Իտամար Ֆրանկու (պորտ.՝ Itamar Augusto Cautiero Franco, հունիսի 28, 1930(1930-06-28)[1][2], Ատլանտյան օվկիանոս, Բրազիլիա - ապրիլի 2, 2011(2011-04-02)[3][1][2], Սան Պաուլո, Բրազիլիա[4]), բրազիլացի քաղաքական գործիչ, Բրազիլիայի 33-րդ նախագահ (1992-1995 թվականներ)։

Իտամար Ֆրանկու
 
Կուսակցություն՝ AGIR?, Cidadania?, Բրազիլական դեմոկրատական շարժում, Liberal Party? և Brazilian Labour Party?
Կրթություն՝ School of Engineering of Juiz de Fora?
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 28, 1930(1930-06-28)[1][2]
Ծննդավայր Ատլանտյան օվկիանոս, Բրազիլիա
Վախճանի օր ապրիլի 2, 2011(2011-04-02)[3][1][2] (80 տարեկան)
Վախճանի վայր Սան Պաուլո, Բրազիլիա[4]
Թաղված Կոնտաժեն
Քաղաքացիություն  Բրազիլիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ[5] Գիտական ավանդի համար ազգային շքանշանի Մեծ խաչ Ռիու Բրանկու շքանշան և Ծովային արժանիքների շքանշան

Վաղ տարիներ խմբագրել

Իտամար Ֆրանկուն ծնվել է Ռիո դե Ժանեյրոյից Սալվադոր լողացող նավում[6]։ Իտամար անունը կազմված է նավի անունից «Իտա» և մար բառից, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «ծով»։

Իտամարը մեծացել և կրթություն է ստացել Մինաս Ժերայս նահանգի Ժուիս դի Ֆորա քաղաքում։ Այնտեղ 1955 թվականին ստացել է ինժեների դիպլոմ։ 1965-1971 և 1973-1974 թվականներին Իտամար Ֆրանկուն եղել է Ժուիս դի Ֆորայի քաղաքապետը։

Կարիերայի սկիզբ խմբագրել

Ֆրանկուն քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել 1974 թվականին և հաջողությամբ մասնակցել է Մինաս-Ժերայս նահանգից Դաշնային սենատի ընտրություններին։ Շուտով նա դարձավ Բրազիլիայի Դեմոկրատական շարժում կուսակցության ավագ ֆիգուր, որը 1964 թվականից Բրազիլիայի ռազմական վարչակարգի պաշտոնական ընդդիմությունն էր։ Ֆրանկուն սենատորի պաշտոնում վերընտրվել է 1982 թվականին։ 1986 թվականին նա առաջադրվել էր Լիբերալ կուսակցությունից Մինաս Ժերայսի նահանգապետի պաշտոնում, սակայն պարտություն կրեց։

1989 թվականին Ֆրանկուն լքեց Լիբերալ կուսակցությունը և միացավ վերակառուցման փոքրիկ Ազգային կուսակցությանը, որտեղ դարձավ նախագահի թեկնածու՝ Ֆեռնանդու Կոլոր դի Մելուի գործընկերը։ Կոլոր դի Մելուն հաղթեց և Ֆրանկուն դարձավ Բրազիլիայի փոխնախագահ։

Նախագահի պաշտոնում խմբագրել

1992 թվականին Կոլոր դի Մելուն մեղադրվեց կոռուպցիայի մեջ և ստիպված եղավ թողնել նախագահի պաշտոնը։ Ֆրանկուն նախագահի պարտականությունները կատարում էր 1992 թվականի սեպտեմբերից մինչև նույն տարվա դեկտեմբերը, երբ հայտարարվեց Կոլորի իմպիչմենտի մասին որոշումը։ Այդ պահից Ֆրանկին պաշտոնապես զբաղեցրել է նախագահի պաշտոնը։

Ֆրանկուն իշխանության եկավ Բրազիլիայում ծանր տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ գնաճը 1992 թվականին հասել էր 1100%-ի և գրեթե 6000%-ի 1993 թվականին։ Ֆրանկուն ֆինանսների նախարար է նշանակել Ֆերնանդու Էնրիկե Կարդոզային, որը վարել է «Ռեալ ծրագիր» և կայունացրել է տնտեսությունը։ Կարդոզուն դարձել է նախագահի պաշտոնի պաշտոնական թեկնածու և 1995 թվականին զբաղեցրել այդ պաշտոնը։ Սակայն շուտով Ֆրանկոն դարձավ Կարդոզայի կառավարության հակառակորդը։

Հետագա կարիերա խմբագրել

Այդ ժամանակից ի վեր Ֆրանկուն ծառայել է Բրազիլիայի դեսպան Պորտուգալիայում, ապա Վաշինգտոնում՝ Ամերիկյան երկրների կազմակերպությունում Բրազիլիայի դեսպան։ 1998-2003 թվականներին գլխավորել է Մինաս-Ժերայսի նահանգը, որից հետո նշանակվել է Իտալիայում Բրազիլիայի դեսպան։

Իտամար Ֆրանկուն մահացել է 2011 թվականի հուլիսի 2-ին Սան Պաուլուի հիվանդանոցներից մեկում՝ թոքաբորբից[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած էր Աննա Էլիզա Ժուներուսի հետ[8], ամուսնալուծվել է 1971 թվականին՝ ունենալով երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://edition.cnn.com/2011/WORLD/americas/07/02/brazil.former.president/index.html?eref=edition_americas
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #14018581X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  6. Brazil’s leader all at sea as economy sinks: Itamar Franco’s course is still uncertain, writes Phil Davison in Rio de Janeiro — World, News — The Independent
  7. «Morre o senador e ex-presidente Itamar Franco aos 81 anos, Saturday, July 2, 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Джунерус,Юнерус

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտամար Ֆրանկու» հոդվածին։