Իվան Բոգուն Իվան (1618, Բրացլավ, Նեմիրովի շրջան, Ուկրաինա - փետրվարի 27, 1664(1664-02-27), Նովգորոդ-Սևերսկի), ուկրաինական քաղաքական գործիչ, զորավար։ Եղել է Բոգդան Խմելնիցկու զինակիցը։ 1651-1653 թվականներին Վիննիցայի, Մոնաստիրիշչեի և Ժվանեցի մարտերում պարտության է մատնել լեհական ուժերին։ 1651 թվականի ամռանը, երբ Խմելնիցկին թաթարական խանի մոտ էր, ընտրվել է փոխհետման։ Խմելնիցկու մահից հետո ապստամբել է դավաճան հետման Ի․ Վիգովսկու դեմ և 1659 թվականի աշնանը ջախջախել նրան։ Լեհական շլյախտայական կառավարությունը ձերբակալել և գնդակահարել է Բոգունին։

Իվան Բոգուն
ուկրաիներեն՝ Іван Богун
Դիմանկար
Ծնվել է1618
ԾննդավայրԲրացլավ, Նեմիրովի շրջան, Ուկրաինա
Մահացել էփետրվարի 27, 1664(1664-02-27)
Մահվան վայրՆովգորոդ-Սևերսկի
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա և  Կազակական հետմանություն
Մասնագիտությունզինվոր
Զբաղեցրած պաշտոններԶապորոժյան զորքերի հետման
 Ivan Bohun Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Բոգուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 500