Իվետ Կուպեր (անգլ.՝ Yvette Cooper, մարտի 20, 1969(1969-03-20)[1], Ինվերնես, Իվերնեսշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցության անդամ, եղել է Գորդոն Բրաունի կառավարության անդամ (2007–2010):

Իվետ Կուպեր
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Բալիոլ քոլեջ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի համալսարան, Eggar's School? և HSDC Alton?
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, լրագրող, հետազոտող, policy advisor և գրող
Ծննդյան օր մարտի 20, 1969(1969-03-20)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Ինվերնես, Իվերնեսշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ամուսին Էդ Բոլզ[2]
Զավակներ Ellie Cooper?[3]
 
Կայք՝ yvettecooper.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Իվետ Կուպերը ծնվել է 1969 թվականի մարտի 20-ին Ինվերնեսում (Շոտլանդիա)։ Միջնակարգ կրթությունը ստացել է Էլթոնի Eggar's School-ում։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում։ 1991 թվականին նա ստացել է Քենեդի կրթաթոշակ, ընդունվել Հարվարդի համալսարան և աշխատել 1992 թվականի Քլինթոնի նախագահական ընտրությունների քարոզարշավում։ Բացի այդ, նա նաև սովորել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։ 1995-1997 թվականները գրել է խմբագրական հոդվածներ The Independent-ում։ 2001 թվականին նա դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին նախարարի օգնականը, որը վերցրել է մայրության արձակուրդ, ինչպես նաև ամուսնու հետ դարձել է առաջին ամուսնացած զույգը մեկ կառավարության կազմում[4] (1998 թվականին նա ամուսնացել է Էդ Բոլզի հետ, 2010 թվականին աջակցել է նրան կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու անհաջող փորձի ժամանակ[5]):

Քաղաքական կարիերայի սկիզբ խմբագրել

1997 թվականից մինչև 2010 թվականը ընտրվել է Համայնքների պալատ Լեյբորիստական կուսակցությունից՝ Պոնտեֆրակտ և Քեստլֆորդ շրջանից, իսկ 2010 թվականից՝ շրջանների սահմանները փոխելուց հետո, Նորմենթոնի, Պոնտեֆրակտ և Քեստլֆորդ (Արևմտյան Յորքշիր) շրջանից[6]։

1999 թվականի հոկտեմբերին նա նշանակվել է Առողջապահության նախարարի խորհրդարանական օգնական՝ 30 տարեկանում դառնալով այս պաշտոնում ամենաերիտասարդը[7]։

2007 թվականի հունիսի 28-ին նա դարձել է Գորդոն Բրաունի վարչակազմի բնակարանաշինության կրտսեր նախարար[8], 2008 թվականի հունվարի 24-ին նա զբաղեցրել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ դառնալով պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում[9], իսկ 2009 թվականի հունիսի 5-ին առաջին անգամ ստացել է նախարարական պաշտոն՝ ղեկավարելով աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունը[10]։

Էդ Միլիբենդի ստվերային վարչակազմ (2010—2015) խմբագրել

2010 թվականի խորհրդարանական ընտրություններում լեյբորիստների պարտությունից և Գորդոն Բրաունի կառավարության լիազորությունների ավարտից հետո 2010 թվականի մայիսի 11-ին մամուլում առաջին անգամ հիշատակումներ են հայտնվել Իվետ Կուպերի՝ որպես Լեյբորիստական կուսակցության հնարավոր նոր առաջնորդի մասին[11]։

2010-2011 թվականներին նա ստվերային վարչակազմում զբաղեցրել է կանանց հարցերով և իրավահավասարության նախարարի պաշտոնը, իսկ 2010-2013 թվականներին՝ բնակարանային նախարարի պաշտոնը[12]։ 2010 թվականի հոկտեմբերի 8-ին նա ստացել է Արտաքին գործերի նախարարի ստվերային պաշտոնը[13], 2011 թվականի հունվարի 20-ին նրան փոխարինել են ՆԳ ստվերային նախարարի պաշտոնը[14]։

2015 թվականի մայիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իվետ Կուպերը կրկին հաղթել է իր ավանդական ընտրատարածքում` ձայների 54.9%-ով` բարելավելով իր 2010 թվականի ցուցանիշները 6.7%-ով։ Նրա մրցակիցներից ամենաուժեղը՝ Անկախության կուսակցության թեկնածու Նաթան Գարբութը (Nathan Garbutt) հավաքել է 21,3%-ի աջակցությունը[15]։

Այնուամենայնիվ, Լեյբորիստական կուսակցությունը պարտվել է ընտրություններում, և այն բանից հետո, երբ Էդ Միլիբենդը հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից, Իվետ Կուպերը, որը մինչ այդ շարունակում էր մնալ ներքին գործերի նախարարը, հայտարարել է ներկուսակցական ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին[16]։ 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ամփոփվել են կուսակցական ընտրությունների արդյունքները, Կուպերը ստացել է ձայների 17%-ը՝ զիջելով Էնդի Բյորնհեմին, որը հավաքել է 19%, և հաղթող Ջերեմի Քորբինին (գրեթե 60%)[17]։

Ստվերային վարչակազմից դուրս խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 19-ին ընտրվել է ներքին գործերի կոմիտեի նախագահ՝ Համայնքների պալատի քվեարկության երրորդ փուլում պահպանողականների աջակցությամբ հաղթելով լեյբորիստուհի Քերոլայն Ֆլինթին[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Yvette Cooper profile: 'You don't have to choose between head and heart' (բրիտ․ անգլ.)The Guardian, 2015. — ISSN 1756-3224; 1354-4322
  2. Balls E. Speaking Out: Lessons in Life and PoliticsISBN 978-1-78633-039-0
  3. https://www.famousbirthdays.com/people/ellie-cooper.html
  4. «Rt Hon Yvette Cooper MP» (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  5. Tom McTague (2015 թ․ մայիսի 14). «Yvette Cooper becomes FOURTH candidate to stand for Labour leadership with pledge to 'make life better for families'» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Rt Hon Yvette Cooper MP» (անգլերեն). UK Parliament. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  7. Andrew Roth (2001 թ․ մարտի 16). «Yvette Cooper» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  8. Hélène Mulholland (2007 թ․ հունիսի 28). «Profile: Yvette Cooper» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  9. «Yvette Cooper» (անգլերեն). Balliol College (Oxford University). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  10. Jonathan Prynn (2009 թ․ հունիսի 5). «Mixed fortunes, but key roles for a golden couple» (անգլերեն). Evening Standard. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  11. Polly Curtis (2010 թ․ մայիսի 11). «Labour backbenchers seek televised leadership contest» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  12. «Yvette Cooper MP». Democracy Live (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  13. Patrick Wintour and Mark Tran (2010 թ․ հոկտեմբերի 8). «Ed Balls 'surprised' after Alan Johnson named shadow chancellor» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  14. Polly Curtis (2011 թ․ հունվարի 20). «Yvette Cooper steps in as shadow home secretary after reshuffle» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  15. «Normanton, Pontefract & Castleford». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  16. «Yvette Cooper announces candidacy for Labour leadership» (անգլերեն). The Guardian. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  17. «Jeremy Corbyn wins Labour leadership contest and vows "fightback"» (անգլերեն). BBC News. 2015 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  18. Paul Waugh (2016 թ․ հոկտեմբերի 19). «Hilary Benn And Yvette Cooper To Chair Commons Brexit And Home Affairs Committees» (անգլերեն). Huffpost. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետ Կուպեր» հոդվածին։