Իվո Սանադեր (խորվ.՝ Ivo Sanader, հունիսի 8, 1953(1953-06-08)[1][2][3], Սպլիտ, ՀՍՖՀ[4]), խորվաթ պետական և քաղաքական գործիչ։ 2000-2009 թվականներին զբաղեցրել է Խորվաթական ժողովրդավարական համագործակցության նախագահի պաշտոնը, 2003-2009 թվականներին եղել է Խորվաթիայի վարչապետը։

Իվո Սանադեր
 
Կուսակցություն՝ Խորվաթիայի ժողովրդավարական միության
Կրթություն՝ Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր հունիսի 8, 1953(1953-06-08)[1][2][3] (70 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, ՀՍՖՀ[4]
Քաղաքացիություն  Խորվաթիա
Ամուսին Mirjana Sanader?
Զավակներ Petra Sanader?
 
Պարգևներ
Ելենա թագուհու շքանշան Տրպիմիր արքայազնի շքանշան և «Վաստակների համար» բավարիական շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտելով կաթոլիկ վարժարանը՝ մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է փիլիսոփայություն Հռոմում, այնուհետև ավարտել Ինսբրուկի համալսարանը, որտեղ զբաղվել է հնագիտությամբ և գրականագիտությամբ։ 1982 թվականին վերադարձել է Հարավսլավիա, աշխատել որպես խմբագիր։ 1980-ական թվականների երկրորդ կեսին կրկին բնակություն է հաստատել Ավստրիայում։

Վաղ գործունեություն խմբագրել

Մերձենալով խորվաթ ընդդիմադիր գործիչների հետ՝ միացել է շարժմանը, որն ապագայում դարձել է Խորվաթական ժողովրդավարական համագործակցության (ՔԴՄ) հիմքը, որը խոշորագույն խորվաթական կուսակցությունն է և հանդես է եկել Ազգային անկախության օգտին։ Հիմնադրել է դրա բաժանմունքը Ավստրիայում։ Առաջին անգամ ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի ստորին պալատ 1992 թվականին։ 1992-1993 թվականներին զբաղեցրել է գիտության և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը, որից հետո անցել է դիվանագիտական աշխատանքի՝ զբաղեցնելով Խորվաթիայի արտգործնախարարի տեղակալի պաշտոնը 1993-1995 թվականներին և 1996-2000 թվականներին։ Այդ ընթացքում (1995-1996) գլխավորել է Խորվաթիայի նախագահի աշխատակազմը։

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներին։

Խորվաթիայի վարչապետ խմբագրել

2003 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Ստյեպան Մեսիչն առաջին անգամ Իվո Սանադերին հանձնարարել է կառավարություն ձևավորել։ ՔԴՄ-ն, որի առաջնորդը Սանադերն էր, ընտրություններում խորհրդարանում 152 տեղերից 66-ն է ստացել։ 2007 թվականի նոյեմբերին հերթական ընտրություններում կուսակցությունը՝ Սանադերի ղեկավարությամբ, կրկնեց իր արդյունքը՝ նվաճելով մանդատների նույն քանակը։

Հրաժարական խմբագրել

2009 թվականի հուլիսի 1-ին Սանադերն անսպասելիորեն հայտարարել է կառավարության ղեկավարի և ՔԴՄ-ի նախագահի պաշտոններից պաշտոնաթող լինելու մասին[5][6]։ Հրաժարական տալով՝ Սանադերը հայտարարել է, որ ամբողջությամբ լքում է մեծ քաղաքականությունը։

2010 թվականի հունվարի 3-ին՝ Խորվաթիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ անց, որում կուսակցության թեկնածու Սանադերան ՔԴՄ-ն ընդամենը 3-րդ տեղն է զբաղեցրել ձայների 12%-ով, Սանադերը հայտարարել է, որ քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշումը սխալ է եղել և հայտարարել է ակտիվ քաղաքական գործունեությանը վերադառնալու իր մտադրության մասին[7]։ Հաջորդ օրը ՔԴՄ-ի ղեկավարությունը Սանադերին հեռացրել է կուսակցությունից[8]։

Ձերբակալություն խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 10-ին Սանադերը ձերբակալվել էր Զալցբուրգում՝ կոռուպցիայի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվելու պատճառով։ 2012 թվականի նոյեմբերի 20-ին կաշառք ստանալու համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման[9]։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Դատարանի վճռով նախատեսված էր նաև Սանադերից 10 միլիոն եվրո գանձել պետության եկամուտների համար[10]։

Պարգևներ խմբագրել

Իվո Սանադերը պարգևատրվել է մեծ ժապավենով և աստղով և Ելենա թագուհու շքանշանով[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Սանադեր» հոդվածին։