Իվան Գևորգյան

հայ վիրաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իվան Քրիստափորի Գևորգյան (մարտի 28, 1907(1907-03-28)[1][2], Կարմիրգյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 19, 1989(1989-10-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1962)։

Իվան Գևորգյան
Ծնվել էմարտի 28, 1907(1907-03-28)[1][2]
Կարմիրգյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 19, 1989(1989-10-19) (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունվիրաբույժ
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԻ․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1930)[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Կոչումպրոֆեսոր[1][2] և թղթակից անդամ[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1952)
Հայտնի աշակերտներՊավել Անանիկյան
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը։ 1938 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում՝ սկզբում ֆակուլտետային, ընդհանուր և հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների ասիստենտ, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր և ամբիոնի վարիչ։ 1954-1956 թվականներին՝ ինստիտուտի ուսումնական և գիտական գծով պրոռեկտոր։ 1959-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժը[3][4]։

Գիտական գործունեություն խմբագրել

Իվան Գևորգյանն ավելի քան 230 գիտական աշխատանքների հեղինակ է։ Գիտական աշխատությունները նվիրված են ցավազրկման, արյան փոխներարկման, վնասվածքաբանության, դեղամիջոցների և արյան ներմուծման նոր ուղիների հայտնաբերմանը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժմանը, վիրաբուժության զարգացման պատմությանը[3]։

Զբաղվել է շատ հազվագյուտ հիվանդության՝ որովայնի քաղցկեղի ուսումնասիրությամբ։ Գ․ Միրզա-Ավագյանի հետ առաջարկել է նոր վիրահատություն՝ բարձրացող հաստ աղիքի մեզոպերիտոնիզացիա, որը լայն տարածում էր ստացել ԽՍՀՄ-ում[4]։

Անդամակցություն խմբագրել

Անդամակցել է Վիրաբույժների համամիութենական միությանը[4]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Внутриартериальное применение лекарственных веществ в хирургии, М․, 1958
  • Подвижная слепая кишка, М․, 1969 (соавт․ Г․ Л․ Мирза-Авакян)
  • Артериальное местное обезболивание..., Е․, 1972
  • Скорость кровотока при патологии сосудов конечностей, 1976
  • Облитерирующая ангиодистрофия нижних конечностей, 1978
  • Мезотелиома брюшины, 1984

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1977, էջ 20 — 720 էջ։
  4. 4,0 4,1 4,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 63. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Գևորգյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 20