինտոիզմ և Rinzai school?
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ և Shōkasonjuku Academy?
ԵրկերQ11420945? և Q11495255?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱմուսինItō Umeko? և Sumiko Ito?
Ծնողներհայր՝ Itō Jūzō?
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի վարչապետ, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի վարչապետ, Lord of Home Affairs?, Lord of Home Affairs?, member of the House of Peers? և governor of Hyōgo Prefecture?
ԿուսակցությունՌիկկեն Սեյուկայ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներItō Bunkichi?, Ikuko Suematsu? և Asako Nishi?
Ստորագրություն
Изображение автографа
 Itō Hirobumi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Իտո Հիրոբումին ծնվել է 1841 թվականի հոկտեմբերի 16-ին Հագի դքսության մայրաքաղաքում։ Հայրը՝ Հայասի Ձյուձոն, գյուղացի էր։ Իտո Հիրոբումին որդեգրվել է Իտո ընտանիքի կողմից, ստացել ասիգարու կարգավիճակ և Իտո ազգանունը։

Իտո Հիրոբումին սովորել է Սյոկա սոնձյուկու դպրոցում (ճապ.՝ 松下村塾)։ Դպրոցում ամենակրտսեր աշակերտն էր։ Իտոյի ուսուցիչը Յոսիդա Սյոինն էր (ճապ.՝ 吉田松陰, 1830-1859)։ Իտոն այսպես էր նկարագրում Յոսիդայի մոտ իր ուսուցումը[8]

  Նա աստվածային ոգևորվածությամբ մեզ սովորեցնում էր ազգայնականություն, նվիրվածություն միապետին և բուսիդոյի էթիկետ։ Մեր ղեկավարներից շատերը, ովքեր իրենց նվիրել են գային ծառայելուն, Մացուսիտա դպրոցի շրջանավարտներ են։  

Երիտասարդ տարիքում Հիրոբումին Սոննո Ձյոյ քաղաքական շարժման կողմնակիցն էր («հարգել կայսրին, վռնդել բարբարոսներին»)[9]։ 1862 թվականին Իտո Հիրոբումին, Ինոուե Կաորուն, Տակասուգի Սինսակուն և օտարերկրացիներին դեմ արտահայտվող որոշ այլ անձինք հրդեհեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Էդոյում[10]։

Ստաժավորումը Մեծ Բրիտանիայում խմբագրել

1863 թվականին Տյոսյու դքսության ղեկավարությունը որոշում ընդունեց 5 երիտասարդ ուղարկել ստաժավորման Անգլիա։ Նրանց թվում էր նաև Իտո Հիրոբումին։ Պաշտոնապես սյոգունատն արգելում էր երկրից դուրս գալ, այդ պատճառով ուղևորությունը գաղտնի էր։ Երիտասարդներին տարան Նագասակի, զգեստափոխեցին (անգլիացի նավաստիների հագուստ տվեցին) և տեղափոխեցին Շանհայ։ Այնտեղ երիտասարդներին բաժանեցին 2 խմբի և տարան Լոնդոն։ Ուղևորությունը տևեց 6 ամիս։ Այս ժամանակաընթացքում Իտոն և Ինոուե Կաորուն նավաստիներ էին աշխատում «Պեգաս» նավի վրա՝ որոշելով այս ձևով վարձահատույց լինել իրենց ուղևորության համար[11]։ Լոնդոնում տղաները սովորում էին Ալեքսանդր Ուիլյամ Ուիլյամսոնի մոտ։ Այս ընթացքում Իտոն հանդիպեց Էռնեստ Սատովին, ում հետ մինչև կյանքի վերջը պահպանում էր ընկերական հարաբերություններ։ Սակայն Իտոն և Ինոուեն Մեծ Բրիտանիայում մնացին միայն 2 շաբաթ․ իմանալով Սիմոնոսեկի նեղուցի շուրջ առաջացած հակամարտության մասին Տյոսյուի ղեկավարության և օտարերկրյա գերտերությունների միջև, նրանք վերադարձան տուն, որպեսզի փորձեն դքսության ղեկավարությանը համոզել հետ կանգնել պատերազմից։

Ամուսնություն խմբագրել

Տյոսյուի և Մեծ Բրիտանիայի հակամարտության ժամանակ Իտոն առաջին անգամ հանդես եկավ որպես դիվանագետ․ Տյոսյուի դուքս Մորիի և անգլիացիների միջև միջնորդ էր։ Քանի որ Իտոն համեստ դիրք էր գրավում, Տյոսյուի առավել պահպանողական տրամադրված ղեկավարությունը նրա նկատմամբ մի քանի մահափորձ կազմակերպեց։ Մահափորձերից մեկի ժամանակ երիտասարդ գեյշա Ումեկոն թաքցրեց Իտոյին իր սենյակի նկուղում։ Նրանց միջև սիրավեպ սկսվեց։ Շուտով Հիրոբումին փրկագին տվեց Ումեկոյի համար և 1866 թվականի ապրիլին նրանք ամուսնացան[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 Akita G. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. The London Gazette 27397 (բրիտ․ անգլ.) // (untranslated) — 1902. — Iss. 27397. — P. 295.
  6. 6,0 6,1 大勲位菊花章頸飾・大勲位菊花大綬章受章者一覧
  7. Denis Crispin Twitchett, John King Fairbank. The Cambridge History of China. — Cambridge University Press, 2002. — Т. 11. — С. 133. — 784 с. — ISBN 0521220297
  8. Совастеев В. Хиробуми Ито в интерьере японской истории // Япония сегодня. — М., 2003. — С. 47-57.(версия сайта от 25 октября 2007 года. web.archive.org)
  9. Louis G. Perez The History of Japan. — Westport, Connecticut: Greenwood Publishing Group, 1998. — P. 88.
  10. Louis G. Perez The History of Japan. — Westport, Connecticut: Greenwood Publishing Group, 1998. — P. 90.
  11. 11,0 11,1 Soylent Communications. «Ito Hirobumi» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 12 августа 2008-ին.

Գրականություն խմբագրել

  • Hamada Kengi. Prince Ito. — Tokyo: Sanseido Co, 1936.
  • Nakamura Kaju. Prince Ito, The Man And Statesman: A Brief History Of His Life. — Montana: Kessinger Publishing, LLC, 2007. — 128 с. — ISBN 054829089X
  • Palmer Frederick. Marquis Ito: the great man of Japan. — 1910.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտո Հիրոբումի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտո Հիրոբումի» հոդվածին։