Իվան Կռիլովի հուշարձան (Մոսկվա)

Իվան Կռիլովի հուշարձան (ռուս.՝ Памятник Ивану Крылову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ Իվան Անդրեևիչ Կռիլովին։ Տեղադրված է Հայրապետական լճակների մոտ՝ Մալայա Բրոննայա փողոցում։

Իվան Կռիլովի հուշարձան
Իվան Կռիլովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1976
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՊրեսնենսկի շրջան
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Krylov's monument in Moscow Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Իվան Կռիլովի հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Անդրեյ Ալեքսանդրովիչ Դրևինը (1921-1996) և ճարտարապետ Արմեն Չալտիկյանը (1937-1994)։ Հուշարձանը բացվել է 1976 թվականի սեպտեմբերի 17-ին։

Առակագիրը պատկերված է զբոսայգու նստարանին նստած։ Իվան Կռիլովը ցույց է տրված այնպես, ինչպես նկարագրում են նրա ժամանակակիցները՝ հագնված փոքր-ինչ թափթփված, ծույլ, ֆլեգմատիկ և բարեհոգի մարդ։ Կռիլովի պատկերաքանդակն ունի դիմանկարային նմանություն գրողի հետ, տեղադրված է լայն և ցածր գրանիտե պատվանդանին, որի վրա արված է պարզ մակագրություն. «Իվան Անդրեևիչ Կռիլով»։

Քանդակագործական հորինվածքը ներառում է նաև Ի. Ա. Կռիլովի 12 առակների հերոսների բարձրաքանդակները։ Դրանց հեղինակն է քանդակագործ Դանիել Միտլյանսկին։ Բարձրաքանդակները գտնվում Կռիլովի քանդակից որոշակի հեռավորության վրա։ Պատկերված են քառյակի երաժիշտները (Կապիկը, Էշը, Այծը և ծուռթաթ Արջուկը), Փիղն ու Մոսկան, ակնոցով Կապիկը, Ագռավն ու Աղվեսը և այլն։ Արձանի շուրջ տեղադրվել են դեպի լճակը նայող նստարաններ։

Կռիլովի և նրա առակների հերոսների հուշարձանը պարբերաբար վերանորոգվում է[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «На Патриарших прудах реставрируют памятник Ивану Крылову». РИА Новости, Центральный округ. Վերցված է 2005 թ․ հուլիսի 8-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել