Իվան Սմբատի Դիլդարյան (նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1908[1], Բաքու, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1995(1995-12-18), Մոսկվա, Ռուսաստան), հայ Խորհրդային կինոօպերատոր։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955

Իվան Դիլդարյան
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1908[1]
Ծննդավայր՝Բաքու, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 18, 1995(1995-12-18) (87 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Ազգություն՝հայ
Քաղաքացիություն՝ Ռուսական կայսրություն
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոօպերատոր
Պարգևներ՝
IMDb։ID 1342216

Կենսագրություն խմբագրել

1929 թվականին ավարտել է Լենինգրադի Լունաչարսկու անվան կինո-ֆոտո տեխնիկումը և աշխատել «Հայֆիլմ» ստուդիայում։ Նկարահանել է 23 գեղարվեստական ֆիլմեր, այդ թվում՝ «Անահիտ» (1947), «Ամպրոպի արահետով» (1956), «Անձամբ ճանաչում եմ» (1958, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967), «Նվագախմբի տղաները» (1960), «Ճանապարհ» (1962), «Լալվարի որսկանը» (1965), «Կրակոց սահմանի վրա» (1970, Ա․ Միրաքյանի հետ), Մարդն «Օլիմպոսից» (1974)։ ԽՄԿԿ անդամ՝ 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 384