Իվան Տիշով (խորվ.՝ Ivan Tišov, փետրվարի 8, 1870(1870-02-08)[1][2][3][…], Viškovci, Osijek-Baranja County, Խորվաթիա - սեպտեմբերի 20, 1928(1928-09-20)[2][3][4], Զագրեբ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն), խորվաթ նկարիչ, գրաֆիկ, Վիեննական սեցեսսիոնիզմ շարժման ներկայացուցիչ։

Իվան Տիշով
Ծնվել էփետրվարի 8, 1870(1870-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրViškovci, Osijek-Baranja County, Խորվաթիա
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1928(1928-09-20)[2][3][4] (58 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
ՔաղաքացիությունԽորվաթիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և վիզուալ արտիստ
Թեմաներյուղաներկ, Կերպարվեստ[5] և գեղանկարչություն[5]
Ներշնչվել էՎլախո Բուկովաց
 Ivan Tišov Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Իվան Տիշովը ծնվել է 1870 թվականի փետրվարի 8-ին Վիշկովցիում։ Նախնական կրթությունը ստացել է հարազատ գյուղի դպրոցում, որը գտնվում է ներկայիս Խորվաթիայի հյուսիս-արևելքում, իսկ այն ժամանակ մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում։ Այնուհետև գեղանկարչություն է սովորել Զագրեբի և Վիեննայի գեղարվեստի դպրոցներում, ինչպես նաև Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ 1895 թվականից Իվան Տիշովը դասավանդել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում և մինչև իր մահն այնտեղ զբաղեցրել պրոֆեսորի պաշտոն[6]։ Նրա հայտնի աշակերտներից է եղել Մարինո Տարտալյան։

1913-1914 թվականներին նա վերապատրաստվել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ Կյանքի օրոք նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Զագրեբում, Վիեննայում և Բուդապեշտում։

Դեռևս Վիեննայում սովորելու տարիներին Իվան Տիշովը այլաբանական բնույթով մոնումենտալ չորս որմնանկար է ստեղծել Զագրեբի Ոսկե սրահի համար՝ Ավանդույթներ, Աստվածաբանություն, Արվեստ և Գիտություն։ Արվեստ որմնանկարը, որ պատկերում է երաժշտությունը, Բուդապեշտում կայացած Հազարամյակի ցուցահանդեսին արժանացել է բրոնզե մեդալի։

Իվան Տիշովն իր ստեղծագործությունները նկարել է մոդեռն ոճով։ Նա բազմաթիվ դիմանկարների հեղինակ է, այդ թվում՝ ինքնադիմանկարների։ Ստեղծել է նաև բնապատկերներ՝ հիմնականում ներկայացնելով հարազատ Սլավոնիայի բնությունը։ Դրանք նրա լավագույն ստեղծագործություններից են։ Ավելի ուշ շրջանում նկարիչն ընտրել է բանահյուսական ու դիցաբանական թեմաներ, զբաղվել է նաև եկեղեցական գեղանկարչությամբ (Բելովար, Կրիժևցի)[7]։ Կաթոլիկ եկեղեցիների համար նկարել է խորանային կտավներ, իսկ ուղղափառ ու հունակաթոլիկ եկեղեցիների համար՝ սրբապատկերներ։ Իվան Տիշովի վրձնին են պատկանում Զագրեբի համալսարանական գրադարանի և Զագրեբի քաղաքային թատրոնի որմնանկարները։

Նրա աշխատանքների հետահայաց ցուցադրություն է կազմակերպվել 1988 և 2005 թվականներին Օսյեկի գեղարվեստական թանգարանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vižintin B. Tišov, Ivan // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T085234
  4. 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Ivana Rončević. «POSTOJANI KLASIČAR Retrospektivna izložba Ivana Tišova u Galeriji likovnih umjetnosti u Osijeku (srpanj – rujan 2005.)» (Croatian). matica hrvatska. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Ivan Tisov». HRT News Archive (Croatian). Hrvatska radiotelevizija. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տիշով» հոդվածին։