Իտալիայի վարչապետ (իտալ.՝ Presidente del Consiglio dei ministri della Repubblica Italiana), Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության կառավարության ղեկավարը, որը նշանակում է Հանրապետության նախագահի կողմից[1]։ Վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում և պաշտոնից ազատում է կառավարության անդամներին և նրանց տեղակալներին[2]։ Վարչապետը նշանակվում է խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության առաջնորդ։ Եթե կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում համեմատաբար շատ տեղեր ստացած կուսակցության ղեկավարը նախագահից հնարավորություն է ստանում կառավարություն ձևավորել, որը կունենա խորհրդարանի վստահությունը։

Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության վարչապետ
Իտալիայի վարչապետի խորհրդանիշ

Պաշտոնը զբաղեցնում է՝
Իտալիա Ջորջա Մելոնի
2022 թվական, Հոկտեմբերի 22-ից
Պաշտոնական նստավայրՀռոմ, Իտալիայի Խորհրդարանական Հանրապետություն
Նշանակվում էԻտալիայի Հանրապետության նախագահ
Պաշտոնը հայտ է եկել1861 թվականի, մարտի 17
Առաջինը պաշտոնումԿամիլլո Բենսո Կավուր (որպես Իտալիայի թագավորության կառավարության ղեկավար)
Վերջինը պաշտոնումՋորջա Մելոնի
ԿայքՊաշտոնական կայք Հղում

Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության սահմանադրության 92-96-րդ հոդվածները վերաբերվում են վարչապետի պարտականություններին, լիազորություններին և սահմանադրաիրավական կարգավիճակին։ Վարչապետի ինստիտուտը Իտալիայում հաստատվել է 1861 թվականի մարտի 17-ին՝ երկրի վերամիավորւմից հետո։ Այդ տարում նորաստեղծ Իտալիայի կառավարության ղեկավար է ընտրվում Կամիլլո Բենսո Կավուրը՝ վերամիավորման ժամանակաշրջանի պետական գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ։

Իտալիայի վարչապետի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Ջորջա Մելոնի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Իտալիայի օրենսդիր մարմին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=այո (օգնություն), Արձանագրություն և կապի ծառայություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն
  2. «Երկրի անվանման փոխարկելիությունը՝ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետություն» (PDF). ՄԱԿ-ի քարտուղարություն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  3. «Mario Draghi sworn in as Italy's new prime minister».

Արտաքին հղումներ խմբագրել