Իվո Անդրիչ (սերբ.՝ Иво Андрић/Ivo Andrić, հոկտեմբերի 10, 1892(1892-10-10), Դոլաց, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա[1] - մարտի 13, 1975(1975-03-13)[2][1][3][…], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), հարավսլավացի գրող, դրամատուրգ։ Հարավսլավացի միակ գրողն է, որ արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Իվո Անդրիչ
խորվ.՝ Ivo Andrić
սերբական կիրիլիցա՝ Иво Андрић
գաևիցա Ivo Andrić
Ծնվել էհոկտեմբերի 10, 1892(1892-10-10)
ԾննդավայրԴոլաց, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա[1]
Վախճանվել էմարտի 13, 1975(1975-03-13)[2][1][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, վիպասան, դիվանագետ, բանաստեղծ և ակնարկագիր
Լեզուսերբախորվաթերեն[4]
Քաղաքացիություն ՀՍՖՀ
ԿրթությունԳրացի համալսարան, Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ, Վիեննայի համալսարան և Faculty of Philosophy of the Jagiellonian University?
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Ժանրերպոեզիա, վեպ և պատմվածք
Ուշագրավ աշխատանքներԿամուրջ Դրինայի վրա, Omerpaša Latas?, Ex Ponto?, Bosnian Chronicle?, Devil's Yard?, O priči i pričanju?, Jelena, the Woman Who Is Not? և Most na Žepi?
ԱնդամակցությունԲոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա[5], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[6], Մլադա Բոսնա, Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գրողների միություն և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[6]
ԿուսակցությունՀարավսլավիայի կոմունիստների միություն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոսի շքանշան
Գրականության Նոբելյան մրցանակ[7][8]
և Գերմանական արծվի շքանշան
ԱմուսինՄիլիցա Բաբիչ-Յովանովիչ
Изображение автографа
Իվո Անդրիչ Վիքիդարանում
 Ivo Andrić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իվո Անդրիչը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում, դպրոցական ծառայող Անտուն Անդրիչի ու Կատերինա Անդրիչի ընտանիքում (օրիորդական ազգանունը՝ Պեյիչ)։ Մկրտվել է հռոմեակաթոլիկական կարգով։ Երբ մահացել է ընտանիքի հայրը, ապագա գրողը դեռ երեք տարեկան էլ չկար։ Մայրը որդու հետ տեղափոխվում է Վիշեգրադ՝ ամուսնու ազգականների մոտ։ Այդտեղ Անդրիչն անցկացրել է իր մանկությունն ու ավարտել հիմնական դպրոցը։ 1903 թվականին նա ընդունվում է Սարաևոյի գիմնազիա։ Գիմնազիայում սովորելու տարիներին Իվո Անդրիչը ելույթներ է ունեցել ավստրո-հունգարական նվաճողներից հարավսլավոնական ազգերի ազատագրման օգտին և անգամ անդամակցել է «Մլադա Բոսնա» երիտասարդական ազգայնական շարժմանը, որի գործունեությունն ի վերջո հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն։ 1912 թվականին Անդրիչն ընդունվում է Զագրեբի թագավորական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, իսկ ավելի ուշ սովորել է Վիեննայում, Կրակովում և Գրացում։ «Բոսնիայի հոգևոր կյանքի զարգացումը թուրքական գերիշխանության ազդեցության տակ» թեմայով իր դոկտորոկան ատենախոսությունն Իվո Անդրիչը պաշտպանել է Գրացի համալսարանում 1924 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի հուլիսին, Իվո Անդրիչը ձերբակալվել է որպես «հարավսլավացի ազգայնական» և մինչև 1915 թվականի մարտն անցկացրել է սկզբում Շիբենիկի, ապա Մարիբորի բանտերում։ Սակայն կալանքից ազատվելուց հետո էլ գրողը ազատություն ձեռք չբերեց. մինչ 1917 թվականի ամառը նա գտնվում էր տնային կալանքի տակ Զենիցեում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

 
Իվո Անդրիչը Վիշեգրադի կամրջի ֆոնին

Անդրիչն ունեցել է դիվանագետի հաջող կարիերա։ 1920 թվականին նա աշխատել է Վատիկանի դեսպանատանը, ապա հյուպատոսություններում Բուխարեստում, Տրիեստում ու Գրացում։ 1927 թվականին աշխատել է Մարսելի ու Փարիզի հյուպատոսություններում, իսկ ավելի ուշ՝ Մադրիդում։ 1930-1933 թվականներին եղել է Հարավսլավիայի Թագավորության՝ Ժնևում Ազգերի լիգային կից մշտական հանձնաժողովի քարտուղարը, այնուհետև որպես Հարավսլավիայի կառավարության արտակարգ ներկայացուցիչ գտնվել է Բեռլինում։ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Անդրիչը թողնում է պաշտոնն ու վերադառնում Բելգրադ։ Հենց այդ ժամանակ էլ նա գրում է այն ստեղծագործությունները, որոնք արժանացան համաշխարհային ճանաչման։

1954 թվականին Իվո Անդրիչը դառնում է Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության անդամ և Հարավսլավիայի գրողների միության նախագահ։ Նա առաջինն էր, ով 1954 թվականին ստորագրեց Նովոսադի պայմանագիրը սերբախորվաթական գրական լեզվի միասնականացման մասին։ 1961 թվականին Իվո Անդրիչը արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Մահացել է 1975 թվականին Բելգրադում։

Ազգային պատկանելության հարցը խմբագրել

Իվո Անդրիչի՝ սերբ կամ խորվաթ լինելու, ինչպես նաև սերբական թե խորվաթական գրական ավանդույթներին հետևելու հարցը մնում է վիճահարույց։ Շատ սերբեր նրան համարում են սերբ այնպես, ինչպես շատ խորվաթներ նրան համարում են խորվաթ ու խորվաթական գրական ավանդույթների ներկայացուցիչ։

Իվո Անդրիչի ուսանողական փաստաթղթերը վկայում են, որ գրողն իր մասին խոսել է որպես խորվաթի։ Զագրեբի համալսարան ընդունվելու հարցաթերթիկում, որ Անդրիչը լրացրել է Զագրեբում 1912 թվականի հոկտեմբերի 14-ին, գրված է, որ նրա մայրենի լեզուն խորվաթերենն է։ Կրակովի համալսարանում գրանցվելիս ազգությանը վերաբերող տողում գրել է, որ ինքը խորվաթ կաթոլիկ է Բոսնիայից։

Սակայն լինելով հարավսլավոնական ազգերի միասնության կողմնակից՝ Անդրիչն իր մասին խոսում է որպես սերբի։ Իրեն սերբ է համարել մինչև կյանքի վերջ և իր կյանքը կապել է Սերբիայի ու Բելգրադի հետ։ Իր ստեղծագործությունների մեծ մասը (բացառությամբ վաղ շրջանի պատմվածքների) Անդրիչը գրել է գրական սերբերենով, այսինքն՝ Անդրիչի ստեղծագործությունների լեզուն չի համապատասխանում ժամանակակից խորվաթական գրական ավանդույթին։ Իվո Անդրիչը կիրիլիցայով է վարել նաև իր անձնական նամակագրությունը։

Ստեղծագործություն խմբագրել

Առավել հայտնի են Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինայի վրա» (На Дрини ћуприја), «Տրավնիցկի ժամանակագրություն» (Травничка хроника) և «Տիկինը» (Госпођица) ստեղծագործությունները, որոնցում պատկերված է այն ժամանակաշրջանը, երբ հարավսլավական հողերը նվաճված էին Օսմանյան կայսրության կողմից։ 1961 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

Հայերեն հրապարակումները խմբագրել

Մամուլ խմբագրել

  • Նշաններ ճամփեզրին։ «Գարուն», 1999, թիվ 1, էջ 83։

Քաղվածքներ խմբագրել

  • Պետք է լսել լեգենդներ, որոնք կոլեկտիվ դարավոր ստեղծագործության հետքեր են, և դրանց միջոցով, որքան հնարավոր է, բացահայտել մեր ճակատագրի իմաստը[9]։

Հիշատակ խմբագրել

  • Իվո Անդրիչի անվան մրցանակը (հաստատվել է Սերբիայի կառավարության ու Վիշեգրադի քաղաքապետարանի կողմից 2012 թվականին) տրվում է սլավոնական լեզուներով ստեղծագործող գրողների։ Հանձնվել է 2013-2014 թվականներին՝ այն օրը, երբ Իվո Անդրիչն ստացել է Նոբելյան մրցանակ։ Հանձնել է Սերբիայի նախագահն անձամբ։ Մրցանակի դրամական համարժեքն է 100 հազար եվրո[10]։
  • 2012 թվականին հիմնադրվել է Անդրիչգրադ քաղաքը[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 98. — ISBN 978-2-221-06888-5
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
  4. The Nobel Prize in Literature 1961
  5. Počasni članovi
  6. 6,0 6,1 Члан САНУ
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1961/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. «Анатолий Павлович Кондратов. Новейшая книга фактов для самых умных и любознательных в вопросах и ответах. В 3 т. Т. 2. Мифология. Религия.. Новейшая книга фактов. Том 2. ...». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  10. 10,0 10,1 Газета «Книжное обозрение», 2012, № 16

Գրականություն խմբագրել

  • Minde R. Ivo Andrić; Studien über seine Erzahlkunst. München, O. Sagner, 1962
  • Popović G., Lukic R.D. Ivo Andrić։ bibliografija dela, prevoda i literature. Beograd։ Srpska Akademija nauka i umetnosti, Biblioteka, 1974
  • Dimitrijevic K. Ivo Andric ́Gornji. Milanovac։ Dečje novine, 1981.
  • Hawkesworth C. Ivo Andric։ bridge between East and West. London; Dover։ Athlone Press, 1984
  • Juričić Z. The man and the artist։ essays on Ivo Andrić. Lanham։ University Press of America, 1986
  • Mukerji V.S. Ivo Andric։ a critical biography. Jefferson։ McFarland, 1990
  • Petković R. Ivo Andric 1892—1992. Belgrade։ Ivo Andrić Foundation, 1991
  • Palavestra P. Ivo Andrić i njegovo vreme. Beograd։ SANU, 1992
  • Vucinich W.S. Ivo Andric revisited։ the bridge still stands. Berkeley։ International and Area Studies, 1995
  • Savić Benghiat D., Skoric S., Đukić Perišić Z. Jewish portraits in the works of Ivo Andrić. Toronto։ Serbian Literary Co., 2005 ́
  • Müller M. Die Selbst- und Fremdwahrnehmung der bosnischen Völker in der historischen Prosa von Ivo Andric und Isak Samokovlija. Frankfurt/Main։ Lang, 2006
  • Лихачёва Л. П. Иво Андрич։ Биобиблиографический указатель. — М.։ Книга, 1974.
  • Лауреаты Нобелевской премии։ Энциклопедия. — М.։ Прогресс, 1992.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Անդրիչ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Անդրիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 395