Իվան Վասիլևիչ Գուդովիչ (1741[1], Ստառիե Իվայտենկի, Բակլանսկայա սոտնյա, Ստառոդուբսկի պոլկ, Կազակական հետմանություն - հունվարի 22 (փետրվարի 3), 1820, Օլգոպոլ, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ռազմական գործիչ, կոմս (1797 թվականից), գեներալ-ֆելդմարշալ (1807 թվականից)։

Իվան Գուդովիչ
Դիմանկար
Ծնվել է1741[1]
ԾննդավայրՍտառիե Իվայտենկի, Բակլանսկայա սոտնյա, Ստառոդուբսկի պոլկ, Կազակական հետմանություն
Մահացել էհունվարի 22 (փետրվարի 3), 1820
Մահվան վայրՕլգոպոլ, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍոֆիայի տաճար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
ԱմուսինPraskovya Razumovskaya?
Ծնողներհայր՝ Վասիլի Գուդովիչ
Զբաղեցրած պաշտոններՄոսկվայի քաղաքապետ և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
ԵրեխաներAndrey Gudovich?[2] և Kirill Gudovich?
 Ivan Gudovich Վիքիպահեստում

Սովորել է Քյոնիգսբերգի և Լայպցիգի համալսարաններում։ Աչքի է ընկել 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հաջիբեի (այժմ՝ Օդեսա, 1789), Կիլյայի (1790) և Անապայի (1791) գրավումը։ 1806 թվականին նշանակվել է Վրաստանի և Կովկասի կառավարչապետ, նվաճել Բաքվի, Շաքիի և Դերբենդի խանությունները։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ փայլուն հաղթանակ է տարել Արփաչայի վրա (18071808 թվականին ձախողվել է Գուդովիչի Երևանյան արշավանքը։ 1809-1812 թվականներին եղել է գլխավոր զորահրամանատար Մոսկվայում, Պետ․ խորհրդի անդամ, սենատոր։ 1812 թվականի փետրվարից՝ պաշտոնաթող։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Գուդովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 244