Իտալուհին Ալժիրում (իտալ.՝ L'italiana in Algeri), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա (dramma giocoso) երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Անջելո Անելիի։ Օպերան ըստ տարբեր տեղեկությունների ստեղծվել է 18 կամ 27 օրում։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1813 թ. մայիսի 22-ին Վենետիկի «Սան Բենեդետտո» թատրոնում՝ մեծ հաջողությամբ։ Հետագա երկու տարիների ընթացքում այն հաջորդաբար կատարվել է Իտալիայի այլ քաղաքների օպերային թատրոններում։

Իտալուհին Ալժիրում
իտալ.՝ L'italiana in Algeri
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-բուֆֆա և օպերա[1]
ԿոմպոզիտորՋոակինո Ռոսսինի
Լիբրետտոյի
հեղինակ
Անջելո Անելի
Գործողությունների քանակ2 արար[1]
ԿերպարներTaddeo?, Zulma?, Elvira?, Lindoro?, Mustafà?, Haly? և Isabella?
Առաջնախաղի տարեթիվմայիսի 22, 1813[1]
Առաջնախաղի վայրՎենետիկ
Հրատարակման տարեթիվ1813
 L'italiana in Algeri Վիքիպահեստում

Օպերան համարվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը և այսօր էլ հաճախ բեմադրվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալուհին Ալժիրում» հոդվածին։