Իվան Պասկևիչ (ռուս.՝ Иван Фёдорович Паскевич, մայիսի 8 (19), 1782[1][2], Պոլտավա, Novorossiysk Governorate, Ռուսական կայսրություն - հունվարի 20 (փետրվարի 1), 1856[1], Վարշավա, Ռուսական կայսրություն), ծնունդով ուկրաինացի ռազմական առաջնորդ էր։

Իվան Պասկևիչ
ռուս.՝ Иван Фёдорович Паскевич
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8 (19), 1782[1][2]
ԾննդավայրՊոլտավա, Novorossiysk Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 20 (փետրվարի 1), 1856[1] (73 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանPaskevich burial chapel
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՊաժերի կորպուս
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
ԱմուսինYelizaveta Paskevich?[3][4]
Ծնողներհայր՝ Fedir Paskevych?, մայր՝ Hanna Karabanka?
Զբաղեցրած պաշտոններփոխարքա և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներFyodor Paskevich?, Anastasiya Paskevich?, Anna Paskevich? և Alexandra Balashova?
Ստորագրություն
Изображение автографа
 Ivan Paskevich Վիքիպահեստում

1826-1828թթ ռուս-պարսկական երկրորդ պատերազմում 1827 թվականի հոկտեմբեր ամսին գրավեց Երևանի բերդը։ 1828 թվականի փետրվարի 10 ին, ավարտելով հաջող հարձակումը և ընդառաջ գնալով պարսիկների հաշտության խնդրանքներին, Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվեց պայմանագիր, ըստ որի Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի օկրուգը միացան ռուսական Կայսրությանը[5]։ Այս պատմական ելակետային կետից սկսած փոխվեց հայ ժողովրդի պատմության բացասական ընթացքը։ Ռուսական կայսրության կազմում գտնվելով Հայաստանը դարձավ քրիստոնյա Ռուսաստանի հովանու տակ գտնվող շրջան, ստեղծվեց հայկական մարզը, այնուհետև Երևանի նահանգը։ Ռուսաստանի նախաձեռնությամբ իրականացավ հայերի մասսայական ներգաղթ և վերականգնվեց երբեմնի կորուսյալ հայկական արդարությունը։

Իր հաղթանակների համար նա 1828 թ. Էրիվանի կոմս և 1831 թ. Լեհաստանի թագավորության փոխարքա տիտղոսներ է ստացել։ Նա ֆելդմարշալի աստիճանի է հասել Ռուսական բանակում, այնուհետ նաև Պրուսիայի և Ավստրիայի բանակներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. Майков П. Паскевич-Эриванская, Елизавета Алексеевна (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1902. — Т. 13. — С. 332—333.
  4. Майков П. М. Паскевич-Эриванский, Иван Федорович (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1902. — Т. 13. — С. 333—346.
  5. «Թուրքմենչայի պայմանագիր». 2018 թ․ մայիսի 25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պասկևիչ» հոդվածին։