Իվերական վանք կամ Իվերոն (հուն․՝ Μονή Ιβήρων, վրաց.՝ ივერთა მონასტერი), ուղղափառ, այժմ` հունական վանք Աթոսում, Հունաստան։ Գտնվում է թերակղզու հյուսիս-արևելքում, հիմնվել է 980-983 թվականներին, վրացիների կողմից։

Իվերական վանք
հուն․՝ Μονή Ιβήρων
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀունաստան Հունաստան
Տեղագրությունmonastic community of Mount Athos?
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը980
ՆվիրվածՎերափոխումն Աստվածածնի
Հիմնադրված980
Մակերես33 042 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Iviron monastery Վիքիպահեստում
imiviron.gr

Պատմություն խմբագրել

Իվերո (Ιβήρων) բառը հունարեն նշանակում է «վրացապատկան»[1], Իբերիա[2]` Վրաստան։ Անվանումը բացատրվում է նրանով, որ վանքի հիմնադիրն ու առաջին շինարարը եղել է վրաց վանական Հովհան Իբերացին։ Վանքը կառուցվել է վրաց Բագրատիոնիների արքայական տան միջոցներով։

1830 թվականին Իվերական վանքը գրավվել է հույների կողմից, որոնք 1866 թվականին վրացական արձանագրությունները փոխարինել են հունականով։

Այսօր խմբագրել

Իվերոնն ունի բազմաթիվ սուրբ մասունքներ, ավելին, քան Աթոսում մեկ այլ վանք։ 9-րդ դարից պաշտվող հրաշագործ Աստվածամոր սրբապատկերը ևս գտնվում է այստեղ։

Վանքի գրադարանում հաշվվում է մոտ 2.000 ձեռագիր, 15 թղթագլան, 20.000 տպագիր գիրք, հիմնականում` վրացերենով, հունարենով, երբայերենով և լատիներենով։

 
XVIII դարի ճանապարհորդ Տիմոտե Գաբաշվիլիի ուրվանկարը

Այժմ վանքում ապրում է մոտ 30 հոգևորական ու վանական եղվայր։

Վանահայրեր խմբագրել

  • Հովհան Իբերացի (983—1002)
  • Եվֆիմ Աթոսացի (1002—1028)
  • Գեորգի Աթոսացի (1028-ից հետո-մինչև 1065)
  • Պաքոմիոս (1640-ականներ)
  • Վասիլի (1990—2005)
  • Նաֆանաիլ, (2005-ից մինչև այժմ)

Իվերոնի հետ կապված անձիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mount Athos — Athens: Sotiris Kadas, 1986. — P. 51.
  2. Չշփոթել Պիրենեյան թերակղզու հետ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվերական վանք» հոդվածին։