Իվան Բուրեշ

բուլաղրացի կենդանաբան

Իվան Բուրեշ (բուլղար․՝ Иван Буреш, դեկտեմբերի 27, 1885(1885-12-27)[1][2], Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն - օգոստոսի 8, 1980(1980-08-08)[1][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի կենդանաբան, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1929-1980 )։

Իվան Բուրեշ
բուլղար․՝ Иван Буреш
Ծնվել էդեկտեմբերի 27, 1885(1885-12-27)[1][2]
Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էօգոստոսի 8, 1980(1980-08-08)[1][2] (94 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունկենդանաբան և միջատաբան
Հաստատություն(ներ)Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտկենդանաբանություն
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բուլղարիայի բուսաբանական ընկերություն
Ալմա մատերՊրահայի Կարլի համալսարան, Սոֆիայի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն և գերմաներեն
ՀայրJosef Bureš?

Կենսագրություն խմբագրել

Իվան Բուրեշը ծնվել է 1885 թվականին Սոֆիայում։ 1904-1909 թվականներին սովորել է Սոֆիայի համալսարանում։ Համալսարանում սովորելու տարիներին ուսումնական պրակտիկան անցկացրել է Պրահայի և Մյունխենի համալսարաններում, ինչպես նաև Սոֆիայի համալսարանում ուսանելու տարիներին հիմնադրել է միջատաբանական կայան։ 1927 թվականին հիմնադրել է Բուլղարիայի թռչնաբանական կենտրոնը։ 1914 թվականին ընտրվել է Սոֆիայի Գիտական և բնական պատմության թանգարանի տնօրեն և պաշտոնավորել 33 տարի։ 1947-1959 թվականներին եղել է Կենդանաբանության ինստիտուտի և Սոֆիայի կենդանաբանական այգու տնօրեն։ 1959 թվականից անցել է թոշակի[3]։

Մահացել է Սոֆիայում 1980 թվականի օգոստոսի 8-ին՝ 94 տարեկան հասակում։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Հիմնական գիտական աշխատանքները նվիրված են միջատների, հնէակենդանաբանության և բնական պատմության ուսումնասիրությանը։

  • 1924-1926 թվականներին՝ Ժայռափոր կենդանական աշխարհի մասին մենագրություններ
  • 1929-1943 թվականներին՝ Թեփուկաթևավորների կենդանական աշխարհի մասին մենագրություններ
  • 1933-1942 թվականներին՝ Հերպետոլոգիայի կենդանական աշխարհի մասին մենագրություններ
  • 1956 թվականին՝ միջատների՝ Բուլղարիայի անտառային տնտեսության և գյուղատնտեսության վնասատուների մասին մենագրություններ

Նկարագրել է Բուլղարիայի կենդանական միջատների 5 նոր ցեղ և 107 տեսակ

Անդամակցություն խմբագրել

  • Ռուսաստանի միջատաբանական ընկերության պատվավոր անդամ
  • Չեխոսլովակիայի կենդանաբանական ընկերության պատվավոր անդամ
  • Չեխոսլովակիայի միջատաբանական ընկերության պատվավոր անդամ
  • Մի քանի այլ գիտական ընկերությունների պատվավոր անդամ

Գրականություն խմբագրել

  • Биологи. Биографический справочник.- Киев.: Наукова думка, 1984.- 816 с.: ил.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=4576
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Боев, З. 2006. 120-години от рождението на акад. Иван Буреш. – Бюлетин на БАН, 4 (98), год. 9, април 2006: 17-18.

Արտաքին հղումներ խմբագրել